Եթարյան — ԵԴ/1558/01/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի հունվարի 24ին ՀՇ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90250620 քրեական գործը: 2020 թվականի հունվարի 24-ին Հրաչ Վարդի Եթարյանը ձերբակալվել է: 2020 թվականի հունվարի 25ին Հրաչ Եթարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդ
Ամբողջ Տեքստ
արա նեննեի, ւն ԵԴ/1558/01/21
Մ Ռ-Ք.1՝ Գ ՏԻՑ -
ի Սրան լ
ՍՏ ե ( Հ.
ՖՊՈՒ.2- ի
Աո 22 )
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ջ.Շայրապետյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան
նախագահող դատավոր` Լ.Ալավերդյան
դատավորներ՝ Գ.Հովհաննիսյան
Կ.Շովհաննիսյան
22 հունվարի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Հրաչ Վարդի Եթարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 16-ի որոշման դեմ վերջինիս վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի հունվարի 24ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90250620 քրեական գործը:
2020 թվականի հունվարի 24-ին Հրաչ Վարդի Եթարյանը ձերբակալվել է:
2020 թվականի հունվարի 25ին Հրաչ Եթարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրը Հ-Եթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
2021 թվականի հոկտեմբերի 18-ին Հ.Եթարյանի մեղադրանքը փոխվել է ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով:
2021 թվականի նոյեմբեի 12ին քրեական գործը մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան|՝ 2024 թվականի հուլիսի 26-ի դատավճռով Հրաչ Եթարյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 538-րդ հոդվածի 3-րդ մասով ն նրա նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377- րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով` տրասպորտային միջոց վարելու իրավունքից զրկելով՝ 3 (երեք) տարի ժամկետով: Նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա նշանակված պատժին հաշվակցվել է Հ.Եթարյանի անազատության մեջ գտնվելու 1 (մեկ) օր ժամկետը ն վերջնական պատիժ է նշանակվել` ազատազրկում 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով` տրասպորտային միջոց վարելու իրավունքից զրկելով՝ 3 (երեք) տարի ժամկետով:
3
3. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հոկտեմբերի 16ի որոշմամբ Հրաչ Եթարյանի պաշտպան Լ.Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ դատավճիռը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Հրաչ Եթարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները կայացրել են չհիմնավորված ն չպատճառաբանված դատական ակտեր:
Մասնավորապես, վկայակոչելով ու վերլուծելով դատական քննության ընթացքում հետազոտված մի շարք ապացույցներ, բողոքաբերը նշել է, որ դրանք ճիշտ չեն գնահատվել, ապացույցների որոշ մասին մյուսների նկատմամբ տրվել է առավել նշանակություն, ինչի արդյունքում իր մեղքը հիմնավորվել է գործին վերաբերելի, թույլատրելի ն հավաստի ապացույցների բավարար համակցության բացակայության պայմաններում:
6. Բողոքաբերը նշել է նան, որ հաշվի առնելով իր անձը բնութագրող տվյալները, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նան տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերն իր կողմից կամովին փոխհատուցելը, ստորադաս դատարանները չեն պատճառաբանել, թե ինչու՞ է իր նկատմամբ նշանակվել պատիժ երեք տարի ժամկետով ազատազրկում ն լրացուցիչ պատժի առավելագույն չափը:
Բողոքաբերը գտել է, որ վերոթվարկյալ հանգամանքները բավարար են իր նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելու համար:
4
6.. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ իրեն մեղսագրված արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3րդ մասով որակելով, ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, քանի որ հանցանքի կատարման պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասը հանդիսանում է միջին ծանրության հանցանք, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3րդ մասով նախատեսված արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, ուստի իր նկատմամբ կիրառվել է մեղադրյալի իրավական վիճակը վատթարացնող օրենք:
7. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 16ի որոշումը` բեկանել ն վարոււթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Հրաչ Եթարյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի կատարման համար, որ նա «/..) (Հանդիսանալով ՀՀ ՊՆ 93353 զորամասի վառելիքի առբերման վաշտի բանվոր- վարորդ, 2020թ. հունվարի 24-ին՝ ժամր 08:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ հաշվեկշռում: գտնվող, իրեն ամրակցված «Կամազ 53228- ԱՏԶՎ» մակնիշի ՊՆ 1945 Մ զինհամարանիշի ըենզատար ավվմտմնքենան վարել է Երնան քաղաքի Շիրակի փողոցով` Արարատյան փողոցի կողմից դեպի Արտաշիսյան վաղոցի ուղղությամբ տանող ուլեմասի առաջին գոտով ն հասնելով Շիրակի փողոցի թիվ Ց հասցեի դիմացի հատվածում գտնվող չկարգավորվող հետիոտնային անցումին կանգ է առել, այնուհերն չկարգավորվող հետիոտնային անցումով երթնեկլի մասը հատող հեվփոտներ Նունե Ալբերտի Սարգսյանի ու Էլեն Կարենի Մխիթարյանի առկայության ն վերջիններիս հայտնաբերելու հնարավորություն ունենալու պարագայում, սկսելով երթնեկությունը կատարել է ՀՀ ԶՈւ ավտոմոբիլային ծառայության կանոնակարգի 242-րդ հոդվածի ն ՀՀ կառավարության 2007թ.-ի հունիսի 25-ի 955-Ն որոշմամի հաստատված Ճանապարհային երթնեկության կանոնների 103րդ կերի պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ այլ տրանսպորպային միջոցների
5
երթնեկության պայմաններում` պարտավոր լինելով մեքենավարումի իրականացնել ճանապարհային երթնեկության կանոնների խիար պահպանմամբ ու ճանապարհր զիջել չկարգավորվող հետիոտնային անցումներով երթնեկելի մասը հատող հետիուրն էլեն Կարենի Մխիթարյանին, չի կավարել |իր պարվաւկանությունը), խոչընդուրծլ է հետիոտների անցմանն ու վրաերթի ն վրաանցման ենթարկել անչափահաս էլեն Կարենի Մխիթարյանին, որի հետնանքով վերջինիս անզգուշությամը պատճառել է մահ»:
9. Առաջին ատյանի դատարանը, հետազոտելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները` մեղադրյալ Հ.Եթարյանի, տուժողի իրավահաջորդ` ԿՄխիթարյանի, վկա Ն.Սարգսյանի, փորձագետ Ժ.Ծատուրյանի ցուցմունքները, տեսանյութի զննության արձանագրությունը, գործով կատարված փորձաքննությունների եզրակացությունները, դեպքի վայրի զննության արձանագրությունը, «Կամազ 53228- ԱՏԶ-168» մակնիի ՊՆ 1945 ՏՏզո ավտոմոբիլի զննության, քննչական փորձարարության արձանագրությունները ն իրեղեն ապացույցները, դատավճռով արձանագրել է հետնյալը. «/(...) Դատարանը գտնում է, որ գործով ձեռք բերված հավաստի ապացույցների համակցությունը բավարար է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան (...) հաարատված հաւմարելու, որ մեղադրյալ Հրաչ Եթարյանի կողմից տրանսպորտային միջոց վարելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակած ն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգիրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հավվկանիշներին: (...)
(-) Դատարանը գտնում է, որ կատարած արարքի համար ամիաստանյալ Հ.Եթարյանը ենթակա է պատժի: Դատարանը, հաշվի առնելով Հ.Եթարյանի կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը ն բնույթը, երա անձը բնութագրող, պատասխանավվություն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգիքի 7-րդ, 55-րդ, 69-րդ հոդվածների պահանջները, գտնում է, որ գործի փաարական հանգամանքները Դատարանին հնարավորություն են տալիս ( Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 40-48:
6
գալու հետնության, որ Հրաչ Եթարյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձնով՝ 3 փարի ժամկետով: (...)
(.-.) Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Հ.Եթարյանը կատարել է տրասնպորվային միջոց վարելու հետ կապված հանցագործություն, որի պարագայում, վերջինիս նկատմամբ հարկավոր է հիմնական պատժի հետ մեկտեղ նշանակել նան ՀՀ քրեական օրենսգիքի 6-րդ հոդվածի 4րդ մասով նախատեսված լրացուցիչ պատիժ վրանսպորփային միջոցներ վարելու իրավուքից զիկելի 3 փարի ժամկետով, խնչրը րխում է տվյալ բնույթի հանցագործության կանխման անհրաժեշտությունից: (...)
(-.) Ճաշվի առնելով Հրաչ Եթարյանի անձր բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգաւմանքների առկայությունը, ծանրացնող հանգամանքների բացակայություն, 6.պամվժի՝ սոցիալաւկան արդարության վերականգնման ն պատժի ենթարկված անձի ուղղվելու նպատակների իրացման հարցը, ինչպես նան կատարած արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, հանցագործությաւն կատարման հանգամեւնքներն ու եղանակը, հետնանքները՝ Դատարանը գտնում է, որ Հրաչ Եթարյանի նկատմամի նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը բացակայում են (...)»-:
10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(..) Վերաքննիչ դատարանը, մեջբերված իրավադրույթների ն նախադեպային իրավունքի լույսի ներքո վերլուծելով այն գործով ձեռք բերված ն Առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությամբ հեվազուրված ապացույցները, դրանցից յուրաքանչյուրը գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, ինչպես նան արացման աղբյուրի ն ձեավորման րնթացքի համատեքարում, այդ ապացույցներից յուրաքանչյուրը համադրելով մյուս աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ, հանգում է այն հետնության, որ տվյալ դեպքում առկա է փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, հիմք է տալիս անվերապահ հեպտնություն անելու առ այն, որ մեղադիյալ Հրաչ Եթարյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 536-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը: (...)
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 75-93:
7
(:-.) Վերաքննիչ դատարունն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Հրաչ Եթարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս պատշաճ իրավական վերլուծության է ենթարկել գործի կոնկրեր հանգամանքները, հաշվի է առել մեղադրյալի անձր բնութագրող, պատիժը ն պատասխանամվությունը մեղմացնող հանգամանքները (Հ.Եթարյանի 65 վարին լրացած է, վերջինս կամովին հոգացել է մահացած տուժողի հուղարկավորության ն դրա հետ կապված այլ ծախսերը) ն ծանրացնող հանգամանքների րացակայությունը, ն նշվածի հետ համադրված՝ գնահատելով նան Հրաչ Եթարյանի կատարած հանցագործության բնույթն ու հանրային վտանգավորության, աստիճանը, քրեական օրենադրությամբը պահպանվող կոնկրետ հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, արարքի կատարման հանգամանքները, արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հողվածով ամրագրված պավժի նպատակների իրացվելիության հարցում եկղ է ճիշտ եզրահանգման: (...)
(-) Անդրադառնալով Բողոքարերի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը Հրաչյա Եթարյանի նկավմամբ կիրառել է պատիժը խարացնող օրենք, նրա նկատմամբ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 563րդ հոդվածի 3րդ մասով նշանակել է 3 տարի ժամկետով ազատազրկում, երը հանցագործության պահին գործող ՀՀ քրնական օրենսգիքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է մինչն հինգ տարի ժամկետով ազատազրկում, այսինքն՝ պատիժը սահմանվում է, սկսվում է 3 ամիս ժամկետով ազատազրկումից, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նախ` վիճարկվող ակտով հատակ նշված 1, որ մեղադրյալ ՀԵթարյանի նկատմամի պատիժ է նշանակվում 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հողվածի 2րդ մասի սանկցիայով, իսկ 2005 թվականի ապրիլի 16-ի ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2րդ մասի սանկցիան հնարավորություն ընձեռնում է նշանակել 3 /նրեք/ փարի ժամկետով ազատազրկում: (...)
(-) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի կատարած հանցագործության բնույթին ու հանրային վտանգավորության ատրիճանին, հանցագործության կատարմուն հանգամանքներին, նրա, անձին,
պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներին վերաբերող, օբյեկտիվորեն գոյություն ունեցող ն Առաջին ատյանի ու Վերաքննիչ դատարանների
8
կողմից դափաքննության ընթացքում փատրական տվյալների արուգման ն գնահատման օրենսդրական պահանջների պահպանմամբ հետազոտված
հանգամանքների ամբողջական վերլուծությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացվելիության համատեքավում, թույլ է տալիս գալու եզրահանգման, որ տվյալ պարագայում մեղադրյալ Հրաչ Եթարյանի նկատմամբ ազատազրկման ձեով նշանակված 6 պատիժը
պայմանականորեն Օ չնկիրառպզը չի համապատասխանի արդարության ն պատասխանատվության անհատականացման քրեաիրավական ակզբունքներին, հետնարբար` Առաջին ատյանի դատարանի նշանակած պատիժը մեղադրյալ Հրաչ Եթարյանի կողմից իրական (ոնավլ) կրելու անհրաժեշտության վերաբերյալ հեզությունը հիշյալ սկզբունքների երաշխավորման տեսանկյունից հիմնավորված է (:»::
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչն սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակվփերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:
Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի 1ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի Լից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սույն բողոքի քննությունն Օ։Օիրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը Հ.Եթարյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետնությունների
3Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 78-94:
9
իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջե բարձրացված առաջին իրավական հարցը հետնյայն է. հիմնավորված են արդյոք Հ.Եթարյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
13. Բողոքի հիմքերի ն փաստարկների սահմաններում ստուգման ենթարկելով գործի փաստական հանգամանքների բացահայտման ն քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս ն լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նան ուսումնասիրության ն գնահատման ենթարկելով քրեական վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետնության, որ ստորադաս դատարաններ, Հ.Եթարյանի մեղավորության վերաբերյալ հանգել լեն ճիշտ հետնության: Մասնավորապես, Հ.Եթարյանի մեղավորության վերաբերյալ՝։ ստորադաս դատարանների դատական ակտերը բավարար չափով պատճառաբանված ն հիմնավորված են, ն նրա մեղավորությունը հաստատվել է ստորադաս դատարանների դատական ակտերում թվարկված՝ վերաբերելի ն արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ թվում՝ մեղադրյալ Հ.Եթարյանի, տուժողի իրավահաջորդ Կ.Մխիթարյանի, վկա Ն.Սարգսյանի, փորձագետ Ժ.Ծատուրյանի ցուցմունքներով, տեսանյութի զննության արձանագրությամբ, գործով կատարված փորձաքննությունների
եզրակացություններով, դեպքի վայրի զննության արձանագրությամբ, «Կամազ 53228- ԱՏԶ-168» մակնիի ՊՆ 1945 ՏՏզո ավտոմոբիլի զննության, քննչական փորձարարության արձանագրություններով ն իրեղեն ապացույցներով":
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության են ենթարկել գործում առկա ապացույցներ, ն Հ.Եթարյանի մեղավորության հարցում հանգել ճիշտ հետնության՝ կայացնելով պատճառաբանված դատական ակտեր:
«Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 2-14, 55-57, 85-87, 94-96, 103-104, 125-128, 140-145, 148-157, 169- 174, 183-189, 296, 314-319, 330-336, հատոր 3, թերթեր 144-149, հատոր 5, թերթեր 75-93:
10
14. Վերոգրյալից ելնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ.Եթարյանի մեղավորութան վերաբերալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված են:
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյոք իրավաչափ է Հ.Եթարյանի կողմից կատարված արարքին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով տրված իրավական գնահատականը:
16. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենադրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենադրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կաւմ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հերադարձ ուժ: Նշված դեպքում այն փարածվում է մինչն դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենադրությամբը նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռես առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափաւկիչ դազաւվարական ակմ: (...)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաճայն՝ «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում (...) անզգուշությամբ կատարված այն արարքների, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասր տարի ժամկեվտվ ազատազրկումը»:
Նույն օրենսգրքի 377-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախպելը, որը մարդու առողջությաւնն անզգուշությաւմը պատճառել է միջին ծանրության կամ ծանր վնաս կամ առաջացրել է այլ ծանր հերնանքներ՝
(-.)
