ԳԱՅԱՆԵ ԱՂԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 հունվարի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 1 | ԳԱՅԱՆԵ ԱՂԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ Ո Ր Ո
Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
15 հունվարի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով Գայանե Աղամալյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Գայանե Աղամալյանը 28.12.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2- րդ կետերով սահմանված պահանջները ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 28-րդ, 63- րդ 82-րդ հոդվածներին հակասող և անվավերե։
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 10.03.2017թ. կայացրել է վճիռ, որով մերժվել է Գայանե Աղամալյանի հայցը։ ՀՀ վերաքննիչ դատարանը, քննության առնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը, 21.06.2017թ. ընդունված որոշմամբ մերժել է այն և քաղաքացիական գործով կայացված որոշումը թողել անփոփոխ։ 16.08.2017թ. ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում Գ. Աղամալյանի ներկայացուցիչ Մ. Դավթյանի
վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին։
3. Դիմողի վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկները հանգում են հետևյալին։ Դիմողը չի ներկայացրել բավարար իրավական հիմնավորումներ, փաստարկներ իր կողմից վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ մատնանշելով միայն, որ չնայած այն հանգամանքին, որ վճռաբեկ բողոքում նշել և հիմնավորել է, որ խախտվել են նյութական իրավունքի պահանջները, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանն այդ հանգամանքները բավարար չի համարել մերժելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։
4. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։
Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը դիմումով վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մասով գտնում է, որ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմք, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելըե վերտառությամբ 231.2. հոդվածը (2006 թվականի հուլիսի 7-ի խմբագրությամբ)։ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե ՀՕ- 277-Ն օրենքի 75-րդ հոդվածով «Վճռաբեկ բողոքը քննության ընդունելըե վերտառությամբ 231.2-րդ հոդվածը շարադրվել է որպես 234-րդ հոդված։ Հետագայում համապատասխանաբար ՀՕ-233-Ն և ՀՕ-49-Ն օրենքներով այդ հոդվածը լրացվել և խմբագրվել է ներկայիս բովանդակությամբ, սակայն փոփոխության չի ենթարկվել հատկապես 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը 2006 թվականի հուլիսի 7-ի խմբագրությամբ 231.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համեմատ։ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական
կազմը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վիճարկման մասով գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է։ Այսպես, «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն անհատական դիմումների քննությունը ... կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է ...։ Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում։ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69- րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, ըստ դիմողի, հակասում են տվյալ դրույթները։ Միաժամանակ, դիմողը պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականությանե արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ- 839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը նաև գտնում է, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել որպես խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկում։ Մասնավորապես, դիմողի պնդումներն առ այն, որ չնայած այն հանգամանքին, որ ինքը վճռաբեկ բողոքում նշել և հիմնավորել է, որ խախտվել են նյութական իրավունքի պահանջները, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանն այդ հանգամանքները բավարար չի համարել մերժելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, վկայում են, որ խնդրո առարկա գործի պարագայում դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքը պայմանավորված է Վճռաբեկ դատարանի կողմից նրա ներկայացրած փաստարկների գնահատման արդյունքում արված եզրահանգումներով, ինչը վկայում է այն մասին, որ դիմողն ընդամենը բարձրացնում է վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարց։ Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց..., ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով։ Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու հիմք համաձայն «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7- րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Գայանե Աղամալյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
15 հունվարի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/2-1
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 հունվարի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-1
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
