ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 71 — Փորձագետին, թարգմանչին կամ դատական նիստի քարտուղարին բացարկելը 1.
Ամփոփում
Հոդված 71. Փորձագետին, թարգմանչին կամ դատական նիստի քարտուղարին բացարկելը 1. Փորձագետը կամ թարգմանիչը կամ դատական նիստի քարտուղարը չի կարող մասնակցել վարույթին, եթե՝ 1) առկա է սույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանք. 2) օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել փորձագետ, թարգմանիչ, դատական նիստի քարտուղար. 3) դատավորի, վարույթի հանրային կամ մասնավոր մասնակցի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կամ այ
Ամբողջ Տեքստ
Հոդված 71. Փորձագետին, թարգմանչին կամ դատական նիստի քարտուղարին բացարկելը 1. Փորձագետը կամ թարգմանիչը կամ դատական նիստի քարտուղարը չի կարող մասնակցել վարույթին, եթե՝ 1) առկա է սույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանք. 2) օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել փորձագետ, թարգմանիչ, դատական նիստի քարտուղար. 3) դատավորի, վարույթի հանրային կամ մասնավոր մասնակցի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կամ այլ կախվածության հարաբերությունների մեջ. 4) առկա են նրա ձեռնհասությունը կամ անաչառությունը կասկածի տակ դնող հանգամանքներ:
2. Որպես փորձագետ, թարգմանիչ կամ դատական նիստի քարտուղար՝ անձի նախկին մասնակցությունը նույն վարույթին որպես այդպիսին նրա հետագա մասնակցությունն ինքնին բացառող հանգամանք չէ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
