ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 30 — Վերահսկողությունը հանրային աշխատանքների կատարման նկատմամբ 1.
Ամփոփում
Հոդված 30. Վերահսկողությունը հանրային աշխատանքների կատարման նկատմամբ 1. Հանրային աշխատանքների կատարման կարգն ու պայմանները պահպանելու նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Պրոբացիայի ծառայությունը: 2. Պրոբացիայի ծառայողն ամիսը առնվազն մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ, այցելում է դատապարտյալի՝ հանրային աշխատանքների կատարման աշխատավայր՝ եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարման ընթացքը վերահսկելու և տվյալ աշխատավայրի վարչակա
Ամբողջ Տեքստ
Հոդված 30. Վերահսկողությունը հանրային աշխատանքների կատարման նկատմամբ 1. Հանրային աշխատանքների կատարման կարգն ու պայմանները պահպանելու նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Պրոբացիայի ծառայությունը:
2. Պրոբացիայի ծառայողն ամիսը առնվազն մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ, այցելում է դատապարտյալի՝ հանրային աշխատանքների կատարման աշխատավայր՝ եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարման ընթացքը վերահսկելու և տվյալ աշխատավայրի վարչակազմից (այսուհետ՝ հանրային աշխատանքների աշխատավայրի վարչակազմ) պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքով կազմվում է արձանագրություն: Պրոբացիայի ծառայողի առաջին այցելությունը հանրային աշխատանքների աշխատավայրի վարչակազմ իրականացվում է հանրային աշխատանքներն սկսելու օրը:
3. Հանրային աշխատանքների ոչ պատշաճ կատարման կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելուց խուսափելու դեպքերում հանրային աշխատանքների աշխատավայրի վարչակազմը պարտավոր է դրա մասին անհապաղ տեղեկացնել Պրոբացիայի ծառայությանը։
4. Դատապարտյալի՝ պատժից ազատվելուց երկու շաբաթ առաջ, ինչպես նաև ազատվելուց անմիջապես հետո Պրոբացիայի ծառայությունը հանրային աշխատանքների աշխատավայրի վարչակազմին տեղեկացնում է հանրային աշխատանքների համապատասխանաբար սպասվելիք կամ փաստացի ավարտի մասին:
5. Հանրային աշխատանքների ցանկը, հանրային աշխատանքի կատարման կազմակերպության կամ մարմնի ընտրության կարգը, հանրային աշխատանքների ներգրավման համար Պրոբացիայի ծառայության, հանրային աշխատանքի կատարման կազմակերպության կամ մարմնի և դատապարտյալի միջև պայմանագրի օրինակելի ձևը, աշխատաժամերի հաշվառման և ժամանակացույցի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
