Քաղաքացիական իրավունք — 1091
Ամփոփում
քննելով ՛Ֆինքա բարեգործական հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2007 թվականի վճռի դեմ ըստ Հիմնադրամի հայցի ընդդեմ Արմեն Գրիգորյանի, Կարապետ և Հռիփսիկ Վարդանյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան Հիմնադրամը պահանջել է Արմեն Գրիգորյանից և Կարապետ Վարդանյանից համապարտությամբ բռնագանձել 7210,12 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով Արմեն Գրիգորյանի և Հռիփսիկ Վարդանյանի կողմից գրավ դրված և անձնական գույքի վրա: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարա
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-3368
Նախագահող դատավոր Կ.Հակոբյան
Դատավորներ`
Լ.Գրիգորյան
Լ.Սոսյան
Քաղաքացիական գործ թիվ 3-241(ՎԴ)
2008թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը (այսուհետ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2008 թվականի մարտի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՛Ֆինքա բարեգործական հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2007 թվականի վճռի դեմ ըստ Հիմնադրամի հայցի ընդդեմ Արմեն Գրիգորյանի, Կարապետ և Հռիփսիկ Վարդանյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան Հիմնադրամը պահանջել է Արմեն Գրիգորյանից և Կարապետ Վարդանյանից համապարտությամբ բռնագանձել 7210,12 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով Արմեն Գրիգորյանի և Հռիփսիկ Վարդանյանի կողմից գրավ դրված և անձնական գույքի վրա:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 03.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
2
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ, 411-րդ, 879-րդ և 881-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով: Փոխառության պայմանագրի 5.2 կետով նախատեսվել է, որ պայմանագրի կետանցի դեպքում փոխառուն փոխատուին վճարում է տույժ` կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 2 տոկոսի չափով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ոչ թե պակասեցրել է տուժանքի գումարը պարզաբանելով այդ գումարի անհամաչափությունը, այլ առանց հիմնավորումների, հաշվարկված տույժի ամբողջ գումարն ընդհանրապես չի բռնագանձել պատասխանողներից: Վերաքննիչ դատարանը, խախտելով վերոնշյալ դատավարական նորմերը, պատասխանողներից չի պահանջել իրենց կողմից նշված գումարի չափը հիմնավորող մանրամասն հաշվարկ, իսկ հայցվորի ներկայացրած գրավոր մանրամասն հաշվարկը հիմք չի ընդունել: Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու Հիմնադրամի պահանջին և այդ գումարի բռնագանձման հարցը չի լուծել, որը պարտավոր էր, քանի որ այդպիսի պահանջ Հիմանդրամը ներկայացրել էր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.12.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և ՆորքՄարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14.06.2007 թվականի վճռին: 3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը
1) 11.11.2005 թվականին կնքված նպատակային փոխառության թիվ 119/05 պայմանագրով Հիմնադրամն Արմեն Գրիգորյանին տրամադրել է 8.000 (ութ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ամսական 1,84 տոկոս տոկոսադրույքով, մինչև 14.05.2007 թվականը մարելու պայմանով:
Որպես պարտավորության տարաժամկետ կատարման ապահովման միջոց պայմանագրի Հավելված 1-ում նշված մարման գրաֆիկով նախատեսված վճարումներից որևէ մեկի չկատարման դեպքում պայմանագրի 5.2 կետով նախատեսվել է տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 2 տոկոսի չափով:
2) Արմեն Գրիգորյանի կողմից փոխառության պարտավորությունը լրիվ և ժամանակին չի կատարվել:
3) Հիմնադրամի կողմից տրված տեղեկանքի համաձայն փոխատվությունների համակարգչային ծրագրում տեղի է ունեցել խափանում, որի պատճառով համակարգչում սխալ տվյալներ են ֆիքսվել: Մասնավորապես, 22.09.2006 թվականի գումարը ՜260.40 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ․ լիովին չի բավարարել տվյալ պահին կուտակված տույժերը մարելու համար, որոնք կազմել են 286,60 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Համակարգչային ծրագիրը ցույց է տվել 42,09 ԱՄՆ դոլար տույժ 286,60 ԱՄՆ դոլարի փոխարեն:
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
3
Նույն օրենսգրքի 417-րդ հոդվածի առաջին մասի համաձայն պարտապանը պարտավորությունը
չկատարելու
և
(կամ)
անպատշաճ
կատարելու
համար
պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Պարտապանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները:
Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի հիմնավորվածությունը որոշելու համար բողոքի սահմաններում պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցը. արդյոք Արմեն Գրիգորյանը կարող էր կամ պարտավոր էր գիտակցել փոխառության պայմանագրով
նախատեսված
պարտավորության
կատարման
կետանցի
հետևանքով լրացուցիչ պարտավորություն առաջանալու հանգամանքը: Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, հայցապահանջի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ համակարգչային ծրագրում տեղի ունեցած սխալի պատճառով Հիմնադրամի կողմից տուժանքի գումարն իրականում եղածից այլ է ցույց տրվել, եկել է այն եզրահանգման, որ տուժանքի պարտավորության առաջացման հարցում Արմեն Գրիգորյանի մեղքը բացակայում է:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` ՛Քնար-88 ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:
Մինչդեռ տվյալ դեպքում վճռում չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Արմեն Գրիգորյանը չէր կարող և տվյալ պայմաններում պարտավոր չէր գիտակցել, որ իր կողմից կնքված փոխառության պայմանագրով նախատեսված գումարի վճարման կետանցի դեպքում իր նկատմամբ հաշվարկվելու է լրացուցիչ պարտավորություն: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համակարգչային ծրագրում տեղի ունեցած սխալը չի կարող Արմեն Գրիգորյանի մեղքը բացառող հանգամանք հանդիսանալ, քանի որ վերջինս կարող էր և պարտավոր էր գիտակցել, որ փոխառության պայմանագրով իր պարտավորությունների կետանցի դեպքում ապօրինի պահվող գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով ենթակա են
հաշվեգրման տոկոսներ:
Ինչ վերաբերում է փոխառության պայմանագրի 5.2-րդ կետով նախատեսված տույժի բռնագանձման ենթակա լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը դրանք անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի առաջին մասի համաձայն եթե փոխառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն սույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ, սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փոխատուին վերադարձնելու օրը:
Փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է:
4
Հիմք ընդունելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փոխառության պայմանագրի
5.2-րդ
կետով
նախատեսված
տույժ
վճարելու
վերաբերյալ
համաձայնությունն առոչինչ է: Հետևաբար, Արմեն Գրիգորյանի կողմից փոխառության գումարի վճարման կետանցի դեպքում այդ գումարին ենթակա են վճարման միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ:
Այսպիսով, վերոնշյալը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 29.10.2007 թվականի վճռի հայցապահանջի մերժման մասը և այդ մասով գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ
Դատավորներ
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 փետրվարի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
