Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-14-Ն22 հունվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքում (այսուհետ՝ Օրենք) «հավաքական թիմ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հավաքական» բառով: Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի» և «իա» կետերով. «ի) ֆիթնես՝ սպորտային վարժությունների համալիր, որը նպատակաուղղված է անձի առողջության ամրապնդմանն ու մարմնի բարեձևությանը. իա) ֆիթնես կենտրոն կամ մարզասրահ՝ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հանդիսացող, վճարովի ֆիթնես ծառայություններ մատուցող կամ վճարովի ֆիթնես ծառայություններ և մարզական այլ գործունեություն, այդ թվում՝ յոգա, պիլատես, ստրետչինգ իրականացնող կազմակերպություն:»: Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.18» ենթակետով. «դ.18) ֆիթնես կենտրոններ կամ մարզասրահներ ներկայացվող չափորոշիչները սահմանելու վերաբերյալ.»: Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1», «զ.1» և «ժ.8» կետերով. «գ.1) «մարզական ենթակառուցվածքների ստեղծման և կառավարման ուղղությամբ համագործակցում է մասնավոր ոլորտի հետ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.». «զ.1) իրականացնում է ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) ֆիթնեսի մարզիչների հավաստագրումը.». «ժ.8) սահմանում է ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների հավաստագրման կարգը և պայմանները, ինչպես նաև մարզական գործունեության այլ տեսակները.»: Հոդված 5. Օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասը «ե» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով. «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողություն ֆիթնես կենտրոնների և մարզասրահների գործունեության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ, այդ թվում՝ ֆիթնես կենտրոններում և մարզասրահներում աշխատող մարզիչների հավաստագրման առկայության նկատմամբ:»: Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ հոդվածով. « Հոդված 9.2. Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությունը 1. Որպես ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական կազմակերպություններ՝ ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեության նպատակն է անձանց առողջության ամրապնդմանը և մարմնի բարեձևությանն ուղղված ծառայությունների մատուցումը:

2. Ֆիթնես կենտրոնը կամ մարզասրահը ծանուցում է ներկայացնում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմին իր գործունեության իրականացման մասին՝ գործունեության իրականացման ծանուցման մասին օրենսդրությանը համապատասխան: Յուրաքանչյուր ֆիթնես կենտրոնից կամ մարզասրահից գործունեության իրականացման մասին ծանուցումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը ծանուցում ստացած լինելու մասին պաշտոնական տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:»: Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «դրամաշնորհների ձևով:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքների մարզական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել և սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում ստանալ ֆինանսավորում պետության միջոցներից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»: Հոդված 8 . Օրենքի 18.5-րդ հոդվածի 1-ին մասում «(ՕՀԹԹ)» հապավումը փոխարինել «(ՕՀԹ)» հապավումով: Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

3. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, ֆիթնես կենտրոնները կամ մարզասրահները համապատասխանեցնում են իրենց գործունեությունը չափորոշիչներին: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-14-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-14-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (14.08.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.02.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.01.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.02.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 14.08.2025 Հիմնական ակտ 22.01.2025, ՀՕ-14-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 26.06.2001, ՀՕ-196 26.06.2001, ՀՕ-196 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 հունվարի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-14-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել