ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 55 — Կարգապահական գումարտակում դատապարտված զինծառայողների նյութակենցաղային ապահովումը և բժշկական օգնությունն ու սպասարկումը 1.
Ամփոփում
Հոդված 55. Կարգապահական գումարտակում դատապարտված զինծառայողների նյութակենցաղային ապահովումը և բժշկական օգնությունն ու սպասարկումը 1. Դատապարտված զինծառայողների նյութակենցաղային և բժշկական օգնության և սպասարկման ապահովումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով։ 2. Կարգապահական գումարտակում պահվող և հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող դատապարտյալները պահակախմբի հսկողությամբ տեղափոխվում են զինծառայողների համար
Ամբողջ Տեքստ
Հոդված 55. Կարգապահական գումարտակում դատապարտված զինծառայողների նյութակենցաղային ապահովումը և բժշկական օգնությունն ու սպասարկումը 1. Դատապարտված զինծառայողների նյութակենցաղային և բժշկական օգնության և սպասարկման ապահովումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով։
2. Կարգապահական գումարտակում պահվող և հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող դատապարտյալները պահակախմբի հսկողությամբ տեղափոխվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ և պահվում են հատուկ հիվանդասենյակներում, իսկ անհնարինության դեպքում զինծառայողների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկներում: Գ Լ ՈՒ Խ 15 ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԵՎ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
