Դավթյան — ԵԷԴ/3838/02/14
Ամփոփում
քննելով (Հարավկովկասյան երկաթուղիե փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Միքայել Խչեյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վահե Դավթյանի ընդդեմ Ընկերության` օրապահիկի, օժանդակության գումարի պարտքը բռնագանձելու, հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, ինչպես նաև հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Վահե Դավթյանը պահանջել է անվավեր ճանաչել իրեն խիստ նկատողություն հայտար
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/3838/02/14
դատարանի որոշում
2016թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/3838/02/14
Նախագահող դատավոր`
Լ. Գրիգորյան
Դատավորներ`
Ա. Հունանյան
Ա. Պետրոսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ
2016 թվականի հուլիսի 22–ին
դռնբաց
դատական
նիստում,
քննելով
(Հարավկովկասյան
երկաթուղիե
փակ
բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Միքայել Խչեյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վահե Դավթյանի ընդդեմ Ընկերության` օրապահիկի, օժանդակության գումարի պարտքը բռնագանձելու, հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, ինչպես նաև հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վահե Դավթյանը պահանջել է անվավեր ճանաչել իրեն խիստ նկատողություն հայտարարելու մասին Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատարի 24.10.2014 թվականի թիվ 153/7 հրամանը, աշխատանքից ազատելու մասին Ընկերության գլխավոր տնօրենի 30.10.2014 թվականի թիվ 306K հրամանը և իրեն վերականգնել Ընկերության գործերի կառավարման ծառայության պետի տեղակալի և գլխավոր տնօրենի մամուլի քարտուղարի պաշտոններում՝ վճարելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակաշրջանի համար
միջին
աշխատավարձը՝
սկսած
30.10.2014
թվականից
մինչև
աշխատանքի
վերականգնելը, Ընկերությունից բռնագանձել 2.656.000 ՀՀ դրամ՝ որպես գործուղման համար պակաս վճարված օրապահիկի գումար, Ընկերությունից բռնագանձել 225.000 ՀՀ դրամ՝ որպես երեխայի ծննդյան կապակցությամբ կոլեկտիվ պայմանագրի 3.4.4 կետով նախատեսված և չվճարված նյութական օգնության գումար:
Գործի քննության ընթացքում հայցվորը, գործուղման համար պակաս վճարված օրապահիկի բռնագանձման պահանջի մասով փոփոխելով հայցագնի չափը, պահանջել է Ընկերությունից բռնագանձել 2.589.861 ՀՀ դրամ՝ որպես գործուղման համար պակաս վճարված օրապահիկի գումար:
Երևան
քաղաքի
Էրեբունի
և
Նուբարաշեն
վարչական
շրջանների
ընդհանուր
իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 03.08.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Ընկերությունից հօգուտ Վահե Դավթյանի բռնագանձել 2.589.861 ՀՀ դրամ՝ որպես գործուղման համար չվճարված օրապահիկ և 225.000 ՀՀ դրամ՝ որպես երեխայի ծննդյան կապակցությամբ կոլեկտիվ պայմանագրի 3.4.4 կետով նախատեսված և չվճարված նյութական օգնություն։ Հայցը` մնացած մասերով, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2015 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցիչ Միքայել Խչեյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.08.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վահե Դավթյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը, 178-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 209-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, 337-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ կառավարության 08.06.1998 թվականի թիվ 352 որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ցանկի 1-ին կետը և 08.08.2013 թվականի թիվ 853-Ն որոշման հավելվածով սահմանված ցանկի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2335-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված կարգի 2-րդ, 7-րդ, 9-րդ կետերը:
3
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող` ՀՀ կառավարության 08.06.1998 թվականի թիվ 352 (ուժը կորցրել է 01.01.2013 թվականին) և 08.08.2013 թվականի թիվ 853-Ն որոշումները պարունակում են աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների սպառիչ ցանկերը, որոնց մեջ չեն ներառվում գործուղման ծախսերը, օրապահիկը: Հետևաբար կարելի է փաստել, որ օրապահիկը և աշխատավարձը ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված երկու բովանդակային առումով տարբեր հասկացություններ են: (Օրապահիկե հասկացությունը չի ընդգրկվում (աշխատավարձե հասկացության մեջ, և դրանք չեն կարող նույնացվել:
Փաստորեն,
գործուղման
ծախսերը,
այդ
թվում՝
օրապահիկը
չեն
համարվում
աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում, հետևաբար հայցվորի՝ օրապահիկի գումարը բռնագանձելու մասին պահանջի նկատմամբ տարածվում է հայցային վաղեմություն և կիրառելի է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը՝ երեք տարի: Ավելին, եթե նույնիսկ գործուղման ծախսերի հատուցումը դիտարկվի աշխատավարձին հավասարեցված վճարում, ապա այդ դեպքում ևս այն չի կարող ընդգրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բացառություններում, քանի որ նշված իրավական նորմի համաձայն` հայցային վաղեմություն չի տարածվում միայն աշխատավարձի բռնագանձման հետ կապված պահանջների նկատմամբ:
Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ հայցվորն իր իրավունքների խախտման մասին կարող էր իմանալ աշխատանքային հարաբերությունների դադարման պահին վերջնահաշվարկ կատարելիս, անհիմն է, քանի որ հայցվորին գործուղման ծախսերն օրենքով սահմանված կարգով վճարվել էին գործուղման մեկնելուց առաջ, ուստի հայցվորը գործուղման մեկնելու օրվա դրությամբ պետք է տեղյակ լիներ գործուղման ծախսերի չափի մասին:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 220-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 57-րդ հոդվածը:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության վերաքննիչ բողոքը՝ երեխայի ծննդյան կապակցությամբ Ընկերության 2012-2014 թվականների կոլեկտիվ պայմանագրի 3.4.4 կետով նախատեսված և չվճարված նյութական օգնության գումարը վճարելու պահանջի մասով, հաշվի չի առել այն, որ նշված կոլեկտիվ պայմանագրի 2.4 կետի համաձայն՝ նույն պայմանագրի իրականացման հետ կապված ծախսումներն իրականացվում են Ընկերության բյուջեի սահմաններում: Այսինքն՝ Ընկերության 2012-2014 թվականների կոլեկտիվ պայմանագրով մի կողմից նախատեսվում է աշխատողի իրավունքը՝ երեխայի ծննդյան դեպքում վճարվող նյութական օգնություն ստանալու վերաբերյալ, իսկ մյուս կողմից նախատեսվում է նշված իրավունքի իրացման կարգը, որի համաձայն` նյութական օգնությունը, հանդիսանալով ծախսում, պետք է կատարվի Ընկերության բյուջեի սահմաններում: Հետևաբար Ընկերությունը, գտնվելով ոչ բարվոք ֆինանսական դրության մեջ և չունենալով համապատասխան միջոցներ իր բյուջեում, չէր կարող և իրավունք ուներ չվճարելու նշված նյութական օգնությունը:
4
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.12.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` գործուղման համար չվճարված օրապահիկի՝ 2.589.861 ՀՀ դրամի և երեխայի ծննդյան կապակցությամբ չվճարված նյութական օգնության՝ 225.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջների մասով հայցը մերժել կամ այդ մասերով գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/0961/05/09 վարչական գործով 05.02.2010 թվականի որոշմամբ սահմանվել է, որ օրապահիկը փոխհատուցման վճար է, իսկ իրավահարաբերության ծագման պահին գործող` (Աշխատանքի վարձատրության մասինե ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ փոխհատուցման վճարն աշխատանքի վարձատրության տարր է, հետևաբար ստորադաս դատարանները միանգամայն իրավաչափորեն եզրակացրել են, որ օրապահիկի բռնագանձման պահանջի նկատմամբ չի կարող կիրառվել հայցային վաղեմություն: Սույն գործով
առաջացած
իրավահարաբերությունները
հիմնականում
ծագել
են
2008-2012
թվականների ընթացքում, հետևաբար բողոք բերած անձի կողմից վկայակոչված՝ ՀՀ կառավարության 08.08.2013 թվականի թիվ 853-Ն որոշումը չի կարող հետադարձ ուժ ունենալ: Երեխայի ծննդյան համար չվճարված նյութական օգնությունը բռնագանձելու պահանջը բավարարելու հիմքում դրված ստորադաս դատարանների պատճառաբանությունները ևս լիովին իրավաչափ են, հետևաբար այդ մասով ևս վճռաբեկ բողոքն անհիմն է:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Ընկերության և Վահե Դավթյանի միջև 11.07.2008 թվականին կնքվել է թիվ 409 աշխատանքային
պայմանագիրը,
որով
Վահե
Դավթյանն
ընդունվել
է
աշխատանքի
Ընկերությունում (հատոր 1-ին, գ.թ. 118):
2. Ընկերության գլխավոր տնօրենի 05.09.2008 թվականի թիվ 523-Ն հրամանով սահմանվել են Ընկերության աշխատողների՝ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար օրապահիկի չափերը (հատոր 1-ին, գ.թ. 28):
3. Ըստ Ընկերության և Վահե Դավթյանի կողմից ներկայացված
հաշվարկների՝
աշխատանքային գործունեության ընթացքում Վահե Դավթյանը 17.08.2008 թվականից մինչև 08.04.2014 թվականն ընկած ժամանակահատվածներում մեկնել է գործուղումների Մոսկվա, Ստամբուլ, Օդեսա, Սոչի, Թբիլիսի քաղաքներ, ԼՂՀ: Նրան վճարված օրապահիկի գումարը կազմել է 1.716.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 8, 21-22): 4.
Ըստ Վահե Դավթյանի կողմից ներկայացված հաշվարկի՝ ՀՀ կառավարության
29.12.2005 թվականի թիվ 2335-Ն որոշման հիման վրա իրեն վճարման ենթակա և փաստացի վճարված օրապահիկի տարբերությունը կազմում է 2.589.861 ՀՀ դրամ, որից 2.172.162 ՀՀ դրամը՝ որպես 07.08.2008 թվականից մինչև 13.11.2011 թվականը կատարված գործուղումների ծախսերի գումար, իսկ 417.699 ՀՀ դրամը՝ 16.05.2012 թվականից մինչև 08.04.2014 թվականը կատարված գործուղումների ծախսերի գումար (հատոր 2-րդ, գ.թ. 21-22)։
5. 26.07.2012 թվականին գործատուի, որի ներկայացուցիչ է հանդիսացել Ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն
Վիկտոր Ռեբեցի, և աշխատողների միջև, որոնց ներկայացուցիչ է
5
հանդիսացել
Հայաստանի երկաթուղայինների արհեստակցական կազմակերպությունների
հանրապետական ճյուղային
Ընկերության
2012-2014
միությունը՝ ի դեմս նախագահ Աշոտ Խլղաթյանի, կնքվել է
թվականների
կոլեկտիվ պայմանագիրը (այսուհետ՝ Կոլեկտիվ
պայմանագիր), որի (Հիմնական հասկացություններե վերտառությամբ 1-ին բաժնի 2.4 կետի համաձայն` նույն պայմանագրի իրականացման հետ կապված ծախսումներն իրականացվում են ընկերության բյուջեի սահմաններում (հատոր 1-ին, գ.թ. 97): 6.
Կոլեկտիվ
պայմանագրի
(Գործատուի
սոցիալական
պատասխանատվությունըե
վերտառությամբ 3-րդ բաժնի 3.4.4 կետի համաձայն` ի լրումն ՀՀ գործող կարգով երեխայի ծննդի դեպքում վճարվող գումարի, նյութական օգնություն ցուցաբերել ծնողներից մեկին երեխայի ծննդյան դեպքում` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (հատոր 1-ին, գ.թ. 103):
7. 11.12.2013 թվականին տրված թիվ ԱԲ 291418 ծննդյան վկայականի համաձայն` 09.12.2013 թվականին ծնվել է Վահե Դավթյանի որդին՝ Դավիդ Դավթյանը (հատոր 1-ին, գ.թ. 93):
8. Սույն գործով Վահե Դավթյանը հայցադիմումը դատարան է ներկայացրել 22.12.2014 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 3-7):
9.
Սույն
գործով
պատասխանողի
ներկայացուցիչները
13.04.2015
թվականին
միջնորդություն են ներկայացրել դատարան՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 73):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ գործով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի, 178-րդ հոդվածի և 209-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի, 178-րդ հոդվածի և 209-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք գործուղման մեկնած աշխատողին հատուցվող գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օրապահիկը, հանդիսանում են աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարում: Վերոգրյալի համատեքստում քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.
6
1) վճռաբեկ բողոքն
պատճառաբանությամբ.
առաջին
հիմքով
հիմնավոր
է
մասնակիորեն
հետևյալ
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցադրմանը պատասխանելու համար հարկ է նախևառաջ անդրադառնալ աշխատավարձի հասկացության օրենսդրական բնորոշմանը և գործուղման հետ կապված ծախսերի, այդ թվում՝ օրապահիկի իրավական բնույթի և էության վերլուծությանը: Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործով օրապահիկի վճարման հետ կապված իրավահարաբերությունները ծագել են 2008 թվականից
սկսած
տարբեր
ժամանակահատվածներում
կայացած
գործուղումների
կապակցությամբ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ինչպես գործող,
այնպես
էլ
վիճելի
իրավահարաբերության
ծագման
համապատասխան
ժամանակահատվածներում գործող աշխատանքային օրենսդրության վերլուծությանը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի` մինչև 24.06.2010 թվականը գործող խմբագրությամբ
1-ին
և
3-րդ
մասերի
համաձայն՝
աշխատավարձն
աշխատանքային
պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է: Աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց ցանկացած եղանակով տրված լրացուցիչ վարձատրությունը:
Նույն հոդվածի` 24.06.2010 թվականից մինչև 01.12.2014 թվականը գործող խմբագրությամբ 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝
սահմանված
կամ
աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով
աշխատանքային
պայմանագրով
նախատեսված
աշխատանքները
կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է: Աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ վարձատրությունը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի գործող խմբագրության համաձայն՝
աշխատավարձը
օրենքով,
իրավական
այլ
ակտերով
սահմանված
կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:
Նույն հոդվածի 3-րդ մասի գործող խմբագրության
համաձայն՝ աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ աշխատավարձը: Հիմնական
աշխատավարձն
օրենքով,
այլ
աշխատանքային
պայմանագրով
նախատեսված
նորմատիվ
իրավական
ակտով,
աշխատանքները
կատարելու
համար
սահմանված վարձատրության չափն է:
Լրացուցիչ աշխատավարձը նույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով, գործատուի իրավական ակտով սահմանված
հիմնական
աշխատավարձի
նկատմամբ
հաշվարկվող
հավելումները,
հավելավճարները, լրավճարները և պարգևատրումներն են:
Հավելումը նույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ
աշխատանքային պայմանագրերով,
գործատուի
իրավական
ակտով
սահմանված
դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է ծանր, վնասակար կամ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանք կատարելու և (կամ) արտաժամյա և (կամ) գիշերային
7
աշխատանքների և (կամ) հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքների համար:
Հավելավճարը նույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ
կամ
աշխատանքային պայմանագրերով,
գործատուի
իրավական
ակտով
սահմանված դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է որակավորման (դասային, դիվանագիտական, գիտական աստիճան, կոչում և այլն), աշխատանքային ստաժի համար: Լրավճարը, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով նախատեսված դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձից, հավելումից, հավելավճարից
և
պարգևատրումից
բացի,
աշխատողին
վճարվող
ցանկացած
ձևի
վարձատրությունն է:
Պարգևատրումն
օրենքով,
այլ
նորմատիվ
իրավական
ակտերով,
կոլեկտիվ
կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված կարգով և չափերով աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ամսական, եռամսյակային, կիսամյակային պարբերականությամբ կամ մեկանգամյա վճարվող վարձատրությունն է:
Վերլուծելով վերոնշյալ իրավակարգավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, սահմանելով և հետագայում խմբագրելով աշխատավարձի հասկացությունը, ըստ էության զարգացրել է աշխատավարձի հասկացության վերաբերյալ այն դիրքորոշումը, որ աշխատավարձը կայուն աշխատանքային զբաղվածության դիմաց պարբերաբար տրվող որոշակի չափով հատուցում է, որի չափը սահմանվում է օրենքով, այլ իրավական ակտով կամ կողմերի համաձայնությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատավարձի հիմնական հատկանիշներն են.
1) այն վարձատրություն է կատարված կամ կատարվելիք աշխատանքի դիմաց, 2)
աշխատավարձի
վճարման
պայմանները
սահմանվում
են
աշխատանքային
պայմանագրով կամ օրենսդրությամբ,
3)
աշխատավարձ
վճարելու
գործատուի
պարտականությունը
և
աշխատավարձ
ստանալու աշխատողի իրավունքը ծագում է աշխատանքային հարաբերությունների ծագման պահից հետո:
Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աշխատավարձը բաղկացած է պարտադիր (հիմնական) և լրացուցիչ մասերից, որտեղ հիմնական աշխատավարձն այն հարաբերականորեն կայուն գումարն է, որը գործատուն վճարում է յուրաքանչյուր աշխատողի ամեն ամիս, իսկ լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձից բացի աշխատողին կատարվող վճարումն է որոշակի հանգամանքների առկայության պայմաններում:
(Աշխատանքի վարձատրության մասինե ՀՀ օրենքի (ընդունվել է 11.09.2001 թվականին, ուժի մեջ է մտել 18.10.2001 թվականին, ուժը կորցրել է 07.08.2010 թվականին) 7-րդ հոդվածի 1-ին կետի
համաձայն`
աշխատանքի
վարձատրության
տարրերն
են`
ա)
տարիֆային
աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափը), բ) տարիֆային աշխատավարձի (պաշտոնային
8
դրույքաչափի)
նկատմամբ
հաշվարկվող
հավելումները
և
պարգևավճարները,
գ)
փոխհատուցումները:
ՀՀ կառավարության ((Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասինե ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասինե 08.06.1998 թվականի թիվ 352 որոշման (ուժի մեջ է մտել 10.07.1998 թվականին, ուժը կորցրել է 01.01.2013 թվականին) (Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (այդ
թվում՝
քաղաքացիաիրավական
աշխատանքներից,
մատուցվող
պայմանագրերի
ծառայություններից
շրջանակներում
ստացվող
կատարվող
եկամուտների)
ցանկըե
վերտառությամբ թիվ 1 հավելվածի 1-ին կետի (12.05.2005 թվականի խմբագրությամբ) համաձայն՝ աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներ և դրանց հավասարեցված եկամուտներ են համարվում`
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի
ժամկետով
(անձնական
բնույթի
ծառայություններ
մատուցելու
մասին,
տնաշխատների հետ, համատեղությամբ, ժամանակավոր (մինչև 2 ամիս ժամկետով), սեզոնային)
և
անորոշ
ժամկետով
աշխատանքային
պայմանագրերի
շրջանակներում
վճարումները (վարձատրությունը)`
ա) աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն), ներառյալ` արտաժամյա աշխատանքի վարձատրությունը,
գիշերային աշխատանքի վարձատրությունը,
ոչ
աշխատանքային
(հանգստյան,
տոնական,
հիշատակի)
օրերին
կատարված
աշխատանքի վճարումը,
լրավճարները, հավելավճարները (այդ թվում` դասային և հատուկ կոչումների, գիտական աստիճանների համար) և պարգևատրումները (անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից),
աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում տրվող փոխհատուցման և օգնության գումարների),
պարապուրդի ժամանակ վճարումը,
օրինական գործադուլին մասնակցող աշխատողներին վճարումը,
լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը,
առողջության
ստուգման
համար
ծախսվող
ժամանակի
համար
վճարումը
(եթե
աշխատողի առողջության ստուգումը պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով),
աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու դեպքում տեղափոխման
համար
նախապատրաստվելու
և
նոր
վայրում
տեղավորվելու
ժամանակահատվածի համար վարձատրությունը.
բ) ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) տրամադրվող վճարովի արձակուրդի համար, ինչպես նաև աշխատողին աշխատանքից ազատելու ժամանակ ամենամյա արձակուրդի տրամադրման դեպքում վճարվող աշխատավարձը.
9
գ) նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը,
դ) հեղինակային վարձատրությունը (բացառությամբ ռոյալթիների): ՀՀ կառավարության (Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու մասինե 08.08.2013 թվականի թիվ 853-Ն որոշման հավելվածով սահմանված (Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումներիե ցանկի 1-ին կետի (03.07.2014 թվականի խմբագրությամբ)
համաձայն՝ աշխատավարձ և
դրան հավասարեցված այլ
վճարումներ են համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան
որոշակի
ժամկետով
և
անորոշ
ժամկետով
աշխատանքային
պայմանագրերի, ինչպես նաև աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի շրջանակներում կատարվող հետևյալ վճարումները (վարձատրությունը)`
1) աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն)` ներառյալ
ա. արտաժամյա աշխատանքի վարձատրությունը,
բ. գիշերային աշխատանքի վարձատրությունը,
գ. հանգստյան և ոչ աշխատանքային (տոնական և հիշատակի) օրերին կատարված աշխատանքի վճարումը,
դ. լրավճարները, հավելումներ, հավելավճարները և պարգևատրումները (անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից),
ե. աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրվող
փոխհատուցման
գումարների,
այդ
թվում`
Հայաստանի
Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով վճարվող ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարների, օգնության գումարների, ինչպես նաև վարձու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման նպատակով տրվող գումարների),
զ. պարապուրդի ժամանակ վճարումը, այդ թվում նաև` նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը,
է. օրինական գործադուլին մասնակցող աշխատողներին վճարումը,
ը. լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը,
թ. աշխատանքի ծավալի ավելացման դեպքում աշխատանքի վարձատրությունը,
ժ. առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարումը (եթե աշխատողի առողջության ստուգումը պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով):
Նույն ցանկի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում նաև ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) վճարովի արձակուրդի գումարները, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելիս (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի գործողությունը դադարեցնելիս) չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), հեղինակային վարձատրությունը (բացառությամբ (Եկամտային հարկի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ ենթակետով սահմանված ռոյալթիների):
10
Վկայակոչված
իրավական
նորմերի
վերլուծության
արդյունքում
միասնական
պրակտիկա ապահովելու նպատակով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է տարբերակում մտցնել աշխատավարձի կազմում ներառվող, իրենց բնույթով փոխհատուցման գումարների և աշխատավարձի կազմում չներառվող փոխհատուցման գումարների միջև: Փոխհատուցման բնույթ կրող և աշխատավարձի կազմի մեջ մտնող վճարումներն ուղղակիորեն
կապված
են
աշխատողի
կողմից
իր
կանոնավոր
աշխատանքային
պարտականությունները կատարելու հետ՝ ի տարբերություն այն փոխհատուցումների, որոնք ուղղված
են
աշխատողի
կողմից
աշխատանքային
կատարման
ընթացքում
կատարված
ծախսերի
կամ
այլ
պարտականությունների
փոխհատուցմանը:
Վերջիններս,
ի
տարբերության աշխատավարձի կազմի մեջ մտնող փոխհատուցումների, աշխատողի համար տնտեսական օգուտների չեն հանգեցնում, այլ վերականգնում են կատարված ծախսերը (կամ ապահովում համապատասխան ծախսերի կատարումը):
Վերլուծելով
գործող
ՀՀ
աշխատանքային
օրենսդրությամբ
նախատեսված
փոխհատուցման բնույթ կրող վճարները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նման վճար է, օրինակ, աշխատավարձի կազմի մեջ մտնող հավելումը՝ հաշվի առնելով, որ վերջինս վճարվում է ծանր, վնասակար կամ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանք կատարելու և (կամ) արտաժամյա և (կամ) գիշերային աշխատանքների և (կամ) հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքների
համար:
Այլ
կերպ
ասած՝
հավելումը
նույնպես
իր
բնույթով
փոխհատուցողական է, որը, սակայն, ներառվում է աշխատավարձի կազմի մեջ՝ ուղղակիորեն նախատեսված լինելով ՀՀ աշխատանքային օրենսգրքով որպես լրացուցիչ աշխատավարձ: Փաստորեն, եթե, օրինակ, ծանր, վնասակար կամ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանք կատարելու և (կամ) արտաժամյա և (կամ) գիշերային աշխատանքների և (կամ) հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին
կատարված
աշխատանքների
դիմաց
լրացուցիչ
վճարումներն
ուղղված
են
փոխհատուցելու կատարվող աշխատանքի անբարենպաստ հետևանքները, ապա վերոնշյալ երկրորդ խմբում ներառվող փոխհատուցման գումարները վերականգնում են աշխատողի կատարած
ծախսերը՝
ուղղակիորեն
կապված
չլինելով
հիմնական
աշխատանքային
պարտականությունների կատարման համար վճարումների հետ:
Հաշվի առնելով սույն գործով առաջադրված հարցադրումը՝ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործուղման հետ կապված ծախսերի, այդ թվում՝ օրապահիկի բնույթին, արձանագրում է հետևյալը.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքի էական պայման է նաև աշխատանքի վայրը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործուղման մեկնած
աշխատողներին
երաշխավորվում
է
նրանց
աշխատատեղի
(պաշտոնի)
և
աշխատավարձի պահպանումը գործուղման ամբողջ ժամանակահատվածում, ինչպես նաև նրանց վճարվում է օրապահիկ, և հատուցվում են գործուղման հետ կապված ծախսերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այդ վճարումների նվազագույն չափը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
11
ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2335-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված (Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարմանե կարգի 2-րդ կետի համաձայն՝ ծառայողական գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է: Նույն կարգի 7-րդ կետի համաձայն՝
գործուղված
աշխատողին
աշխատանքի
հիմնական
վայրից
հատուցվում
գործուղման
է
վայրեր
օրապահիկը,
գիշերավարձը,
մեկնելու
վերադառնալու
և
ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, ինչպես նաև ծառայողական գործուղման հետ
կապված
կապի
(հեռախոս,
ֆաքս,
ինտերնետ
ծառայություն),
փաստաթղթերի
թարգմանության և վավերացման, գործուղման հետ կապված այլ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Նշված
իրավական
նորմերի
համակարգային
վերլուծությունից
հետևում
է,
որ
աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտականությունները պետք է կատարվեն աշխատավայրում, որը նշված է հենց աշխատանքային պայմանագրում (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում՝ հրամանում): Բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտություն
է
առաջանում
աշխատողին
հանձնարարել
իր
աշխատանքային
պարտականությունները ժամանակավորապես կատարել իր հիմնական աշխատավայրից դուրս՝ այլ վայրում, աշխատողի աշխատանքի կատարումը ձևակերպվում է որպես գործուղում, որի կապակցությամբ օրենսդիրը, ելնելով աշխատողի օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից,
աշխատողի
համար
սահմանել
է
որոշակի
երաշխիքներ
և
փոխհատուցումներ: Ընդ որում, թեև աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չեն (երաշխիքե և (փոխհատուցումե եզրույթները, սակայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս Վճռաբեկ դատարանին եզրահանգելու, որ երաշխիքներն
այն միջոցները, եղանակներն
ու
պայմաններն
են,
որոնց
օգնությամբ
ապահովվում է քաղաքացիների (աշխատողների) ընդհանուր կամ հատուկ իրավունքների և ազատությունների իրականացումը, իսկ փոխհատուցումները՝ աշխատողին իր կատարած կամ նրա կողմից հաստատապես կատարվելիք այն ծախսերի հատուցումն (վերականգնումն) են, որոնք
նրան
անհրաժեշտ
են
եղել
կամ
պետք
է
լինեն
իր
աշխատանքային
պարտականությունները պատշաճ կատարելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում (Եկամտահարկի մասինե
ՀՀ
օրենքի
(ուժի
մեջ
է
մտել
31.12.1997
թվականին,
ուժը
կորցրել
է
01.01.2013 թվականին) մեկնաբանության հիման վրա անդրադառնալով այն հարցին, թե արդյոք գործուղման ծախսերը, այդ թվում՝ օրապահիկը, հանդիսանում են փոխհատուցման վճարներ և ըստ այդմ՝ արդյոք դրանք ենթակա են նվազեցման համախառն եկամտից, եզրահանգել է, որ գործուղման վճարները, այդ թվում՝ օրապահիկը, փոխհատուցման վճար են (տե՛ս, (Բելազ
կավկազ տրանս սերվիսե ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շահումյանի հարկային տեսչության թիվ ՎԴ/0961/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2010 թվականի որոշումը):
12
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության վերը նշված որոշումներով
աշխատավարձին
են
հավասարեցվել
աշխատանքային
օրենսդրությամբ
նախատեսված որոշ այլ վճարումներ ևս՝ աշխատավարձի իրավական կարգավորման ռեժիմը տարածելով նաև այդ վճարումների նկատմամբ, հարկ է համարում անդրադառնալ նաև այն հարցին, թե արդյոք գործուղման ծախսերը, այդ թվում՝ օրապահիկը, ներառված են վիճելի իրավահարաբերության ծագման համապատասխան ժամանակահատվածներում գործող ՀՀ կառավարության որոշումներով սահմանված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների ցանկում:
Վճռաբեկ դատարանը, վկայակոչված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ, արձանագրում է, որ ինչպես ՀՀ կառավարության՝ գործող 08.08.2013 թվականի թիվ 853-Ն, այնպես էլ 10.07.1998 թվականից մինչև 01.01.2013 թվականն ընկած ժամանակահատվածում գործող 08.06.1998 թվականի թիվ 352 որոշումներով նախատեսվել է աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների սպառիչ ցանկ, որում գործուղման ծախսերն ընդհանրապես և (կամ) օրապահիկը մասնավորապես չեն ներառվել: Ավելին, ՀՀ կառավարության 08.08.2013 թվականի թիվ 853-Ն որոշման հավելվածի 1-ին կետի (եե ենթակետի և 08.06.1998 թվականի թիվ 352 որոշման թիվ 1 հավելվածի (աե կետի 5-րդ պարբերության բովանդակությունից հետևում է, որ աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները հավասարեցվել են աշխատավարձին, իսկ դրանցից սահմանվել է բացառություն, այն է՝ աշխատավարձին հավասարեցված վճարում չեն համարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրվող փոխհատուցման գումարները: Աշխատավարձին հավասարեցված վճարումների վերաբերյալ ներկայացված
իրավական
վերլուծությունների
հիման
վրա
Վճռաբեկ
դատարանն
արձանագրում է, որ 2008 թվականից ի վեր գործող՝ աշխատավարձին հավասարեցված վճարումների ցանկը սահմանող ՀՀ կառավարության որոշումների համաձայն՝ գործուղման ծախսերը, այդ թվում՝ օրապահիկը, լինելով փոխհատուցման գումար, ոչ միայն չեն ներառվել աշխատավարձին
հավասարեցված
վճարումների
ցանկում,
այլև
բացառվել
է
դրանց՝
աշխատավարձին հավասարեցված վճարում լինելու հանգամանքը:
Վերը
նշված
իրավական
դիրքորոշումների
լույսի
ներքո
Վճռաբեկ
դատարանն
արձանագրում է, որ գործուղման համար կատարված ծախսերի փոխհատուցումները պատկանում են աշխատավարձի կազմի մեջ չմտնող փոխհատուցումների շարքին: Դրանք ոչ թե վարձատրություն են աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց, այլ վերականգնում են այն ծախսերը, որոնք աշխատողը կատարել է իր աշխատանքի սովորական վայրից դուրս աշխատանք
կատարելու
համար:
Գործուղման
ծախսերի՝
աշխատավարձի
կազմում
չներառվելու մասին է վկայում նաև այն, որ գործուղման դեպքում աշխատողը ստանում է աշխատավարձ:
Այսինքն՝
աշխատողին
գործուղման
դեպքում
վճարվում
է
ինչպես
աշխատավարձ` կատարված աշխատանքի դիմաց, այնպես էլ գործուղման ընթացքում կատարված հիմնավորված ծախսերի փոխհատուցում (այդ թվում նաև՝ օրապահիկ): Վերոգրյալ իրավական վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործուղման դեպքում աշխատողի համար օրենսդրությամբ նախատեսված են հետևյալ երաշխիքներն ու փոխհատուցումները.
1. աշխատատեղի պահպանում,
13
2. աշխատավարձի պահպանում,
3. կատարված ծախսերի, այդ թվում՝ օրապահիկի վճարումը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործուղման ծախսերը, այդ թվում՝ օրապահիկը, հանդիսանում են փոխհատուցման վճարներ, որոնք տրվում է աշխատողին աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես իր հիմնական աշխատավայրից դուրս՝ այլ վայրում կատարելու
կապակցությամբ կատարված կամ
կատարվելիք որոշակի ծախսերը հատուցելու (այլ ոչ թե աշխատանքի դիմաց վարձատրելու) նպատակով: Հետևաբար գործուղման ծախսերը, ի տարբերություն, օրինակ, հավելման, չեն կարող ներառվել աշխատանքի վարձատրության տարրերի մեջ մտնող փոխհատուցման վճարների մեջ՝ հաշվի առնելով աշխատավարձի (կամ դրան հավասարեցված վճարների)՝ կատարված աշխատանքի դիմաց վարձատրության բնույթ ունենալը, իսկ գործուղման ծախսերի՝ կատարված ծախսերի փոխհատուցման բնույթ ունենալը: Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործուղման ծախսերը, այդ թվում՝ օրապահիկը, չեն հանդիսանում աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճար:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վաղեմությունը
իրավունքը
խախտված
անձի
հայցով
իրավունքի
պաշտպանության
ժամանակահատվածն է: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն չի տարածվում աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության, աշխատավարձի, ինչպես նաև աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջներով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու առանձնահատկություններին, արձանագրել է, որ օրենսդիրը, ՀՀ աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների համար սահմանելով հայցային վաղեմության ընդհանուր՝ երեք տարվա ժամկետ, նախատեսել է նաև որոշակի բացառություններ նույն օրենսգրքով կամ այլ
օրենքներով
սահմանված
դեպքերի
համար:
Այսպես,
աշխատողի
պատվի
և
արժանապատվության պաշտպանության, աշխատավարձի, ինչպես նաև աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջների վրա հայցային վաղեմություն ընդհանրապես չի տարածվում, իսկ որոշ պահանջների համար հնարավոր է համարել օրենքով հայցային վաղեմության ընդհանուր ժամկետների համեմատ կրճատ կամ ավելի երկար՝ հատուկ ժամկետների նախատեսումը (տե՛ս, Սեյրան Ստեփանյանն ընդդեմ
(Երևանի քաղաքապետարանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցե ՊՈԱԿ-ի թիվ ԵՇԴ/0906/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների վերաբերյալ վերոշարադրյալ իրավական
վերլուծությունների
համադրման
արդյունքում
պարզ
է
դառնում,
որ
ՀՀ
աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասում որպես բացառություն նշված (աշխատավարձե եզրույթն իր մեջ ներառում է բացառապես աշխատանքի կատարման դիմաց պարբերաբար տրվող հիմնական և լրացուցիչ աշխատավարձը, ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված վճարումները:
14
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վահե Դավթյանը Դատարանից պահանջել է Ընկերությունից բռնագանձել 2.589.861 ՀՀ դրամ՝ որպես գործուղման համար պակաս վճարված օրապահիկ: 13.04.2015 թվականին Ընկերությունը Դատարան է ներկայացրել (Հայցային վաղեմություն կիրառելու մասինե միջնորդություն՝ պահանջելով չվճարված օրապահիկը բռնագանձելու պահանջի նկատմամբ կիրառել հայցային վաղեմություն: Դատարանը,
մերժելով
պակաս
վճարված
օրապահիկը
բռնագանձելու
պահանջի
նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու մասին պատասխանողի միջնորդությունը, պատճառաբանել է, որ գործուղման վճարների նկատմամբ չի կարող տարածվել հայցային վաղեմություն, քանի որ դրանք՝ որպես աշխատանքի դիմաց կատարված փոխհատուցում, ներառվում են այն բացառություններում, որոնց նկատմամբ հայցային վաղեմություն չի կիրառվում։
Վերաքննիչ
դատարանը,
հիմնավոր
համարելով
Դատարանի
վերը
նշված
պատճառաբանությունը, գտել է, որ Դատարանն արդարացիորեն չի կիրառել հայցային վաղեմություն՝ պատճառաբանելով, որ Ընկերությունը հայցվորի հանդեպ կրում է հիմնական աշխատանքի
վայրից
դուրս,
որոշակի
ժամկետում
այլ
վայրում
աշխատանքային
հանձնարարություն կատարելու հետ կապված ծախսերի համար տրվող փոխհատուցման վճարման պարտավորություն, որը աշխատանքի վարձատրության մաս է հանդիսանում: Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը
և
գնահատելով
ստորադաս
դատարանների
եզրահանգումների
հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, թեև իրավացիորեն գտել են, որ
օրապահիկը հանդիսանում է փոխհատ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 հուլիսի, 2016 թ.
- Գործի #:
- ԵԷԴ/3838/02/14
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
