Ալեքսանյան — ԵԷԴ/0151/01/17
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2017 թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 58216317 քրեական գործը: Նախաքննության մարմնի` 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ Արմեն Ալեքսանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրու
Ամբողջ Տեքստ
ԵԷԴ/0151/01/17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԷԴ/0151/01/17
Նախագահող դատավոր` Կ.Մարդանյան
Դատավորներ`
Ա.Մնացականյան
Մ.Արղամանյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ`
մասնակցությամբ` դատավորներ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ՝
Մ.ԱՎԱԳՅԱՆԻ
մասնակցությամբ՝
պաշտպան Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
2019 թվականի փետրվարի 7-ին
ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 20-ի որոշման դեմ ամբաստանյալ Արմեն Համլետի Ալեքսանյանի պաշտպան Ս.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 58216317 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ Արմեն Ալեքսանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Ալեքսանյանի նկատմամբ
որպես
խափանման
միջոց
է
ընտրվել
չհեռանալու
մասին
ստորագրությունը:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ Ա.Ալեքսանյանի կողմից ապօրինի կերպով զգալի չափերի հասնող թմրամիջոց ձեռք բերելու և պահելու մասով թիվ 58216317 քրեական գործից անջատվել է նոր քրեական գործ, որին շնորհվել է 58219717 համարը:
2017
թվականի
դեկտեմբերի
27-ին
քրեական
գործը
մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի մարտի 21-ի դատավճռով Ա.Ալեքսանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակվել ազատազրկում` 10 (տասը) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով, նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է Ա.Ալեքսանյանի՝ 2017 թվականի նոյեմբերի 7-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 9-ը կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում՝ 9 (ինը) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:
3
3. Ամբաստանյալ Ա.Ալեքսանյանի պաշտպան Ս.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունիսի 20-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 21-ի դատավճիռը թողել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Ալեքսանյանի պաշտպան Ս.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ
բողոքի
քննության
համար
էական
նշանակություն
ունեցող
փաստերը.
5. Արմեն Ալեքսանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. ((…) 2017 թվականի հուլիս
ամսին,
քննությամբ
օգտագործման
չպարզված
համար
օրը,
առանց
տնայնագործական
իրացնելու
եղանակով
նպատակի,
ապօրինի
իր
կերպով
պատրաստել է ացետիլացված (ափիոնե տեսակի թմրամիջոց, որից մի մասը ներարկման եղանակով օգտագործել է, իսկ մնացած` զգալի չափերի հասնող 0.095 գրամը հետագայում օգտագործելու նպատակով պահել է տան խոհանոցում` շերեփի մեջ, որն էլ 2017 թվականի նոյեմբերի 7-ին հայտնաբերվել է նրա տան խուզարկությամբ (…)ե1:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն)
նյութերի
չափերի
վերաբերյալ
օրենսդրական
փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ 1
Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 105:
4
հոդվածի 1-ին մասը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1ին
մասը,
փաստարկել
է,
որ
նշված
փոփոխություններով
վերացվել
է
ամբաստանյալին վերագրվող արարքի հանցավորությունը, հետևաբար, դրանք ենթակա են կիրառման վերջինիս նկատմամբ:
7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 21-ի որոշումը, Ա.Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործով վարույթը կարճել:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. առկա՞ է արդյոք ամբաստանյալ Ա.Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք։
9.
ՀՀ
Սահմանադրության
72-րդ
հոդվածի
համաձայն`
((…) Արարքի
պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժե:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Արարքի
հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածությունե:
10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ (չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքովե (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ
5
նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն
ունի
նաև
բացառություն:
Մասնավորապես,
քրեական
օրենքի
հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:
11. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Առանց
իրացնելու
նպատակի
զգալի
չափերով
թմրամիջոցներ
կամ
հոգեմետ
(հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը (…)ե:
Մինչև
(ՀՀ
քրեական
օրենսգրքում
փոփոխություններ
և
լրացումներ
կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի
1-ին
հավելվածում (ափիոնե տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ։
Վերոնշյալ
օրենքի
4-րդ
հոդվածով
ՀՀ
քրեական
օրենսգրքի
1-5-րդ
հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով (ափիոնե տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 01 գրամից մինչև 05 գրամը ներառյալ, որպես զգալի չափ՝ 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ:
Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։
2
6
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Ալեքսանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել զգալի չափի` 0.095 գրամ (ափիոնե տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի պահելու համար3:
Առաջին ատյանի դատարանն Ա.Ալեքսանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում4: Վերաքննիչ դատարանը, մերժելով ամբաստանյալի պաշտպանի վերաքննիչ բողոքը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ5:
13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն
որոշման
9-11-րդ
կետերում
վկայակոչված
իրավադրույթների
և
արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում
է,
որ
փոփոխությունները
թմրամիջոցների
վերացնում
են
չափերի
վերաբերյալ
Ա.Ալեքսանյանին
օրենսդրական
մեղսագրված
արարքի
հանցավորությունը։
Մասնավորապես, (ափիոնե տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն
սահմանների
փոփոխությունների
համեմատական
ուսումնասիրությունից երևում է, որ դրանք վերացնում են 0.095 գրամ (ափիոնե տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի ապօրինի պահելու արարքի հանցավորությունը։ Ուստի, այդ փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը կատարված հանցանքի վրա։
14. Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` 0.095 գրամ (ափիոնե տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի ապօրինի պահելու մեղադրանքով Ա.Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, այն է` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
3
Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:
Տե'ս սույն որոշման 2-րդ կետը:
5 Տե'ս սույն որոշման 3-րդ կետը:
4
7
15. Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 21-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունիսի 21-ի որոշումը, ճանաչելու Ա.Ալեքսանյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճելու։
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Ա.Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, ենթակա է վերացման։
17. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության
162-րդ,
163-րդ,
Հանրապետության
դատական
171-րդ
օրենսգիրքե
հոդվածներով,
սահմանադրական
(Հայաստանի
օրենքի
11-րդ
հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.
Վճռաբեկ
Ալեքսանյանի
բողոքը
վերաբերյալ
բավարարել:
Երևան
Ամբաստանյալ
քաղաքի
առաջին
Արմեն
ատյանի
Համլետի
ընդհանուր
իրավասության դատարանի՝ 2018 թվականի մարտի 21-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 20-ի որոշումը բեկանել ու փոփոխել, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ
8
հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արմեն Համլետի Ալեքսանյանին արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործով վարույթը կարճել:
2.
Ամբաստանյալ
Արմեն
Համլետի
Ալեքսանյանի
նկատմամբ
որպես
խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել: Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված՝ 0095 գրամ հաստատուն քաշով ացետիլացված (ափիոնե տեսակի թմրամիջոցը ոչնչացնել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դատավորներ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 փետրվարի, 2019 թ.
- Գործի #:
- ԵԷԴ/0151/01/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
