Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 398 — Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքով նախնական վարույթը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 398AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 398 — Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքով նախնական վարույթը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 398. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքով նախնական վարույթը 1. Հատուկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և հինգից տասն օր ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 397-րդ հոդվածով սահմանված պահանջներին: 2. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ 1) բողոքը Վճռաբեկ դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրք

Ամբողջ Տեքստ

Հոդված 398. Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքով նախնական վարույթը 1. Հատուկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և հինգից տասն օր ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 397-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

2. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ 1) բողոքը Վճռաբեկ դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 397-րդ հոդվածով սահմանված պահանջներին. 2) բողոքը բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը. 3) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը. 4) բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման կարգով բողոքարկման. 5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։

3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե Վճռաբեկ դատարանը գալիս է հետևության, որ վարույթ ընդունելու պայմանների հիմնավորումները բավարար չեն:

4. Վճռաբեկ բողոքն ընդունվում է վարույթ, եթե այն համապատասխանում է սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 397-րդ հոդվածով սահմանված պահանջներին, և միաժամանակ Վճռաբեկ դատարանը չի գալիս հետևության, որ վարույթ ընդունելու պայմանների հիմնավորումները բավարար չեն: Բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ նշվում է այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին:

5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանը համապատասխան որոշումը կայացնում է վարույթի նյութերը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում։ Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանը համապատասխան որոշումը կայացնում է վարույթի նյութերն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Վճռաբեկ բողոքը վերադարձված լինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է վճռաբեկ բողոքը վերստին ներկայացնելու օրվանից, իսկ այն վերստին չներկայացնելու դեպքում` Վճռաբեկ դատարանի սահմանած ժամկետը լրանալու օրվանից։

6. Բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, իսկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման, ինչպես նաև բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճենը նույն ժամկետում՝ դատական վարույթի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտը կայացրած դատարան: (398-րդ հոդվածը լրաց., փոփ.

16.01.24 ՀՕ-32-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել