Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 52 — Հատուկ մասով նախատեսված քրեաիրավական նորմերի մրցակցությունը և դրա տեսակները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 52AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 52 — Հատուկ մասով նախատեսված քրեաիրավական նորմերի մրցակցությունը և դրա տեսակները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 52. Հատուկ մասով նախատեսված քրեաիրավական նորմերի մրցակցությունը և դրա տեսակները 1. Քրեաիրավական նորմերի մրցակցության դեպքում արարքը որակվում է սույն օրենսգրքի մեկ հոդվածով կամ հոդվածի մեկ մասով կամ կետով: 2. Եթե անձի մեկ արարքում միաժամանակ առկա են հանցակազմի մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ապա արարքը որակվում է միայն մեղմացնող հանգամանքներով հանցակազմը նախատեսող հոդվածով: 3. Եթե անձի մեկ արարքում միաժամանակ առկա են հանցակազմի ծանրացն

Ամբողջ Տեքստ

Հոդված 52. Հատուկ մասով նախատեսված քրեաիրավական նորմերի մրցակցությունը և դրա տեսակները 1. Քրեաիրավական նորմերի մրցակցության դեպքում արարքը որակվում է սույն օրենսգրքի մեկ հոդվածով կամ հոդվածի մեկ մասով կամ կետով:

2. Եթե անձի մեկ արարքում միաժամանակ առկա են հանցակազմի մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ապա արարքը որակվում է միայն մեղմացնող հանգամանքներով հանցակազմը նախատեսող հոդվածով:

3. Եթե անձի մեկ արարքում միաժամանակ առկա են հանցակազմի ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքները, ապա արարքը որակվում է հոդվածի միայն առավել ծանրացնող հանգամանքները նախատեսող մասով:

4. Եթե անձի մեկ արարքում միաժամանակ առկա են հանցակազմի մեղմացնող և առավել մեղմացնող հանգամանքները, ապա արարքը որակվում է միայն առավել մեղմացնող հանգամանքներով հանցակազմը նախատեսող հոդվածով:

5. Եթե անձի մեկ արարքում միաժամանակ առկա են սույն օրենսգրքի Հատուկ մասի ընդհանուր և հատուկ նորմեր, ապա արարքը որակվում է միայն հատուկ նորմով:

6. Եթե հանցակազմի բաղկացուցիչ մաս է այլ հանցանքի կատարումը, ապա դրա համար անձն առանձին ենթարկվում է քրեական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ այդ հանցագործության համար սույն օրենսգրքով հավասար կամ ավելի խիստ պատիժ է նախատեսված, քան այն հանցակազմի համար, որի բաղկացուցիչ մասն է տվյալ հանցանքը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել