Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 21 — Փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելը և ապացույցներ ձեռք բերելը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 21AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 21 — Փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելը և ապացույցներ ձեռք բերելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 21. Փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելը և ապացույցներ ձեռք բերելը 1. Հարկադիր կատարողը կաշկանդված չէ կատարողական վարույթի մասնակիցների և իրավասու մարմինների ներկայացրած միջնորդություններով, դիրքորոշումներով, բացատրություններով ու ապացույցներով և օրենքով սահմանված իր լիազորությունների սահմաններում սեփական նախաձեռնությամբ ձեռնարկում է համապատասխան միջոցներ՝ կատարողական վարույթի համար նշանակություն ունեցող փաստերը պարզելու և ապացույցներ

Ամբողջ Տեքստ

Հոդված 21. Փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելը և ապացույցներ ձեռք բերելը 1. Հարկադիր կատարողը կաշկանդված չէ կատարողական վարույթի մասնակիցների և իրավասու մարմինների ներկայացրած միջնորդություններով, դիրքորոշումներով, բացատրություններով ու ապացույցներով և օրենքով սահմանված իր լիազորությունների սահմաններում սեփական նախաձեռնությամբ ձեռնարկում է համապատասխան միջոցներ՝ կատարողական վարույթի համար նշանակություն ունեցող փաստերը պարզելու և ապացույցներ ձեռք բերելու համար։

2. Փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու նպատակով հարկադիր կատարողն իր լիազորությունների սահմաններում ձեռնարկում է համապատասխան միջոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում կատարողական վարույթի մասնակիցներին և այլ անձանց իր որոշմամբ պարտավորեցնում է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողությունների կատարումից։

3. Հարկադիր կատարողը կարող է անձամբ կամ իր ներգրաված անձանց միջոցով լուսանկարել, ձայնագրառել և տեսանկարահանել կատարողական գործողությունների ընթացքը՝ ապահովելով, որ կատարողական գործողությունների նման ամրագրումը հնարավորին չափ ամբողջապես արտացոլի դրանց բովանդակությունը։ Սույն մասով սահմանված կարգով ստացված նյութերը համարվում են ապացույցներ կատարողական վարույթով։ Կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու նպատակով կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու կարգը սահմանվում են արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով: Գ Լ ՈՒ Խ 4 ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել