Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 1 — Սույն օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը։ Կատարողական վարույթի մասին օրենսդրությունը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 1AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 1 — Սույն օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը։ Կատարողական վարույթի մասին օրենսդրությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը։ Կատարողական վարույթի մասին օրենսդրությունը 1. Սույն օրենքը սահմանում է կատարողական վարույթի իրականացման կարգը։ 2. Կատարողական վարույթի մասին օրենսդրությունը կազմված է Սահմանադրությունից, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքից, սույն օրենքից և այլ նորմատիվ իրավական ակտերից։ 3. Սույն օրենքով կարգավորվող դատավարական հարաբերությունների նկատմամբ կիրառվում են համա

Ամբողջ Տեքստ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը։ Կատարողական վարույթի մասին օրենսդրությունը 1. Սույն օրենքը սահմանում է կատարողական վարույթի իրականացման կարգը։

2. Կատարողական վարույթի մասին օրենսդրությունը կազմված է Սահմանադրությունից, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքից, սույն օրենքից և այլ նորմատիվ իրավական ակտերից։

3. Սույն օրենքով կարգավորվող դատավարական հարաբերությունների նկատմամբ կիրառվում են համապատասխան դատավարական օրենքի նորմերը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։

4. Կատարողական վարույթն իրականացվում է դրա շրջանակներում համապատասխան որոշման ընդունման կամ կատարողական գործողության կատարման պահին գործող օրենքով։

5. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս գտնվելու վայր ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, համայնքների, Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների վրա՝ այնքանով, որքանով այդ գործողությունը սահմանափակված չէ դատական իմունիտետով և Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել