Ավագյան — ԵԴ1/0188/15/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2022 թվականի հունիսի 19ին, Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ն 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 24101222 քրեական գործը: 2022 թվականի նոյեմբերի 3-ին Անդրանիկ Նվերի Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 6-րդ ն 7-րդ կետերով (2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեակա
Ամբողջ Տեքստ
2». ԵԴ/0188/15/23
77 ԱՀ ԱՏԱՏՎԱ ւջ
ՆԵՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Մարգարյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան
9 հոկտեմբերի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 24-ի որոշման դեմ մեղադրյալ Անդրանիկ Նվերի Ավագյանի պաշտպան Ռ.Հակոբյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1 2022 թվականի հունիսի 19ին, Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ն 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 24101222 քրեական գործը:
2022 թվականի նոյեմբերի 3-ին Անդրանիկ Նվերի Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի Լին, 6-րդ ն 7-րդ կետերով (2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ն 8-րդ կետեր, երեք դրվագ):
2022 թվականի նոյեմբերի 3-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Ա.Ավագյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով նրան դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:
2022 թվականի նոյեմբերի 4-ին նախաքննության մարմինը հանձնարարել է մեղադրյալ ԱԿԱվագյանին հայտնաբերելու սպատակով նրա նկատմամբ հետախուզում հայտարարել ն կազմել հետախուզական գործ, ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեղադրյալ Ա.Ավագյանին հայտնաբերելու ն քննությանը ներկայացնելու ուղղությամբ:
2022 թվականի նոյեմբերի 5-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել է մեղադրյալ Ա.Ավագյանի նկատմամբ կալանք որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը:
2023 թվականի հունվարի 20-ին հսկող դատախազը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը ն որոշում է կայացրել կասեցնել մեղադրյալ ԱզԱվագյանի քրեական հետապնդման ժամկետը՝ վերջինիս կողմից քննությունից խուսափելու հիմքով:
3
2023 թվականի ապրիլի 28-ին որոշում է կայացվել մեղադրյալ Ա.Ավագյանի վերաբերյալ մասով թիվ 24101222 քրեական վարույթից նոր՝ թիվ 69111723 վարույթն անջատելու մասին:
2023 թվականի մայիսի 24ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել ն ձերբակալվել է հետախուզվող մեղադրյալ Ա.Ավագյանը:
2023 թվականի մայիսի 24-ին հսկող դատախազը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը ն որոշում կայացրել մեղադրյալ Ա.Ավագյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը վերսկսելու մասին:
2023 թվականի մայիսի 24-ին Ա.Ավագյանին ներկայացվել է մեղադրանքը:
Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի հունիսի 15-ի գույքն արգելադրելու մասին որոշմամբ, վարութային ծախսերն ապահովելու նպատակով, 2.668.000 ՀՀ դրամի չափով արգելադրվել է մեղադրյալ Ա.Ավագյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված՝ Հո ՀԻթթու «թոռ փողոցի ՄՔ """ հասցեում ՄՔ ՊԻ" կայական) գտնվող անշարժ գույքը (".""""" հա հողամասը ն Թ. 22 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունը):
Նախաքննության մարմնի միջնորդության հիման վրա Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի հունիսի 17-ին հարուցել է սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության դատական ստուգման վարույթ ն որոշել այն իրականացնել գրավոր ընթացակարգով:
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունիսի 23-ի որոշմամբ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը փոխակերպվել է բանավոր ընթացակարգով վարույթի:
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունիսի 29-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է ն հաստատվել է վարույթն իրականացնող մարմնի՝ գույքն արգելադրելու վերաբերյալ 2023 թվականի հունիսի 15-ի որոշման իրավաչափությունը:
4