2. Նույն արարքը, որն անզգուշությամը առաջացրել Լ մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամը՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք վարի ժամկետով կամ առանց դրա: (...)»:
1
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «(...) 5 Միջին ծանրության հանցանքներ են համարվում այն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար առոյն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 փարի ժամկեվտվ ազատեաւզիկումը:
41 Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար աոյն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 փարի ժամկետով ազատազրկումը»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի համաճայն՝ «Լ Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամի առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճատում կամ խոշոր չափերի գույքային վնաս՝
(...)
Սոյն հոդվածի Լին կամ 2րդ մաստվ նախատեսված արարքը, որն
անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազիկմամբ՝ երեքից վեց փարի ժամկեվով»:
16.1. ՃՇամեմատական վերլուծության ենթարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի ն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիաները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի սանկցիան սահմանում է ավելի խիստ պատիժ: Բացի այդ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538- րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը՝ ծանր հանցանք է:
Նման պայմաններում, ստորադաս դատարանները, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով Հ.Եթարյանին մեղսագրված արարքը որակելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հետադարձ ուժ են տվել Հ.Եթարյանի վիճակը վատթարացնող քրեական օրենսդրությանը, ինչով թույլ են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի Լին մասի խախտում: Հետնաբար, Հ.Եթարյանին մեղսագրված արարքը պետք է որակել կատարելու պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով:
12
17. Ինչ վերաբերում է Հ.Եթարյանի նկատմամբ նշանակված պատժի ն այն պայմանականորեն չկիրառելու հիմքերի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունների ոչ հիմնավոր լինելու մասին բողոքաբերի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ.Եթարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ նշանակելիս ն այն պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության հարցը որոշելիս, ստորադաս դատարանները, համադրված վերլուծության ն իրենց ամբողջության մեջ պատշաճ գնահատման ենթարկելով սույն գործի փաստական հանգամանքները, այդ թվում նան՝ Հ.Եթարյանի տարիքը, նրա անձը բնութագրող տվյալները, կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցագործության արդյունքում վրա հասած հետնանքը, նրա նկատմամբ նշանակել են համաչափ պատիժ ն հանգել են հիմնավոր հետնության, որ սույն գործով հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմանը՝ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ռեալ (իրական) կրելու միջոցով:
18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները Հ.Եթարյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով մեղավոր ճանաչելով, թույլ են տվել նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, ինչի արդյունքում ՀԵթարյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման ն չի կիրառվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա էր կիրառման: Այսինքն, թույլ է տրվել ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Ուստի, անհրաժեշտ է Հ.Եթարյանին մեղսագրված արարքը որակել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նշանակված պատիժը թողնել անփոփոխ:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 36Լրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
3
ՈՐՈՇԵՑ
1. Հրաչ Վարդի Եթարյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը փոփոխել:
2. Հրաչ Վարդի Եթարյանին մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2րդ մասով, պատժի հաշվակցման կանոններով նրա նկատմամբ նշանակված վերջնական պատիժը՝ ազատազրկումը՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելով՝ 3 (երեք) տարի ժամկետով, թողնելով անփոփոխ:
Յ. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 հունվարի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ/1558/01/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
