Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ — Հոդված 5 — Պետական տուրք վճարողների պարտականությունները Պետական տուրք վճարողները պարտավոր են` - ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված պետական տուրքերը.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ — Հոդված 5AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ — Հոդված 5 — Պետական տուրք վճարողների պարտականությունները Պետական տուրք վճարողները պարտավոր են` - ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված պետական տուրքերը.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 5. Պետական տուրք վճարողների պարտականությունները Պետական տուրք վճարողները պարտավոր են` - ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված պետական տուրքերը. - պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրքը վճարվում է լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի տրման, լիցենզիայի և (կամ

Ամբողջ Տեքստ

Հոդված 5. Պետական տուրք վճարողների պարտականությունները Պետական տուրք վճարողները պարտավոր են` - ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված պետական տուրքերը. - պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրքը վճարվում է լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի կրկնօրինակի տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձևակերպման համար. - ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը. - սույն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները: (5-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց.

29.04.13 ՀՕ-49-Ն, 29.06.16 ՀՕ-123-Ն, լրաց., փոփ.

16.11.22 ՀՕ-432-Ն ) ( 16.11.22 ՀՕ-432-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել