Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 211 — Ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը (վերնագիրը լրաց. 26.10.10 ՀՕ-
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 211 — Ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը (վերնագիրը լրաց. 26.10.10 ՀՕ-

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 211.Ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը (վերնագիրը լրաց. 26.10.10 ՀՕ-147-Ն, խմբ. 16.05.16 ՀՕ-83-Ն) 1. Ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձեւով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցման կատարման կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով ե

Ամբողջ Տեքստ

Հոդված 211.Ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը

(վերնագիրը լրաց. 26.10.10 ՀՕ-147-Ն, խմբ. 16.05.16 ՀՕ-83-Ն)

1. Ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձեւով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցման կատարման կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորված, ինչպես նաեւ որոշակի տարողությամբ տարաների համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) էլեկտրոնային գրանցում կատարված դրոշմապիտակներով այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) տարայավորված` դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից մինչեւ հինգ հարյուր հազար դրամ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

2. Նույն արարքը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ եւ ավելի`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով: (211-րդ հոդվածը փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն, լրաց. 26.10.10 ՀՕ-147-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-11-Ն, խմբ. 16.05.16 ՀՕ-83-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել