ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 21 — Սահմանադրական դատարանի աշխատակազմը 1.
Ամփոփում
Հոդված 21. Սահմանադրական դատարանի աշխատակազմը 1. Սահմանադրական դատարանն իր աշխատակազմը ձևավորում է ինքնուրույն օրենքով և իր աշխատակարգով սահմանված կարգով: 2. Սահմանադրական դատարանի աշխատակազմն ապահովում է անհրաժեշտ խորհրդատվական, կազմակերպչական, տեղեկատվական, տեխնիկական և այլ պայմաններ Սահմանադրական դատարանի լիազորությունների իրականացման համար և կազմակերպում է Սահմանադրական դատարանում քաղաքացիների ընդունելությունը: 3. Սահմանադրական դատարանի աշխատ
Ամբողջ Տեքստ
Հոդված 21. Սահմանադրական դատարանի աշխատակազմը 1. Սահմանադրական դատարանն իր աշխատակազմը ձևավորում է ինքնուրույն օրենքով և իր աշխատակարգով սահմանված կարգով:
2. Սահմանադրական դատարանի աշխատակազմն ապահովում է անհրաժեշտ խորհրդատվական, կազմակերպչական, տեղեկատվական, տեխնիկական և այլ պայմաններ Սահմանադրական դատարանի լիազորությունների իրականացման համար և կազմակերպում է Սահմանադրական դատարանում քաղաքացիների ընդունելությունը:
3. Սահմանադրական դատարանի աշխատակազմում առանձին պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` պաշտոնները զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով սահմանված կարգով:
4. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Սահմանադրական դատարանի նախագահը: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը պետական վարչական պաշտոն է:
5. Սահմանադրական դատարանի աշխատակազմի կանոնադրությունը սահմանվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ: (21-րդ հոդվածը խմբ.
21.01.20 ՀՕ-47-Ն) ԳԼՈՒԽ 4 ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
