ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 232 — Գույքը, որի վրա տարածվում են գրավառուի իրավունքները 1.
Ամփոփում
Հոդված 232. Գույքը, որի վրա տարածվում են գրավառուի իրավունքները 1. Գրավի առարկա գույքի նկատմամբ գրավառուի իրավունքները (գրավի իրավունքը) տարածվում են նաև դրա պատկանելիքների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների նկատմամբ գրավի իրավունքը տարածվում է պայմանագրով նախատեսված դեպքերում: 2. Գրավի պայմանագրով, իսկ օրենքի հիման վրա ծագող գրավի դեպքում` օրենքով կարո
Ամբողջ Տեքստ
Հոդված 232. Գույքը, որի վրա տարածվում են գրավառուի իրավունքները 1. Գրավի առարկա գույքի նկատմամբ գրավառուի իրավունքները (գրավի իրավունքը) տարածվում են նաև դրա պատկանելիքների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների նկատմամբ գրավի իրավունքը տարածվում է պայմանագրով նախատեսված դեպքերում:
2. Գրավի պայմանագրով, իսկ օրենքի հիման վրա ծագող գրավի դեպքում` օրենքով կարող է նախատեսվել գրավատուի կողմից ապագայում ձեռք բերվելիք գույքի և գույքային իրավունքների գրավ: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
