Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 12 — Վճարահաշվարկային փաստաթղթերի պահպանումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 12AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 12 — Վճարահաշվարկային փաստաթղթերի պահպանումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 12. Վճարահաշվարկային փաստաթղթերի պահպանումը 1. Վճարահաշվարկային փաստաթղթերը, ինչպես նաև վճարահաշվարկային ծառայություններին վերաբերող տվյալները (այդ թվում` էլեկտրոնային կրիչների վրա գտնվող) վճարահաշվարկային համակարգի մասնակիցների կողմից պահպանվում և արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և ժամկետով, բայց ոչ պակաս, քան վերջիններիս ստեղծման պահից հինգ տարի ժամկետով: 2. Վճարահաշվարկային համակ

Ամբողջ Տեքստ

Հոդված 12. Վճարահաշվարկային փաստաթղթերի պահպանումը 1. Վճարահաշվարկային փաստաթղթերը, ինչպես նաև վճարահաշվարկային ծառայություններին վերաբերող տվյալները (այդ թվում` էլեկտրոնային կրիչների վրա գտնվող) վճարահաշվարկային համակարգի մասնակիցների կողմից պահպանվում և արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և ժամկետով, բայց ոչ պակաս, քան վերջիններիս ստեղծման պահից հինգ տարի ժամկետով:

2. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցները բանկային հաշիվների, սույն օրենքով սահմանված այլ վճարահաշվարկային ծառայությունների մատուցման մասին պայմանագրերը, համաձայնագրերը և նման այլ փաստաթղթեր և տեղեկություններ, դրանց փոփոխությունները կամ լրացումները, պահպանում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և ժամկետներով, բայց ոչ պակաս, քան սույն մասով սահմանված պայմանագրերի, համաձայնագրերի և նման այլ փաստաթղթերի գործողության դադարման պահից հինգ տարի ժամկետով:

3. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցը պարտավոր է իրենից առգրավվող փաստաթղթերի կրկնօրինակները պահպանել իր մոտ:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված փաստաթղթերի և տեղեկությունների պահպանումը կազմակերպելու պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը: Գ Լ ՈՒ Խ 4. ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել