ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի հունվարի 20-ին «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝ 1) 6.1-ին մասը «գործունեություն» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված դեպքերի)» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ, 6.3-րդ և 6.4-րդ մասերով. «6.2. Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիցենզավորող մարմնի թույլտվությամբ կարող են իրականացնել սույն օրենքով նախատեսված՝ գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեություն (բացառությամբ սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 1-ին կետի 8-րդ, 9-րդ, 10-րդ ենթակետերով, 5-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 6-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ ենթակետերով, 8-րդ կետի 5-րդ ենթակետով, 15-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի) տվյալ պետության օրենսդրությամբ՝ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում: 6.3. Սույն հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված թույլտվությունը մերժվում է սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4.1-ին, 5-րդ կետերով սահմանված հիմքերով: 6.4. Օրենքով նախատեսված գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող՝ սույն հոդվածի 6.2-րդ մասով սահմանված երկրների իրավաբանական անձանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար թույլտվության տրման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հոդված 3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում: Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ա. Սիմոնյան 2022 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-3-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-3-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.02.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.01.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող Ստորագրման ամսաթիվ 08.02.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.02.2022 Հիմնական ակտ 20.01.2022, ՀՕ-3-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.05.2001, ՀՕ-193 30.05.2001, ՀՕ-193 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 հունվարի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-3-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
