Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 219 — Կորպորատիվ վեճով հայցից հրաժարվելը, հաշտության համաձայնությունը և հաշտարարության գործընթացի առանձնահատկությունները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 219AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 219 — Կորպորատիվ վեճով հայցից հրաժարվելը, հաշտության համաձայնությունը և հաշտարարության գործընթացի առանձնահատկությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 219. Կորպորատիվ վեճով հայցից հրաժարվելը, հաշտության համաձայնությունը և հաշտարարության գործընթացի առանձնահատկությունները 1. Դատարանը կարող է պահանջներից հրաժարվելը ճանաչել ոչ իրավաչափ, եթե այդպիսի հրաժարումը հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին, խախտում է այլ անձի, ներառյալ՝ սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձի իրավունքներն ու օրինական շահերը, կամ հիմքեր կան կասկածելու, որ հայցվորը պահանջից հրաժարվում է

Ամբողջ Տեքստ

Հոդված 219. Կորպորատիվ վեճով հայցից հրաժարվելը, հաշտության համաձայնությունը և հաշտարարության գործընթացի առանձնահատկությունները 1. Դատարանը կարող է պահանջներից հրաժարվելը ճանաչել ոչ իրավաչափ, եթե այդպիսի հրաժարումը հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին, խախտում է այլ անձի, ներառյալ՝ սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձի իրավունքներն ու օրինական շահերը, կամ հիմքեր կան կասկածելու, որ հայցվորը պահանջից հրաժարվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության ներքո:

2. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն խախտում է սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձի իրավունքներն ու օրինական շահերը, կամ հիմքեր կան կասկածելու, որ համաձայնությունը կնքվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության ներքո կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով:

3. Կորպորատիվ վեճերով հաշտարարության կողմերը չեն օգտվում գաղտնիության վերաբերյալ պայմանով հաշտության համաձայնություն կնքելու և առանց հաշտության համաձայնությունը դատական կարգով հաստատելու գործի վարույթը կարճելու վերաբերյալ համաձայնություն կայացնելու իրավունքից: &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել