Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԴ2/0201/02/24
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ2/0201/02/24

Վճռաբեկ դատարանԵԴ2/0201/02/2417 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «ՖՈՏՈՆ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Երեանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) ն երրորդ անձ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)՝ պարտավորությունը դադարած ճանաչելու ու հետնանք կիրառելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է դադարած ճանաչել իր ն Քաղաքապետարանի միջն 27.12.2022 թվականին կնքված թիվ ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3 ապրանքի ձեռքբերման գնման պայմանագրի շրջանակ

Ամբողջ Տեքստ

Յան 227

յ Ու. Ի Հաա ԻՉ

ՅՅ

Խաշ ԱԱՀ -7՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/0201/02/24 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/0201/02/24

Նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան

Դատավորներ՝ Ա. Մխիթարյան

Ս. Գրիգորյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի հունիսի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ՖՈՏՈՆ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Երեանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) ն երրորդ անձ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)՝ պարտավորությունը դադարած ճանաչելու ու հետնանք կիրառելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է դադարած ճանաչել իր ն Քաղաքապետարանի միջն 27.12.2022 թվականին կնքված թիվ ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3 ապրանքի ձեռքբերման գնման պայմանագրի շրջանակներում ապրանքների մատակարարման պարտավորությունը, որպես հետնանք՝ դադարած ճանաչել թիվ

2

ՇԲԵՆ23/86-01 որակավորման ապահովումը ն թիվ ՇԲԵՆ23/87-01 պայմանագրի ապահովումը:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 28.06.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.04.2025 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ որոշվել է.

«2. Թիվ ԵԴԶ/0201/02/24 դատական գործով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 28.06.2024 թվականին կայացված վճիռը՝ «Ֆոտոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ն Երնանիի քաղաքապետարանի միջե 27.12.2022 թվականին կնքված թիվ ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/-3 ապրանքի ձեռքբերման գնման պայմանագրի շրջանակներում ապրանքների մատակարարման պարտավորությունը դադարած ճանաչելու պահանջը բավարարելու մասով բեկանել ն փոփոխել՝ վճռի եզրափակիչ մասը շարադրելով հետնյալ կերպ.

««Ֆոտոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ն Երնանի քաղաքապետարանի միջն 27.12.2022 թվականին կնքված թիվ ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3 ապրանքի ձեռքբերման գնման պայմանագրի շրջանակներում ապրանքների մատակարարման պարտավորությունը դադարած ճանաչելու պահանջի մասով հայցը մերժել:

Յ. (Թիվ ԵԴ2/0201/02/24 դատական գործով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 28.06.2024 թվականին կայացված վճիռը՝ թիվ ՇԲԵՆ23/86-01 որակավորման ապահովումը ն թիվ ՇԲԵՆ23/87-01 պայմանագրի ապահովումը դադարած ճանաչելու պահանջի մասով վճիռը բեկանել Ա այդ մասով գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գնորգ Հարությունյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Պավել Մարտիրոսյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ, 383-385-րդ, 432րդ ն 469րդ հոդվածները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում տեղ գտած «ինքնուրույն է ու անկախ է հիմնական պարտավորությունից» արտահայտությունը: Վերաքննիչ դատարանը նույնիսկ փորձ չի արել համակարգային վերլուծությամբ կամ անալոգիայով մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 385-րդ հոդվածում օգտագործված այդ եզրույթները, ապա երաշխիքի՝ հիմնական պարտավորությունից ինքնուրույն Աե անկախ լինելու օրենսդրական ձնակերպումը կիրառել է բացարձակ իմաստով՝ որնէ կերպ չանդրադառնալով այն հանգամանքին, որ նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով ու օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ

3

եղանակներով, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 384-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ երաշխիքն ապահովում է բենեֆիցիարի հանդեպ պրինցիպալի պարտավորության (հիմնական պարտավորության) պատշաճ կատարումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 17.07.2015 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ԵԱՔԴ/2796/02/13 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ անդրադառնալով հիմնական ն լրացուցիչ պարտավորությունների հարաբերակցությանը, արձանագրել է, որ նախավճարը (ինչպես Ա գրավը, տուժանքը, պարտապանի գույքի պահումը, երաշխավորություն Օ:ու երաշխիքը) լ) 9հանդիսանում է ակցեսորային պարտավորություն, այսինքն` հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար լրացուցի. `պլյարտավորությունՆ առանց հիմնական .,պարտավորության առկայության նախավճարը կորցնում է իր իմաստն ու նշանակությունը. ընդ որում, լրացուցիշ պարտավորության 0վավերականություը ն պայմաններն անմիջական կախվածության մեջ են գտնվում այն (հիմնական) պայմանագրի (համաձայնության) վավերականությունից ու պայմաններից, որի ապահովմանն ուղղված է լրացուցիչ պարտավորությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 538-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը, որից բխում է, որ կողմերի համաձայնության կամ ծանուցման մեջ նախատեսված այլ ժամկետի վերաբերյալ որնէ տվյալի բացակայության պայմաններում Գնման պայմանագիրը շարունակել է գործել մինչն 26.12.2023 թվականը, ն առնվազն 24.11.2023 թվականից մինչն այդ պահը պետք է իրավաափ համարլ Գնման պայմանագրի շրջանակներում ապրանքների մատակարարման պարտավորությունը դադարած ճանաչելու Դատարանի մոտեցումը, որը հիմնվում է հենց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասի վրա, որի համաձայն` պարտավորությունը դադարում է կատարման անհնարինությամբ, եթե դա առաջացել է այնպիսի հանգամանքից, որի համար կողմերից որնէ մեկը պատասխանատու չ: Ադ դեպքում պարտատերն իրավունք չունի պարտապանից պահանջել պարտավորության կատարում:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով նան, որ պատասխանողի ներկայացրած վերաքննիչ բողոքում որնէ ակնարկ չկա Գնման պայմանագիրը լուծված լինելու հիմքով իր ն պատասխանողի միջն պարտավորությունները դադարած լինելու ու այդ հիմքով 24.11.2023 թվականից մինչն 29.12.2023 թվականն ընկած ժամանակահատվածում Գնման պայմանագրից ծագող պարտավորության դադարման փաստի ճանաչումն անհիմն լինելու վերաբերյալ, սույն գործի քննության արդյունքում առանձնացրել է երկու հիմնական պահանջ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2025 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 28.06.2024 թվականի վճռին:

2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Բանկը տրամադրել է բանկային երաշխիքներ: Հետագայում չի կատարել վճարման պահանջները, քանի որ սույն գործով հարուցված կատարողական վարույթով կայացված որոշմամբ Բանկին արգելվել է կատարել Քաղաքապետարանի կողմից ներկայացված պահանջները:

4

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Քաղաքապետարանի՝ որպես գնորդի ն Ընկերության` որպես վաճառողի միջն 27.12.2022 6 թվականին կնքվել է ապրանքի ձեռքբերման գնման թիվ «ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3» պայմանագիրը (այսուհետ նան՝ Պայմանագիր), որի 1.1.-ին կետով վաճառողը պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում ն հասցեով գնորդին մատակարարել պայմանագրի թիվ 1 հավելվածով՝ Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված ապրանքը, իսկ գնորդը պարտավորվել է ընդունել ապրանքը ն վճարել դրա համար:

Պայմանագրի 2.1.7.րդ կետով նախատեսվել է, որ գնորդն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը:

Պայմանագրի 2.1.7.1.-ին կետի «բ» ենթակետով նախատեսվել է, որ վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 1 օրից ավելի:

Պայմանագրի 7-րդ կետով նախատեսվել է, որ պայմանագրով

պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետնանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, Ա որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական ն արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը Ա այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

Պայմանագրի 8.11.-րդ կետով նախատեսվել է, որ վաճառողի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու ծանուցումը գնորդը հրապարակում է Խոտ.քոօՇԱՒՇՈՇուՅտ հասցեով գործող ինտերնետային կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում՝ նշելով հրապարակման ամսաթիվը: Վաճառողը պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ համարվում է պատշաճ ծանուցված՝ ծանուցումը, նույն կետով սահմանված հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը տեղեկագրում հրապարակվելու օրը գնորդը այն ուղարկում է նան վաճառողի էլեկտրոնային փոստին (հատոր 1-ին, գ. թ. 16-19).

2) Բանկի ն Ընկերության միջն 27.02.2023 թվականին կնքվել է բանկային երաշխիքի թիվ «ՇԲԵՊ2ԶՅ/33-01» պայմանագիրը, որի 1.1.-ին կետով Բանկը պրինցիպալի՝ Ընկերության խնդրանքով Բանկի համար ընդունելի պարտավորությունների կատարումն ապահովող միջոց(ներ)ից բխող Բանկի իրավունք(ներյի ծագման դեպքում թողարկում է նուն կետում նշված պայմաններին համապատասխան երաշխիք, որով գրավոր պարտավորություն է ստանձնում բենեֆիցիարի՝ Քաղաքապետարանի հանդեպ, ի ապահովումն վերջինիս առջն հիմնական պարտավորության պատշաճ, ժամանակին ն ամբողջ ծավալով կատարման, բենեֆիցիարի կողմից երաշխիքի պայմաններին

5

բավարարող գրավոր պահանջ ներկայացնելիս վերջինիս վճարել պահանջվող գումարը՝ երաշխիքի գումարի սահմաններում:

Որպես երաշխիքի տեսակ նշվել է պայմանագրի ապահովման երաշխիքը, որպես գումար ն արժույթ՝ 251.750.045 ՀՀ դրամը, որպես ժամկետ՝ մինչն 01.07.2024 թվականը ներառյալ, որպես հիմնական պարտավորություն (երաշխիքի տրամադրման հիմք)՝ բենեֆիցիարի ն պրինցիպալի միջե 27.12.2022 ց թվականին կնքված թիվ «ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3» ապրանքի ձեռքբերման գնման պայմանագիրը /չափաբաժին 6,8,9,15,16,19,20/ Ա դրա շրջանակներում կնքվելիք թիվ 2 համաձայնագիրը (հատոր 1-ին,

գ. թ. 88-91).

3) Բանկի ն Ընկերության միջն 27.02.2023 թվականին կնքվել է բանկային երաշխիքի թիվ «ՇԲԵՊ2ԶՅ/34-01» պայմանագիրը, որի 11-ին կետով Բանկը ։պրինցիպալի՝ Ընկերության խնդրանքով Բանկի համար ընդունելի պարտավորությունների կատարումն ապահովող միջոց(ներ)ից բխող Բանկի իրավունք(ներյի ծագման դեպքում թողարկում է նուն կետում նշված պայմաններին համապատասխան երաշխիք, որով գրավոր պարտավորություն է ստանձնում բենեֆիցիարի Քաղաքապետարանի հանդեպ, ի ապահովումն վերջինիս առջն հիմնական պարտավորության պատշաճ, ժամանակին ն ամբողջ ծավալով կատարման, բենեֆիցիարի կողմից երաշխիքի պայմաններին բավարարող գրավոր պահանջ ներկայացնելիս վերջինիս վճարել պահանջվող գումարը՝ երաշխիքի գումարի սահմաններում:

Որպես երաշխիքի տեսակ նշվել է որակավորման ապահովման երաշխիքը, որպես գումար ն արժույթ՝ 755.250.135 ՀՀ դրամը, որպես ժամկետ՝ մինչն. 01.07.2024 թվականը ներառյալ, որպես հիմնական պարտավորություն (երաշխիքի տրամադրման հիմք)՝ բենեֆիցիարի ն պրինցիպալի միջե 27.12.2022 ց թվականին կնքված թիվ «ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/-3» ապրանքի ձեռքբերման գնման պայմանագիրը /չափաբաժին 6,8,9,15,16,19,20/ ե դրա շրջանակներում կնքվելիք թիվ 2 համաձայնագիրը (հատոր 1-ին,

գ. թ. 83-86).

4) Բանկի կողմից 27.02.2023 թվականին թողարկված թիվ «ՇԲԵՆ23/87-01» երաշխիքի 1-ին կետով նախատեսվել է, որ սուն երաշխիքը հանդիսանում է Քաղաքապետարանի կողմից ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1 ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Ընկերության կողմից 27.12.2022 թվականին կնքված թիվ «ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/-3» ապրանքի ձեռքբերման գնման պայմանագրից/չափաբաժին 6,8,9,15,16,19,20/ ն դրա շրջանակներում կնքվելիք թիվ 2 համաձայնագրից բխող պրինցիպալի պարտավորությունների կատարման ապահովում:

Նուն երաշխիքի 2-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքով Բանկն անվերապահորեն պարտավորվում է բենեֆիցիարի՝ նուն երաշխիքով սահմանված կարգով ն ժամկետում ներկայացված պահանջով բենեֆիցիարին վճարել մինչն 251.750.045 ՀՀ դրամ ներառյալ գումար` պահանջն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Նույն երաշխիքի 3-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքն անհետկանչելի է:

Նույն երաշխիքի 5-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքն ուժի մեջ է մտնում տրամադրման պահից ն գործում է մինչն 01.07.2024 թվականը ներառյալ:

Նույն երաշխիքի 10-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները:

6

Նույն երաշխիքի 11-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքի կապակցությամբ ծագող վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (հատոր 1-ին, գ. թ. 24).

5) Բանկի կողմից 27.02.2023 թվականին թողարկված թիվ «ՇԲԵՆ23/86-01» երաշխիքի 1-ին կետով նախատեսվել է, որ սույն երաշխիքը հանդիսանում է Քաղաքապետարանի կողմից ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1 ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Ընկերության կողմից 27.12.2022 թվականին կնքված թիվ «ԵՔ-ՀԲՄԱՊՁԲ-23/1-3» ապրանքի ձեռքբերման գնման պայմանագրով/չափաբաժին 6,8,9,15,16,19,20/ ն դրա շրջանակներում կնքվելիք թիվ 2 համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ որակավորման ապահովում:

Նուն երաշխիքի 2-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքով Բանկն անվերապահորեն պարտավորվում է բենեֆիցիարի՝ նուն երաշխիքով սահմանված կարգով ն ժամկետում ներկայացված պահանջով բենեֆիցիարին վճարել մինչն 755.250.135 ՀՀ դրամ ներառյալ գումար՝ պահանջն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Նույն երաշխիքի 3-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքն անհետկանչելի է:

Նույն երաշխիքի 5-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքն ուժի մեջ է մտնում տրամադրման պահից ն գործում է մինչն 01.07.2024 թվականը ներառյալ:

Նույն երաշխիքի 10-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները:

Նույն երաշխիքի 11-րդ կետով նախատեսվել է, որ երաշխիքի կապակցությամբ ծագող վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (հատոր 1-ին, գ. թ. 25).

6 -Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր

պաշտոնակատար Շ. Գրիգորյանը Բանկին հասցեագրված թիվ 04/3248-24 գրությամբ տեղեկացրել է, որ «Քաղաքապետարանի ն Ընկերության միջն 27.12.2022 թվականին կնքված Պայմանագրի շրջանակներում Ընկերությունը խախտել է դրանով սահմանված պարտավորությունները՝ չի մատակարարել Պայմանագրով նախատեսված ապրանքները, որը հիմք է հանդիսացել Քաղաքապետարանի կողմից Պայմանագիրը միակողմանի՝ մասնակի լուծելու համար:

Նույն գրությամբ Բանկին առաջարկվել է վերը նշված երաշխիքների համաձայն՝ Քաղաքապետարանին վճարել, համապատասխանաբար, 251.750.045 ՀՀ դրամ ն 403.159.549 ՀՀ դրամ` պահանջն ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ միաժամանակ նշելով, որ բենեֆիցիարի ն պրինցիպալի միջն երկկողմ հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունների պատճենները՝ որոշ մանկապարտեզների մասով, չեն ներկայացվել` դրանք Ազգային անվտանգության ծառայության կողմից առգրավված լինելու պատճառաբանությամբ (հատոր 1-ին, գ. թ. 26).

7) ի պատասխան վերը նշված գրության՝ Բանկը 15.01.2024 թվականի թիվ 1220-411 գրությամբ հայտնել է, որ ներկայացված պահանջը չի բավարարում վերը նշված երաշխիքների հիման վրա պահանջ ներկայացնելու պայմաններին՝ չեն ներկայացվել պայմանագրի, ներառյալ նան դրանում կատարված փոփոխությունների, լրացուցիչ համաձայնագրերի պատճենները, բենեֆիցիարի կողմից պայմանագիրը միակողմանի լուծելու մասին տտա.քոօօսղծոծուտ հասցեով գործող տեղեկագրում հրապարակված ծանուցումը, ինչպես նան պայմանագրի շրջանակում բենեֆիցիարի ն պրինցիպալի միջն երկկողմ հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը (արձանագրությունները)

7

կամ դրա (դրանց) պատճենները, ուստի պահանջը ենթակա է մերժման (հատոր 1-ին, գ. թ. 94).

8:ի պատասխան Բանկի 15.01.2024 թվականի թիվ 1220-4111 գրության՝ Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շ. Գրիգորյանը թիվ 04/6477-24 գրությամբ Բանկին տեղեկացրել է, որ վերը նշված երաշխիքներով պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ նյութերը տրամադրվել են «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով, որոնք ներառված են նույն գրությանը կից ներկայացված թվային սկավառակում (հատոր 1-ին, գ. թ. 95).

9) ծի պատասխա Օ-Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի

ժամանակավոր պաշտոնակատար Շ. Գրիգորյանի վերը նշված գրության՝ Բանկը 01.02.2024 թվականի թիվ 1220-1226 գրությամբ հայտնել է, որ վերը նշված երաշխիքների շրջանակներում ներկայացված վճարման պահանջների կատարումն անհնար է՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 17.01.2024 թվականին թիվ ԵԴԶ/0201/02/24 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 11655623 կատարողական վարույթով կայացված որոշմամբ, քանի որ Բանկին արգելվել է կատարել 251.750.045 ՀՀ դրամի ն 403.159.549 ՀՀ դրամի չափով կատարման երաշխիքի վճարումը, ինչպես նան արգելվել է այլ կերպ կատարել թիվ «ԵՔ- ՀԲՄԱՊՁԲ-23/1-3» պայմանագրից բխող երաշխիքների վճարումը՝ նշված կամ այլ գումարների չափով (հատոր 1-ին, գ. թ. 97).

10) Հայաստանի Հանրապետության առնտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Ա. Ալեքսանյանի կողմից 15.02.2024 թվականին տրված հավաստագրի համաձայն՝ պալատը, հիմք ընդունելով «Առնտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի «դ» ենթակետը, պալատի կանոնադրության 2.4.13 կետը, 03.04.2020 թվականին պալատի նախագահության նիստում հաստատված «Անհաղթահարելի ուժի հանգամանքների (ֆորս-մաժոր` 8հավաստագրեհի տրամադրման ն մերժման ընթացակարգ»-ը, ուսումնասիրելով Ընկերության ն «Հայկազունք» ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից պալատ մուտքագրված դիմումը ն կից ներկայացված փաստաթղթերը՝ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) հանգամանքը վկայելու կապակցությամբ, վկայել է, որ Ընկերության բնականոն գործունեության իրականացման առնչությամբ առկա է անհաղթահարելի ուժ այնքանով, որքանով դա կապված է Երնանի Ռոստոմի թիվ 58 հասցեում գտնվող տարածքի փաստացի շահագործման հետ, անհաղթահարելի ուժի (Ֆորս-մաժոր) հանգամանքի սկիզբը հաշվարկվում է 24.11.2023 թվականից մինչն նույն հավաստագրում խոչընդոտների վերացումը (հատոր 1-ին, գ. թ. 106, 107).

11) -Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների ն հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննությունների գլխավոր վարչության չորրորդ վարչության ավագ քննիչ Կ. Եսայանի 07.02.2024 թվականի թիվ 4-211-24 գրությամբ թիվ 58229023 քրեական վարույթով մեղադրյալ Յուրա Ադյանի պաշտպան Գ. Հարությունյանին տրամադրված փաստաթղթերի համաձայն՝ Յուրա Ադյանի աշխատասենյակում 24.11.2023 թվականին կատարվել է խուզարկություն, նույն օրը Ընկերության գործունեության՝ թիվ 58 հասցեում, կապարակնքվել են պահեստների ն մուտքի դռները, իսկ 02.12.2023 թվականին կազմված արձանագրության համաձայն՝ ջրագծի հետ կապված որոշակի աշխատանքներ կատարելու նպատակով պահեստի ն գլխավոր մուտքի դռների կնիքները ապակապարակեքվելուց հետո կրկին փակվել ն կնքվել են համապատասխան կնիքներով (հատոր 1-ին, գ. թ. 108-112):

8

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 385-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ ն 383-385-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ՝'

Լ պայմանագիրը չկատարելու կամ մասնակիորեն կատարելու հիմքով այն միակողմանի լուծելու դեպքում այդ պայմանագրի մյուս կողմի կողմից դրանից բխող պարպտավորություններն անհաղթահարելի ուժի հերտնանքով դադարած ճանաչելու մասին պահանջ ներկայացնելու իրավական հնարավորության հարցին,

Զ երաշխիքի որպես պարտավորության կատարման ապահովման եղանակի առանձնահատկություններին այն դեպքում, երբ հիմեական պարտավորությունը կարող է համարվել դադարած անհաղթահարելի ուժի հետնանքով:

1. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Սահմանադրությամբ նե Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նան արդար դատաքննության իրավունքների կարնորությունը բազմիցս նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) որոշումներում:

Այսպես՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցի Օ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին ն ,պլարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական

9

գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային Ա արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տես Խոօսշ ըեդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվում է յուրաքանչյուրի դատական պաշտպանության իրավունքը, երբ որոշվում են նրա «քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները»: Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը դեռնս 1971 թվականին նշել է, որ խնդրո առարկա հասկացությունը ներառում է բոլոր ընթացակարգերը, որոնց արդյունքը վճռորոշ է մասնավոր իրավունքների ն. պարտականությունների համար (տե՛ս Թ/ոջօտօո ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 16.07.1971 թվականի վճիռը, 94-րդ կետ):

Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` Սահմանադրական դատարանն արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը. «Հայցը կամ դիմումը դատարան ներկայացնելն իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում՝ դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություներիցկ անձի ,պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ն բոլորր այ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ: Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե' նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն Աե մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը՝ առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց՝ օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից» (տես Սահմանադրական դատարանի 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ- 719 որոշումը):

Եվրոպական դատարանի ն 7Սահմանադրական դատարանի վերոգրյալ

որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել|րլէ, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են դատական պաշտպանության ու արդար դատաքննության հիմնական իրավունքները, նե Սահմանադրությամբ դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը (տե՛ս Գեղանուշ Հարություկյանե ըեդդեմ Մարտին Մկրտչյանի թիվ .ԱՐԴ/4024/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2018 թվականի որոշումը):

Սահմանադրության ն Կոնվենցիայի վերը շարադրված :իրավադրույթները, երաշխավորելով անձի՝ իր իրավունքների ու ց: աազզատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների նե դատական պաշտպանության

10

իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ՝ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետնում է այն կարնոր կանոնը, որի համաձայն՝ դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հատակ սուբյեկտներ ն հասցեատեր ու կոչված է ապահովել անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը: Նշված դիրքորոշումը համահունչ է Տիգրան Էվոյանն ընդդեմ «(Թեղուտ» ՓԲԸ-ի թիվ ԼԴ2/1922/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.01.2024 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով ն այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների ն օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները ն եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Վերոնշյալ սահմանադրական, օրենսդրական ն կոնվենցիոն դրույթների, ինչպես նան Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետնում է, որ դատարանի մատչելիության իրավունքը (որի բաղկացուցիչ մասն է դատարան դիմելու իրավունքը) ուղղակիորեն հարաբերակցվում է հայց հարուցելու իրավունքի նախադրյալների հետ: Դրանք այն հանգամանքներն են, որոնց առկայության կամ բացակայության հետ օրենսդիրը կապում է կոնկրետ գործով դատարան հայց ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքի ծագումը ե դատարանի պոզիտիվ պարտականությունն այդ հայցով իրականացնելու արդարադատություն՝ կայացնելով վեճն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից -կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության ն գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-Նին կետի համաձայն՝ քաղաքացիներ ն իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

11

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1ին կետի :համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը (..):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է՝

1) իրավունքը ճանաձելով.

2) մինչն իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.

3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով.

4) առոչինչ գործարքի անվավերության հետնանքները կիրառելով.

5) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով նե դրա անվավերության հետնանքները կիրառելով.

6) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով.

7) դատարանի կողմից պետական ն տեղական ինքնակառավարման մարմնի՝ օրենքին հակասող ակտը չկիրառելով.

8) իրավունքի ինքնապաշտպանությամբ.

9) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.

10) վնասներ հատուցելով.

11) տուժանք բռնագանձելով.

12) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.

13) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ քաղաքացիական օրենսդրության հիմնարար սկզբունքներ, այդ թվում քաղաքացիական .հարաբերությունների մասնակիցների իրավունքների անարգել իրականացման, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների ապահովման նպատակով օրենսդիրը քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ կրող սուբյեկտներին օժտել է իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրենց հայեցողությամբ իրականացնելու իրավազորությամբ: Ընդ որում, օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի կարգավորմամբ սահմանելով քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրականացման հիմնական եղանակները, որոնց օգնությամբ շահագրգիռ անձը կարող է խափանել, կանխել իր իրավունքի խախտումը, վերականգնել (ճանաձել) իր իրավունքները ն (կամ) փոխհատուցում ստանալ իրավունքի խախտմամբ պատճառված վնասների դիմաց, միաժամանակ հնարավորություն է վերապահել անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնել նան օրենքով նախատեսված այլ եղանակներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1ին կետի :համաձայն՝ պայմանագրի փոփոխումը ն լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված՝ պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

12

Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469-րդ հոդվածի 2-րդ կետի `համաձայն՝ պայմանագիրը լուծվելիս կողմերի պարտավորությունները դադարում են:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ պայմանագրի փոփոխումը ն լուծումը արտադատական կարգով հնարավոր է կողմերի համաձայնությամբ: Նշված կանոնից բացառություն են կազմում օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերը:

Միննույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է նան պայմանագիրը կողմերից մեկի պահանջով դատարանի վճռով փոփոխելու կամ լուծելու իրավական հնարավորություն՝ այն պայմանավորելով կա՛մ պայմանագրի մյուս կողմի թույլ տված՝ պայմանագրի էական խախտմամբ, կա'մ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Ընդ որում, օրենսդիրն էական է ճանաչել կողմերից մեկի թույլ տված պայմանագրի այնպիսի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս: Պայմանագիրը լուծվելիս կողմերի պարտավորությունները դադարում են:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417րդ հոդվածի 3-րդ կետի -համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն՝ տվյալ պայմաններում արտակարգ ն անկանխելի հանգամանքների հետնանքով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նման հանգամանքներ չեն, մասնավորապես, պարտականությունների խախտումը պարտապանի կոնտրագենտների կողմից, շուկայում անհրաժեշտ ապրանքների կամ պարտապանի մոտ անհրաժեշտ դրամական միջոցների բացակայությունը:

Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ որպես կանոն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը կրում է պատասխանատվություն: Նշված կանոնից բացառություն է կազմում այն դեպքը, երբ օրենքով կամ պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում, պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձն ապացուցում է, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետնանքով:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գալիս է հետնության, որ թեն պայմանագրի մյուս կողմի թույլ տնված՝ պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում պայմանագիրը լուծելիս դրանով ստանձնած -պարտավորությունները դադարում են օրենքի ուժով, սակայն նշված հանգամանքը չի կարող արգելք հանդիսանալ պայմանագրի էական ենթադրյալ խախտում թույլ տված անձի կողմից դատարան ներկայացնելու նույն պայմանագրից բխող պարտավորություններն անհաղթահարելի ուժի հետնանքով չկատարելու հիմքով դրանք դադարած ճանաչելու մասին պահանջ ներկայացնելու համար, քանի որ առաջին դեպքում պայմանագրի մյուս կողմը կարող է, օրինակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պահանջել հատուցելու պայմանագրի լուծմամբ պատճառված վնասները, իսկ երկրորդ դեպքում` պայմանագրի էական ենթադրյալ խախտում թույլ տված անձն ազատվում է պատասխանատվությունից։ Հակառակ պարագայում կարող է վտանգ առաջանալ ՍահմանադրութամբԲ նե Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական սպաշտպանութան ն արդար դատաքննության

13

իրավունքների իրականացման համար, որոնցից ածանցվում է նան անձի՝ դատարան հայց հարուցելու իրավունքը:

2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն ն այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետնանքով ն նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1ին կետի -համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով ն օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորության կատարման ապահովման մասին համաձայնության անվավերությունը չի հանգեցնում այդ պարտավորության (հիմնական պարտավորության) անվավերության:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն հիմնական պարտավորության անվավերությունը հանգեցնում է այն ապահովող պարտավորության անվավերության, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 383-րդ հոդվածի համաձայն՝

երաշխիք տված անձը (բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը) այլ անձի (պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պյարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար՝ վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 384-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երաշխիքն ապահովում է բենեֆիցիարի հանդեպ պրինցիպալի պարտավորության (հիմնական պարտավորության) պատշաճ կատարումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 385-րդ հոդվածի համաձայն՝ բենեֆիցիարի հանդեպ երաշխիք տված անձի` երաշխիքով նախատեսված պարտավորությունն ինքնուրույն է ն անկախ է հիմնական պարտավորությունից, որի կատարման ապահովման համար այն տրվել է, եթե նույնիսկ երաշխիքում վկայակոչվում է այդ պարտավ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ2/0201/02/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել