ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 482 — Ապրանքի քանակի մասին պայմանը խախտելու հետևանքները 1.
Ամփոփում
Հոդված 482. Ապրանքի քանակի մասին պայմանը խախտելու հետևանքները 1. Եթե վաճառողը, առուվաճառքի պայմանագրի խախտմամբ, գնորդին հանձնել է պայմանագրով որոշվածից պակաս քանակի ապրանք, ապա գնորդն իրավունք ունի պահանջել լրացնելու ապրանքի պակաս հանձնված քանակը կամ հրաժարվել հանձնված ապրանքից և դրա համար վճարելուց, իսկ եթե ապրանքի համար վճարել է, ապա` պահանջել վերադարձնելու վճարված գումարը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: 2. Եթե վաճառողն առուվաճառքի պայմ
Ամբողջ Տեքստ
Հոդված 482. Ապրանքի քանակի մասին պայմանը խախտելու հետևանքները 1. Եթե վաճառողը, առուվաճառքի պայմանագրի խախտմամբ, գնորդին հանձնել է պայմանագրով որոշվածից պակաս քանակի ապրանք, ապա գնորդն իրավունք ունի պահանջել լրացնելու ապրանքի պակաս հանձնված քանակը կամ հրաժարվել հանձնված ապրանքից և դրա համար վճարելուց, իսկ եթե ապրանքի համար վճարել է, ապա` պահանջել վերադարձնելու վճարված գումարը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Եթե վաճառողն առուվաճառքի պայմանագրով որոշված ապրանքի քանակից ավելին է հանձնել գնորդին, գնորդը պարտավոր է սույն օրենսգրքի 499 հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով այդ մասին ծանուցել վաճառողին: Եթե վաճառողը գնորդի ծանուցումն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում չի տնօրինում ապրանքի համապատասխան մասը, գնորդն իրավունք ունի ընդունել ամբողջ ապրանքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
3. Գնորդի կողմից առուվաճառքի պայմանագրում նշված քանակից ավելի ապրանք ընդունելու դեպքում (սույն հոդվածի 2-րդ կետ) լրացուցիչ ընդունված ապրանքի համար վճարվում է նույն ապրանքի համար պայմանագրով սահմանված գնով, եթե այլ գին որոշված չէ կողմերի համաձայնությամբ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
