ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 153 — Հարկային գործակալին եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունից ազատելու դեպքերը 1.
Ամփոփում
Հոդված 153. Հարկային գործակալին եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունից ազատելու դեպքերը 1. Հարկային գործակալն ազատվում է, Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունից, եթե՝ 1) Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ եկամուտ վճարողն ազատված է հարկային գործակալի պարտավորությունից. 2) ֆիզիկական ան
Ամբողջ Տեքստ
Հոդված 153. Հարկային գործակալին եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունից ազատելու դեպքերը 1. Հարկային գործակալն ազատվում է, Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունից, եթե՝ 1) Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ եկամուտ վճարողն ազատված է հարկային գործակալի պարտավորությունից. 2) ֆիզիկական անձանց վճարվող եկամուտները վերաբերում են մրցույթներում ստացվող իրային մրցանակներին. 3) ֆիզիկական անձանց վճարվում են Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտներ: 4) (153-րդ հոդվածը փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն ) (25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (հոդվածը 12.06.24 ՀՕ-269-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում « Խաղային գործունեության կարգավորման մասին » օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