3. Մեղադրյալ Ա.Ավագյանի պաշտպան Ռ.Հակոբյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ սան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ բողոքը մերժել է ն անփոփոխ թողել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունիսի 29-ի որոշումը:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա.Ավագյանի պաշտպան Ռ.Հակոբյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են վարույթով ճիշտ որոշում կայացնելու վրա, ն արգելադրված անշարժ գույքի սեփականատեր, մեղադրյալ Անդրանիկ Ավագյանի ն նույն գույքի նկատմամբ գույքային շահ ունեցող անձ Օ.Մ.-ի համար առաջացրել են մի շարք անհամաչափ ն երկարատն սահմանափակումներ՝ կապված իրենց սեփականության տնօրինման, տիրապետման ն օգտագործման սահմանադրական իրավունքի հետ:
51. Բողոքի հեղինակը նշե է, որ սեփականության իրավունքի
սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժելու օրենսդրությամբ սահմանված իմպերատիվ հիմքերի առկայության դեպքում կայացվել է վարույթ հարուցելու մասին որոշում: Մասնավորապես, վարույթի մասնավոր մասնակիցները ն արգելադրված գույքի նկատմամբ գույքային շահ ունեցող անձ՝ մեղադրյալի մայր, գույքի տիրապետող Օ.Մ.-ն, տեղյակ չեն եղել, որ քննիչը կայացրել ն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն քանի որ սույն միջնորդության պատճենը ՀՀ քրեական
5
դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա, չի տրամադրվել:
5.2. Բողոք բերած անձը նան նշել է, որ քննիչը էլեկտրոնային եղանակով ուղարկել է իր միջնորդությանը կից դատարան ներկայացրած 66 կետերից բաղկացած բազմածավալ նյութերի միայն ցուցակը (ցանկը), իսկ նյութերը չի տրամադրել: Այդ նյութերը չեն տրամադրվել նան սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման դատական նիստին (նիստից առաջ կամ նիստի ընթացքում), ինչպես նան դրանք չեն հետազոտվել դատալսումների ընթացքում:
Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը եկել է հետնության, որ վարույթի հանրային մասնակցի հետ դիրքորոշում հայտնելու հավասար պայմաններում չի գտնվել:
53. Ըստ բողոքի հեղինակի՝ անշարժ գույքն արգելադրելու իրավական նպատակե՛ներյի ն հիմք(եր)ի առկայությունը պատճառաբանված ն հիմնավորված չէ: Մասնավորապես, տվյալ քրեական վարույթի ընթացքում բոլոր վարութային ծախսերի հանրագումարից նվազագույնը մոտ 11 անգամ ավել արժեքի անշարժ գույքի, որի արժեքը որոշվել է ոչ թե շուկայական արժեքով, այլ դրան մոտարկված կադաստրային արժեքով՝ մեղադրյալ Անդրանիկ Ավագյանին պատկանող տան ն հողամասի արգելադրմամբ խախտվել են տվյալ դատավարական հարկադրանքի միջոցի կիրառումը կանոնակարգող նորմերի ն Վճռաբեկ դատարանի` տվյալ իրավական հարցին վերաբերող նախադեպային որոշումների պահանջները:
Բողոք բերած անձը նշել է, որ որպես գույքի արգելադրման հիմք վկայակոչվել է միայն ողջամիտ ենթադրությունը, որ Ա.Ավագյանը կարող է օտարել անշարժ գույքը, ն առկա չէ որնէ փաստական հանգամանք, որը հիմնավորում է այդ ենթադրությունը:
Բողոքաբերը նշել է, որ արգելադրված գույքի նկատմամբ գույքային շահ ունեցող անձ՝ մեղադրյալի մայր, գույքի տիրապետող Օ.Մ.-ն քննիչին առաջարկել է արգելադրել այլ գույք, օրինակ՝ տեխնիկա, կահույք ն այլն, սակայն քննիչը, առանց որնէ հիմնավորման, անտեսել է օրենսդրությամբ սահմանված այդ առաջարկը:
Բողոքի հեղինակը, վկայակոչելով այն հանգամանքը, որ քննիչը դատական նիստում հայտարարել է, որ Անդրանիկ Ավագյանի անվամբ սեփականության
6
իրավունքով հաշվառված են երկու տրանսպորտային միջոցներ՝ արտասահմանյան արտադրության ավտոմեքենաներ, նշել է, որ վարույթի մասնավոր մասնակիցների համար անհասկանալի է, թե ինչու արգելադրում չի կիրառվել դրանցից մեկի նկատմամբ:
Բողոքաբերը նան նշել է, որ թեն արգելադրումն անշարժ գույքի նկատմամբ դրված է կոնկրետ չափով, սակայն անշարժ գույքը չի կարող լիարժեքորեն տնօրինվել՝ տրամադրվել վարձակալության, վաճառվել, գրավադրվել ն այլն:
5.4. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը եկել է եզրահանգման, որ ստորադաս դատարանները, չպատճառաբանված դատական ակտ կայացնելով, թույլ են տվել «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտում:
6. Ելնելով վերոգրյալից` բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 24-ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Նախաքննության մարմնի կողմից 2023 թվականի հունիսի 23-ին էլեկտրոնային փոստի միջոցով Ա.Ավագյանի պաշտպան Ռ.Հակոբյանին է ուղարկվել գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդության ն դատարան ներկայացված նյութերի ցանկի սկանավորված տարբերակը':
8. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հունիսի 29ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) Ուսումնասիրելով միջնորդությունը, ներկայացված քրեական վարույթի նյութերը, Դատարանն արձանագրում է, որ սույն դեպքով առկա է նախաձեռնված քրեական վարույթ, Անդրանիկ Նվերի Ավագյանին վերագրվում է 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրնական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2րդ / Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 33:
7
մասի Էին, 6-րդ ն 7-րդ կետերով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2- իդ մասի 7րդ ն րդ կերեր /նրեք դրվագ) նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարում: Նշված վարույթի շրջանակներում կատարված նախաքննության ընթացքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վարութային ծախսերը կազմում է 20668.000 ՀՀ դրամ: Նման պայմաններում, դատարանի գնահատմամբ հիմնավոր է քննիչի միջնորդությունը՝ վարութային ծախսերի հատուցումն ապահովելու համար Անդրանիկ Նվերի Ավագյանի (ծնված 27.02.1990թ. ՀԾՀ " ""՝) լանվամբ սեփականության իրավունքով պատկանող ՞"""" քաղաքի "" լիողոցի /Բ """" հասցեում «ՄԲ Ժորորությթոո կրայական» գտնվող անշարժ գույքը «Ի հա հողամասի ն """." քմ ընդհանուր մակերեսով շենք-շինության» արգելադրելու մասին, նան հիմնավոր է քննիչի ենթադրությունն առ այն, որ մեղադրյալ Անդրանիկ Նվերի Ավագյանի կողմից իրեն պավկանող գույքը կարող է օտարվել (.-.):
Ինչ վերաբերում է պաշվայանի այն դիտարկմանը, որ իրեն ի սկզբանե չի տրամադրվել միջնորդության օրինակը՝ հեւրնաբար այդ հիմքով նս միջնորդությունը ենթակա է մերժման, ապա Դատարանը արձանագրում է, որ դա րավ էության սույն փուլում կրում է ձնական բնույթ` հաշվի առնելով, որ մինչն սույն միջնորդության բանավոր ընթացակարգով րար էության քննարկումը Քննիչի կողմից պաշվայանին տրամադրվել է միջնորդության օրինակը, ապահովվել է պաշվաանի իրավունքը ներկայացնելու համապատասխան առարկություններ, հեփնարար պաշտպանական կողմի որնէ իրավունք այդ առումով չի խախտվել:
Բացի այդ Դատարանը հարկ է համարում նշել, 14.06.2023թ-ին ՀՀ կադաստրի կոմիտեից արացված Մ» ԱՊ/7965-2023 գրության համաձայն Կադաստրի կոմիտեի էլեր րրոնային արխիվի տվյալների համաձայն Անդրանիկ Նվերի Ավագյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված, քաղաք ՅՅ լիողոց Թ "" հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաարրային արժեքը, համաձայն 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգր սահմանելու մասին» ՀՕ-225-Ն ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գնահատմաւն կարգի, կազմում է 28,345,859 ՀՀ դրամ:
8
Այսինքն, Դատարանը գտնում է, որ նշված անշարժ գույքի շուկայական արժեքր ակնհայտորեն չի կարող գերազանցել վարութային ծախսերի չավ, ուարի նման իրադրությունում, քրեադատավարական այդ դրույթի չապահովումը չի կարող հանգեցնել քննիչի որոշման ոչ իխիլչավաչափության: Վերոգրյալի արդյունքում Դատարանն արձանագրում է, որ քենիչ Գ.Մնոյանի թիվ 69111723 քրեական վարույթով գույքի արգելադրման որոշմեուն իրավաչափությունը հաարատելու մասին 16.06.2023 թվականի միջնորդությունը հիմնավոր է, ուսրի այն պետք է բավարարել ն հատրավպտել 2023 թվականի հունիսի 15-ի՝ «Գույքն արգելադրելու վերաբերյալ» որոշման իրավաչափությունը (...)»7:
9. Վերաքննիչ դատարանը 2023 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված հիմնավորումները դիտարկելով վերոգրյալ իրավական նորմերի լույսի ներքո, գտնում է, որ այդ հիմնավորումներն ամբողջությաւմը բխում են դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են նան Վերաքննիչ դատարանի համար:
Վերաքննիչ դատարանն իր -անհամաձայնություն Օէ 39արտահայտում վերաքննիչ բողոքում նշված փաատարկներին ն փաասվում է, որ սույն դեպքով առկա է նախաձեռնված քրեական վարույթ, Անդրանիկ Նվերի Ավագյանին վերագրվում է 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2րդ մասի Լին, 6-րդ ն 7-րդ կետերով (գործող ՀՀ քրինական օրենսգիքի 155-րդ հոդվածի 2րդ մասի 7րդ ն Ժրդ կետերի /երեք դրվագ) նախավեսված ենթադրյալ հանցագործության կատարում: Նշված վարույթի շրջանակներում կատարված նախաքննության ընթացքում բավարար փաւսվաւկան տվյալներն են ձեռք բերվել այն մասին, որ վարույթային ծախսերը կազմում է 2:668.000 ՀՀ դրամ, ուստի հիմնավոր է թննիչի միջնորդությունը` վարույթային ծախսերի հատուցումն ապահովելու համար Անդրանիկ Նվերի Ավագյանին (ծնված 27.02.1990թ. ՀԾՀ") սեփականության իրավունքով պատկանող """"" քաղաքի "ր" փողոցի Խ"""" հասցեում (Ռո թ-»»ւ վկայական) գտնվող 7 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 45-53:
9
անշարժ գույքը (.""""" հա հողամասի ն """." քմ ընդհանուր մակերեսով շենք- շինության) է 2.668.000 ՀՀ դրամի չափով արզելադրելու մասին:
Ինչ վերաբերում է մեղադրյալ Անդրանիկ Նվերի Ավագյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքում նշված փաստարկներին (պնդումներին), ապա հարկ է նկատել, որ դրանք Առաջին ատյանի դատարանի կողմից բազմակողմանի վերլուծության են ենթարկվել, որպիսի մուեցումները նույնպես ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար, ուարի Վերաքննիչ դատարանը դրանց վերատին չի անդրադառնում կրկնությունից անհարկի խուսափելու համար:
Ասպիատվ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով վերոգրյալ
եզրահանգումների, գտնում է, որ մեղադրյալ Անդրանիկ Նվերի Ավագյանի պաշտայան Ռուբեն Հակոբյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել` Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հունիսի 29ի որոշումը թողնելով անփովտխ (...)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՞՛ծ են արդյոք մեղադրյալ Ա.Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքն արգելադրելու վերաբերյալ նախաքննության մարմնի որոշման իրավաչջափություն, հաստատելու մասին ստորադաս դատարանների հետնությունները:
11. «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի Լին արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) Լին հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգվվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բրացառությամը ի շահ հանրության ն այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 101-121:
10
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ չեն խոչընդոտում պետության այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուրն շահերին »համապատասխան, սեփականության օգվագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ վմգանքների վճարումն ապահովելու համալ»:
ՃՇՇ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձները»:
ՃՇՇ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականություն իր հայեցողությամբ տիփիրապեվելու, օգտագործելու ն փննօրինելու իրավունք:
(-.)
3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանությաւն նպապտաեւկով:
4. Ոչ ոք չի կարող զիկվել սեփականությունից` բացառությամի դատական կարգով՝ օրենքով սահմանվաժ դեպքերի (...)»:
ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 7րդ մասի համաձայն` «Վարույթի ընթացքում անձի գույթի արգելադրումը ենթակա է պարտադիր դատական արուգմեւն»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի համաճայն՝ «. Գույքի արգելադրումը կիրառվում է ենթադրյալ հանցագործությամը պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, ինչպես նան գույքի հնարավոր բոնագրավումը կամ բոնագանձումն ապահովելու համար:
2. Գույքը կարող է արգելադրվել հետնյալ հիմքերից որնէ մեկի առկայության դեպքում՝
(-.)
5) առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել»:
11
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը ն այն հիմնավորող նյութերը եռօրյա ժեումկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստաւպմեւնը: (...)
(-.)
7. Արգելադրման ենթակա գույքի արժեքը որոշվում է շուկայական գնով այդ նպատակով ներգրավված փորձագեվի կողմից:
Ց. Եթե որոշման մեջ արգելադրման ենթակա գույքը որոշակիացված չէ, ապա արգելադրմանը ներկա գտնվող սեփականատերը կամ գույքի տիրապետողն իրավունք ունի ընտրելու այն գույքը, որը բավարար է որոշման պահանջները կատարելու համար (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Բացի անշարժ գույքից ն մեծածավալ առարկաներից, արգելադրված այլ գույքն առգրավվում է»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 294-րդ հոդվածի համաճայն՝ «. Սույն օրենսգրքով սաահմանված պատշաճ իխրավական ընթացակարգի շիջանակներում դատարանը քննում է՝
Ս գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը
2) գույքի արգելադրումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի համաճայն՝ «Լ. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության սվտեգման վարույթը հարուցվում է գույքի արգելադրմեւն մասին որոշման իրավաչափությունը, հասփատելու՝ քննիչի միջնորդության հիման վրա, որը դավփարան է ներկայացվում համապավասիման գույքն արգելադրելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
(-.)
3 Միջնորդությանը կցվում են քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության, համապատասխան անձի նկատմամբ քրեական հետապնդում: հարուցելու մասին որոշման, գույքի արգելադրման մասին որոշման պատճենները, գույքի սեփականատիրոջը կամ դրա նկատմամի գույքային շահ ունեցող այլ անձի
12
տվյալ միջնորդության պատճենն ուղարկած լինելը հատրավտղ փասվտաթուղթ, ինչպես նան գույքի արգելադրման մասին որոշման հիմնավորվածությունը հաստատող աւնհրաժեշվ նյութերի պատճենները:
(-.)
5. Վարույթ հարուցելու մասին որոշման մեջ նշվում է այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264րդ հողվածի 5րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին: Բանավոր ընթացակարգով վարույթ իրականացնելու դեպքում որոշման մեջ նշվում են դատական նիատի անցկացման վայրի, տարին, ամիսը, օրը, ժամը, ինչպես նան դոնբաց կամ դոնփակ լինելը: Որոշման պատճենը պատշաճ ձնով ուղարկվում է միջնորդությունը հարուցած թենիչին, ինչպես նան արգելադրված գույքի սեփականատիրոջը կամ դրա նկատմամի գույքային շահ ունեցող այլ անձի (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության սվտեգման վարույթն իրականացվում է գրավոր, իսկ այն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մաստվ նախատեսված դեպքում բանավոր ընթացակարգով: Բանավոր
ընթացակարգով միջնորդության քննությունն իրականացվում է դատալառմների ձնով՝ քննիչի պարտադիր մասնակցությամբ: Դատալսումներին մասնակցելու իրավունք ունեն արգելադրված գույքի սեփականատերը, կամ դրա նկատմամը գույքային շահ ունեցող այլ անձը, նրանց ներկայացուցիչը, ինչպես նան հակող դափախազը (-.):
12. 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը մեկնաբանելիս, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գույքի տիրապետման, տնօրինման ն օգտագործման՝ սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարնորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ: Դրանց սահմանափակման համար անհրաժեշտ է, որ հակակշիռ իրավական շահն ունենա բացառիկ նշանակություն::
Հ Տես դամոհչ ուամոոմչ Վճռաբեկ դատարանի` Արթուր Հայրապեւրյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵՇԴ/0001/11/10 որոշումը, կետ 19:
13
Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ անձի կոնվենցիոն ն սահմանադրական մակարդակով ամրագրված սեփականության իրավունքի լավագույնս պաշտպանությանն է ուղղած նոր քրեադատավարական այն կարգավորումը, ըստ որի՝ գույքի արգելադրման վերաբերյալ նախաքննության մարմնի որոշումն անպայմանորեն ենթակա է դատական վերահսկողության: Վերջինս ընդգծում է անձի սեփականության իրավունքի կարնորությունը ն հանդիսանում է լրացուցիչ երաշխիք կամայականություններիի ն իրավունքին անհարկի միջամտությունների դեմ:
Նման պայմաններում՝ գույքի արգելադրման անհրաժեշտության, անձի իրավունքին միջամտության համաչափ լինելու, հանրային ն մասնավոր շահերի հավասարակշռման վերաբերյա՝։ ընախաքննութան մարմնի փաստարկներին առաջադրվում է հիմնավորվածության ավելի բարձր շեմ՝ միննույն ժամանակ ընդլայնելով պաշտպանության կողմի հնարավորությունը՝ անձի իրավունքի սահմանափակման վերաբերյալ հայտնելու իր դիրքորոշումը` անկախ ն անաչառ դատարանի ներկայությամբ:
Վերոգրյալից հետնում է, որ գույքի արգելադրման վերաբերյալ նոր քրեադատավարական նորմերի շրջանակում օրենսդիրն առավելագույնս ապահովել է հանրային ն մասնավոր շահերի միջե հավասարակշռության պահպանման պահանծը:
12.1. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գույքի արգելադրումը՝ անկախ հետապնդվող նպատակից ն օրենսդրական հիմքից, մշտապես իրենից ներկայացնում է միջամտություն անձի սեփականության իրավունքին: Եվ դատարանի խնդիրն է յուրաքանչյուր գործով պարզել, թե որքանով է անձի իրավունքին միջամտությունը հիմնավորված, ն առկա է արդյոք համաչափություն հետապնդվող իրավաչափ նպատակի ն վերջինիս հասնելու համար գործադրված միջոցների միջն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) Բորժոնովն ընդդեմ Ռուսաարանի գործով նշել է, որ պետք է լինի ողջամիտ հավասարակշռություն պետության կողմից կիրառվող, այդ թվում՝
է
սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը վերահսկելու հետ կապված միջոցների ն այդ միջոցների կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների միջն: Այս պահանջն արտահայտվում է «արդարացի հավասարակշռություն» ձնակերպմամբ, որը պետք է առկա լինի հասարակության ընդհանուր շահի պահանջների ն անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջն:
Եվրոպական դատարանն ընդգծել է, որ մեղադրյալի գույքի վրա կալանք դնելն ինքնին ենթակա չէ քննադատության՝ հաշվի առնելով, մասնավորապես, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության Լին հոդվածի երկրորդ պարբերությունը, սակայն պետք է հաշվի առնել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից օգտվելու սահմանափակմամբ անձի վրա չափազանց ծանր բեռ դնելու ռիսկ ն, հետնաբար, պետք է ապահովել համապատասխան
դատավարական երաշխիքներ՝ համոզվելու համար, որ անձի սեփականության իրավունքի վրա առկա ազդեցությունը կամայական ն ոչ կանխատեսելի չէ»:
Նմանատիպ դիրքորոշում է հայտնել նան Վճռաբեկ դատարանը, նշելով, որ անձի սեփականության իրավունքի համաչափ սահմանափակման տեսանկյունից կարնոր օրենսդրական պահանջ է նան գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ արգելադրման ենթակա գույքի ն դրա արժեքի հստակեցումը, ինչն իր հերթին պետք է հիմնավորված լինի այդ հարկադրանքի միջոցի կիրառմամբ հետապնդվող նպատակներով, լինի որոշակի ն հստակ՝ ապահովելով հասարակության ընդհանուր շահի ն անհատի սեփականության (կամ այլ գույքային) իրավունքի պաշտպանության միջն արդարացի հավասարակշռությունը::
Գույքի արգելադրման օրենսդրական նպատակներից մեկը վարութային հնարավոր ծախսերի հատուցման ապահովումն է, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ նշված նպատակով արգելադրման ենթակա գույքի արժեքը որոշելիս նույնպես վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմնվի գործում առկա նյութերի վրա (օրինակ՝ փորձագիտական 5 Տե'ս, ուսոնտ ուամոոզ 5» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 8072հօոօ» յ. Թատջո գործով 2009 թվականի հունվարի 22-ի գանգատ թիվ 18274/04, կետեր 59-60:
6 Տե՛ս տամոնճ ոառոմչ» Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Մայրապետյան գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԴ/0587/11/18 որոշումը, կետ 15.2:
15
համապատասխան հիմնարկի տրամադրված տեղեկատվությունը՝ գույքի մոտավոր արժեքի վերաբերյալ): Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով դատական ծախսերի հստակ որոշման անհնարինությունը, հատկապես քրեական դատավարության սկզբնական փուլերում, նշել է, որ վարույթն իրականացնող մարմինը վերոնշյալ նպատակով կալանքի ենթակա գույքի արժեքը որոշելիս օժտված է որոշակի հայեցողությամբ, որը, սակայն, պետք է լինի ողջամիտ ն չհանգեցնի անձի՝ գույքն անարգել տնօրինելու, տիրապետելու կամ օգտագործելու իրավունքի անհամաչափ սահմանափակումների: Հակառակ մեկնաբանման պարագայում, կստացվի ոչ իրավաչափ այնպիսի իրավիճակ, երբ միայն դատական ծախսերի ապահովման նպատակով կարող է կալանք դրվել անձի ամբողջ գույքի վրա, որի արժեքը կարող է մի քանի անգամ գերազանցել հնարավոր դատական ծախսերի գումարը, զուտ այն պատճառով, որ չի հստակեցվել դատական ծախսերի չափը՛:
Թե միջազգային, Օ թե 6ներպետական նախադեպային իրավունքի
ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ցանկացած պարագայում անթույլատրելի է անձի սեփականության իրավունքի այնպիսի սահմանափակումը, որի արդյունքում վերջինիս վրա կդրվի անհամեմատ ավելի ծանը բեռ, քան իրականում անհրաժեշտ է օրենսդրությամբ նախատեսված նպատակների իրագործման համար, կամ, որի դեպքում անձի սեփականության իրավունքն անհարկի այնպիսի ծավալով կսահմանափակվի, որ արդյունքում կխաթարվի այդ իրավունքի բուն էությունը ն անձի համար ունեցած նշանակությունը:
Մասնավորապես, վարութային հնարավոր ծախսերի ապահովման նպատակով գույքի արգելադրման դեպքում՝ այդ ծախսերի ն արգելադրվող գույքի արժեքի միջն պետք է հնարավորինս ապահովվի ողջամիտ հավասարակշոություն: Գույքի արգելադրում կիրառողը՝ կլինի նախաքննության մարմինը, թե դատարանը, պետք է ձգտի ապահովել անձի սեփականության իրավունքին հնարավորինս նվազ կերպով միջամտության իրականացումը:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
7 Տես ումա: տոամոոմլչ Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Մայրապեպտյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԴ/0587/11/18 որոշումը, կետ 171:
16
- Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ վարույթի շրջանակներում կատարված նախաքննության ընթացքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վարութային ծախսերը կազմում են 2.668.000 ՀՀ դրամ, որպիսի պայմաններում վարութային ծախսերի հատուցումն ապահովելու համար Ա.Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող ՞"""" քաղաքի "ՀՀՀ" փողոցի 76 """" հասցեում գտնվող անշարժ գույքն արգելադրելու մասին քննիչի միջնորդությունը հիմնավոր է, ինչպես նան հիմնավոր է քննիչի ենթադրությունն առ այն, որ մեղադրյալի կողմից իրեն պատկանող գույքը կարող է օտարվել:
Առաջին ատյանկ՝ դատարանը, անդրադառնալով պաշտպանի այն
դիտարկմանը, որ իրեն ի սկզբանե չի տրամադրվել միջնորդության օրինակը, արձանագրել է, որ դա ըստ էության սույն փուլում կրում է ձնական բնույթ՝ հաշվի առնելով, որ մինչն միջնորդության բանավոր ընթացակարգով քննարկումը քննիչի կողմից պաշտպանին տրամադրվել է միջնորդության օրինակը, ապահովվել է պաշտպանի իրավունքը ներկայացնելու համապատասխան առարկություններ, հետնաբար պաշտպանական կողմի որնէ իրավունք այդ առումով չի խախտվել:
Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը նշել է, որ Ա.Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը, կազմում է 28.345.859 ՀՀ դրամ:
Այս առումով, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ նշված անշարժ գույքի շուկայական արժեքն ակնհայտորեն չի կարող գերազանցել վարութային ծախսերի չափը, ուստի նման իրադրությունում քրեադատավարական այդ դրույթի չապահովումը չի կարող հանգեցնել քննիչի որոշման ոչ իրավաչափության: Արդյունքում` Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ սույն վարույթի շրջանակներում քննիչի գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու մասին միջնորդությունը հիմնավոր է, ուստի այն պետք է բավարարել:
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունիսի 29-ի որոշումը՝ բերելով նույնաբովանդակ հիմնավորումներ: 4Տես սույն որոշման 8-րդ կետը:
5 Տես սույն որոշման 9-րդ կետը:
17
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12. 1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից նախաքննության մարմնի միջնորդության բավարարումը ն գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափության հաստատումը հանգեցրել են մեղադրյալ Ա.Ավագյանի սեփականության իրավունքի անհամաչափ սահմանափակման:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարութային ծախսերի ն դրանց ապահովման նպատակով արգելադրված գույքի արժեքների միջն ակնհայտորեն առկա չէ հավասարակշոություն, նկատի ունենալով, որ արգելադրված գույքի միայն կադաստրային արժեքը գրեթե 11 անգամ գերազանցում է վարութային ծախսերը, ինչի արդյունքում մեղադրյալ Ա.Ավագյանի սեփականության իրավունքը ենթարկվել է անհամաչափ միջամտության:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ վարույթի նյութերում առկա տվյալների՝ Ա.Ավագյանին սեփականության իրավունքով պատկանել է նան այլ՝ շարժական գույք", վարույթն իրականացնող մարմինը չի ապահովել անձի իրավունքին առավել նվազ (մեղմ) միջոցի կիրառմամբ միջամտության սկզբունքը՝ անհարկի ծանը բեռ դնելով մեղադրյալի վրա:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Ա.Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող այ՝ առավել համարժեք գույքի արգելադրումը, լիովին կբխեր համաչափության սահմանադրական սկզբունքից՝ հաշվի առնելով նան առհասարակ բնակելի տան կամ բնակության նպատակով օգտագործվող որնէ այ տարածքի ունեցած սոցիալական, տնտեսական նշանակությունն ու կարնորությունն անձի համար:
15. Անդրադառնալով միջնորդությունը պաշտպանության կողմին ուղարկված չինելու վերաբերյալ բողոքաբերի պնդումներին «Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը. վարույթի նյութերից երնում է, որ Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննության գրավոր ընթացակարգը փոխակերպել է բանավորի, մինչ միջնորդության քննությունն այն վարույթն իրականացնող մարմնի
6. Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 201:
18
կողմից էլեկտրոնային փոստի միջոցով դատական նիստից 6 օր առաջ ուղարկվել է պաշտպանական կողմին, որն էլ միջնորդության քննության ընթացքում ներկայացրել է դրա վերաբերյալ իր դիրքորոշումները: Արդյունքում պաշտպանության կողմը փաստացի ունեցել է հնարավորություն` նախապես ծանոթանալու ներկայացված միջնորդությանը ն հայտնելու դրա վերաբերյալ իր դիրքորոշումը:
Միննույն ժամանակ, նախաքննության մարմնի կողմից պաշտպանության կողմին միջնորդությանը կից դատարան ներկայացված նյութերի միայն ցանկն ուղարկելու առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վկայակոչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 5-րդ մասը, համաձայն որի՝ «Կողմերը կարող են դատարան ներկայացնել վարույթի առարկային վերարերող լրացուցիչ նյութեր: Վերաբերելի չլինելու դեպքում դատարանը քննության չի առնում: լրացուցիչ նյութերը, սակայն պարտավոր է դրանք կցել վարույթին: Վերաբերելի լինելու դեպքում հակառակ կողմին տրվում է լրացուցիչ նյութերին ծանոթաւնալու ողջամիտ հնարավորություն»:
Թեն սույն նորմի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ այն վերաբերում է դատարան ներկայացված լրացուցիչ նյութերին հակառակ կողմին ծանոթանալու հնարավորություն տալու իմպերատիվ պահանջին, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման մոտեցումը հավասարապես վերաբերելի է նան ի սկզբանե միջնորդությանը կից դատարան ներկայացված հիմնական նյութերին:
Հետնաբար նախաքննության մարմնի կողմից պաշտպանության կողմին միջնորդությանը կից դատարան ներկայացված նյութերի միայն ցանկն ուղարկելու արդյունքում վերջինս հայտնվել է անբարենպաստ իրավիճակում՝ զրկված լինելով իր իրավունքներն արդյունավետ կերպով իրացնելու հնարավորությունից:
16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից վարութային ծախսերի ապահովման նպատակով մեղադրյալ Ա. Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքն արգելադրելու վերաբերյալ նախաքննության մարմնի որոշման իրավաչափության հաստատումը հիմնավորված չէ:
19
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17Լրդ հոդվածներով ն ՀՃՇայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264- րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 29-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՇԸ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 24ի որոշումը բեկանել:
Նախաքննության մարմնի 2023 թվականի հունիսի 16-ի՝ գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը մերժել:
Նախաքննության մարմնի 2023 թվականի հունիսի 15-ի՝ գույքն արգելադրելու մասին որոշումը վերացնել:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏՕ) Ո Ը, :.0ՃԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԱՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հոկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ1/0188/15/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
