Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԻՇԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԻՇԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-29 փետրվարի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 փետրվարի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 2 | ՄԻՇԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 9 փետրվարի 2017թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը`

Նախագահությամբª Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ` Ա. Խաչատրյանի

Հ. Նազարյանի

Քննության առնելով Միշա Պետրոսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Միշա Պետրոսյանը 2017թ. հունվարի 23-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով որոշել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի, 249- րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 6-րդ, 22-րդ, 91-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160- րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված իրավակարգավորման համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ, 91-րդ հոդվածների պահանջներին:

Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.

1. Դիմողը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, չկիրառելով միջազգային պայմանագրերի նորմերը, խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, որի արդյունքում իր նկատմամբ կայացված դատական ակտով ստեղծել է անհաղթահարելի իրավիճակ:

Ըստ դիմողի` ՀՀ վճռաբեկ դատարանը, կայացնելով վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում, զրկել է իրեն սահմանադրական իրավունքներից, մասնավորապես, արդարադատության իրավունքից:

2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի և 249-րդ հոդվածի մասով վկայում է, որ դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքներն իր նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց: Մասնավորապես, դիմողի փաստարկներն առ այն, որ «...վարչական վերաքննիչ դատարանը, որոշման հիմքում դնելով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթները, թույլ է տվել նշված հոդվածի ոչ ճիշտ կիրառում...», կամ «սա ևս ապացուցում է Սահմանադրության և օրենքների կրկնակի խախտումները վարչական վերաքննիչ դատարանի կողմից...» վկայում են, որ դիմողը վերոհիշյալ դրույթների սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց, ինչն էլ դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմք է: ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ- 21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման համաձայն` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ:

3. Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին, ապա դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի` նշյալ դրույթի մասով քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմելու սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողները սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով և 32-րդ հոդվածի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Միշա Պետրոսյանի անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի և 249-րդ հոդվածի մասով մերժել:

2. «Միշա Պետրոսյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

9 փետրվարի 2017 թվականի

ՍԴԴԿՈ/2-2

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 փետրվարի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-2
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել