Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 216 — Քննչական գործողության արձանագրության հավելվածները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 216AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 216 — Քննչական գործողության արձանագրության հավելվածները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 216. Քննչական գործողության արձանագրության հավելվածները 1. Քննչական գործողության արձանագրությանը համարակալված կցվում են հետևյալ հավելվածները․ 1) քննչական գործողության ընթացքում վերցված առարկաները, փաստաթղթերը կամ այլ նյութերը. 2) քննչական գործողության ընթացքն ու արդյունքներն ամրագրած էլեկտրոնային կրիչները, տեսաերիզները, ձայնագրությունները, լուսանկարչական նեգատիվները և լուսանկարները. 3) քննչական գործողության ընթացքում կազմված կամ պատրաստված

Ամբողջ Տեքստ

Հոդված 216. Քննչական գործողության արձանագրության հավելվածները 1. Քննչական գործողության արձանագրությանը համարակալված կցվում են հետևյալ հավելվածները․ 1) քննչական գործողության ընթացքում վերցված առարկաները, փաստաթղթերը կամ այլ նյութերը. 2) քննչական գործողության ընթացքն ու արդյունքներն ամրագրած էլեկտրոնային կրիչները, տեսաերիզները, ձայնագրությունները, լուսանկարչական նեգատիվները և լուսանկարները. 3) քննչական գործողության ընթացքում կազմված կամ պատրաստված տեղեկանքները, գծագրերը, պլանները, ծեփապատճենները, հետքերի դրոշմները:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նյութերը մանրամասն նկարագրվում են համապատասխան արձանագրության մեջ, փաթեթավորվում են և կնքվում:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված նյութերը քննչական գործողության արձանագրության բաղկացուցիչ մաս են և չեն կարող օգտագործվել առանց արձանագրության, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանցում պարունակվող տվյալների ամբողջականությունը խախտված է: Գ Լ ՈՒ Խ 29 ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել