ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 224 — Օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելը կամ դրանց մասնակցելը 1. Օրենքով չնախատեսված զինված միավորումն
Ամփոփում
Հոդված 224.Օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելը կամ դրանց մասնակցելը 1. Օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելը կամ ղեկավարելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 222-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից յոթ տարի ժամկետով: 2. Օրենքով չնախատեսված զինված միավորմանը մասնակցելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝
Ամբողջ Տեքստ
Հոդված 224.Օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելը կամ դրանց մասնակցելը
1. Օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելը կամ ղեկավարելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 222-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից յոթ տարի ժամկետով:
2. Օրենքով չնախատեսված զինված միավորմանը մասնակցելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
(224-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
