Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՐԱՖՖԻ Կ. ՌԻՉԱՐԴԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 62-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՐԱՖՖԻ Կ. ՌԻՉԱՐԴԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 62-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-135 մարտի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 5 մարտի 2013թ. ՍԴԱՈ - 13 | ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՐԱՖՖԻ Կ. ՌԻՉԱՐԴԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 62-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՐԱՖՖԻ Կ. ՌԻՉԱՐԴԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 62-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի և 101-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջները,

նկատի ունենալով, որ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի (Ընտրությունների արդյունքների ամփոփումը) 1-ին մասի «1.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին.

2) ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին.

3) ընտրությունն անվավեր ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին.

4) ընտրությունը չկայացած ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին»,

ելնելով այն հանգամանքից, որ այս որոշումներն են համարվում ընտրությունների արդյունքով ընդունված որոշում և համապատասխանում են ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի հատկանիշներին,

ինչպես նաև արձանագրելով, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասը նկատի ունի այս որոշումներից որևէ մեկի վիճարկումը սահմանադրական դատարանում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի հիմքով և 100-րդ հոդվածով նախատեսված ՀՀ սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակներում և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Հաշվի առնելով ՀՀ Նախագահի ընտրության վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը վիճարկելու հետ կապված գործերի քննության ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածով նախատեսված առանձնահատկությունները, գործի դատաքննությունն սկսել 2013թ. մարտի 11-ին, ժամը 10.00-ին։

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5- րդ մասի գործով զեկուցողներ նշանակել ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանին և Ֆ. Թոխյանին։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով:

5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ մասի նշված գործը քննելիս որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ընտրության արդյունքներն ամփոփող պետական մարմնին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքերով սույն գործով որպես հարակից պատասխանողներ իրենց իրավասությունների հետ կապված հարցերով, ներգրավել ՀՀ դատախազությանը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը։

6. Գործի դատաքննության նախապատրաստման անհրաժեշտությունից ելնելով պահանջել.

ա) ՀՀ վարչական դատարանից 2013թ. ՀՀ Նախագահի ընտրության հարցերով ներկայացված դիմում-բողոքների կապակցությամբ ընդունված դատական ակտերը.

բ) ՀՀ ԿԸՀ-ից

քվեարկության արդյունքների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով կազմված արձանագրությունը,

ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքներով ընդունված որոշումները,

տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները,

ըստ կոնկրետ ընտրական տեղամասերի տեղեկանք ներկայացնել 18.02.2013թ. անցկացված ՀՀ Նախագահի ընտրության հետ կապված Նախագահի թեկնածուների դիմում-բողոքների հիման վրա կատարված վերահաշվարկների արդյունքների վերաբերյալ,

քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշումները, տեղեկանք տեղամասային ընտրական հանձնաժողովներում տարբեր քաղաքական ուժերի կողմից ներկայացված անդամների, հանձնաժողովների նախագահների և քարտուղարների թվաքանակի, ինչպես նաև Նախագահի թեկնածուների վստահված անձանց թվաքանակի վերաբերյալ.

գ) ՀՀ դատախազությունից 18.02.2013թ. անցկացված ՀՀ Նախագահի ընտրության հետ կապված ընտրախախտումների կանխման և տեղ գտած դեպքերի առնչությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.

դ) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունից 18.02.2013թ. անցկացված ՀՀ Նախագահի ընտրության հետ կապված իրավախախտումների կանխման և տեղ գտած դեպքերի առնչությամբ ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

7. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վերոնշյալ մարմիններին հասցեագրված բոլոր պահանջների կատարման համար վերջնաժամկետ սահմանել մինչև 2013թ. մարտի 7-ը, ժամը 14.00-ն։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

5 մարտի 2013 թվականի

ՍԴԱՈ-13

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 մարտի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-13
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել