Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 326 — Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը կամ անցկացնելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 326AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 326 — Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը կամ անցկացնելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 326. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը կամ անցկացնելը 1. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը կազմակերպելը կամ անցկացնելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: 2. Հավաքը դադարեցնելու վերաբերյալ իրավասու մարմնի ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելուն ուղղված կոչը` պատժ

Ամբողջ Տեքստ

Հոդված 326. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը կամ անցկացնելը 1. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը կազմակերպելը կամ անցկացնելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Հավաքը դադարեցնելու վերաբերյալ իրավասու մարմնի ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելուն ուղղված կոչը` պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: (326-րդ հոդվածը փոփ., լրաց.

09.06.22 ՀՕ-240-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել