ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 188 — Շինությունների ամենօրյա առավոտյան մաքրումը կատարում են հերթական հավաքարարները` վաշտի հերթապահի անմիջական ղեկավարությամբ: Հերթական հավաքարարները պարապմունքներից չեն ազատվում: Հերթակ
Ամփոփում
Հոդված 188. Շինությունների ամենօրյա առավոտյան մաքրումը կատարում են հերթական հավաքարարները` վաշտի հերթապահի անմիջական ղեկավարությամբ: Հերթական հավաքարարները պարապմունքներից չեն ազատվում: Հերթական հավաքարարները պարտավոր են մահճակալների և մահճակալամերձ պահարանիկների տակից դուրս հանել աղբը, ավլել մահճակալների շարքերի միջի անցումները, անհրաժեշտության դեպքում հատակը սրբել խոնավ լաթով, աղբը դուրս բերել սահմանված տեղը, սրբել պատուհանների, դռների, պահարան
Ամբողջ Տեքստ
Հոդված 188. Շինությունների ամենօրյա առավոտյան մաքրումը կատարում են հերթական հավաքարարները` վաշտի հերթապահի անմիջական ղեկավարությամբ: Հերթական հավաքարարները պարապմունքներից չեն ազատվում: Հերթական հավաքարարները պարտավոր են մահճակալների և մահճակալամերձ պահարանիկների տակից դուրս հանել աղբը, ավլել մահճակալների շարքերի միջի անցումները, անհրաժեշտության դեպքում հատակը սրբել խոնավ լաթով, աղբը դուրս բերել սահմանված տեղը, սրբել պատուհանների, դռների, պահարանների, արկղերի և այլ իրերի փոշին: Առավոտյան մաքրումից հետո և պարապմունքների ժամանակ շինությունների մաքրության պահպանման պարտականությունը դրվում է օրապահների վրա: (188-րդ հոդվածը լրաց., փոփ.
01.03.17 ՀՕ-52-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
