Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 311 — Վաշտի հերթական օրապահը ծառայությունը կատարում է զորանոցի շինության ներսում` մուտքի դռան մոտ, զենքի պահասենյակի մոտակայքում: Նա պարտավոր է` - վաշտի շինությունից չհեռանալ առանց վաշտի
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 311AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 311 — Վաշտի հերթական օրապահը ծառայությունը կատարում է զորանոցի շինության ներսում` մուտքի դռան մոտ, զենքի պահասենյակի մոտակայքում: Նա պարտավոր է` - վաշտի շինությունից չհեռանալ առանց վաշտի

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 311. Վաշտի հերթական օրապահը ծառայությունը կատարում է զորանոցի շինության ներսում` մուտքի դռան մոտ, զենքի պահասենյակի մոտակայքում: Նա պարտավոր է` - վաշտի շինությունից չհեռանալ առանց վաշտի հերթապահի թույլտվության, մշտապես հսկել զենքի պահասենյակը. - կողմնակի անձանց ներս չթողնել, ինչպես նաև թույլ չտալ առանց վաշտի հերթապահի թույլտվության զորանոցից դուրս բերել զենք, զինամթերք, ունեցվածք և այլ իրեր. - վաշտի հերթապահին անհապաղ զեկուցել վաշտում տեղի

Ամբողջ Տեքստ

Հոդված 311. Վաշտի հերթական օրապահը ծառայությունը կատարում է զորանոցի շինության ներսում` մուտքի դռան մոտ, զենքի պահասենյակի մոտակայքում: Նա պարտավոր է` - վաշտի շինությունից չհեռանալ առանց վաշտի հերթապահի թույլտվության, մշտապես հսկել զենքի պահասենյակը. - կողմնակի անձանց ներս չթողնել, ինչպես նաև թույլ չտալ առանց վաշտի հերթապահի թույլտվության զորանոցից դուրս բերել զենք, զինամթերք, ունեցվածք և այլ իրեր. - վաշտի հերթապահին անհապաղ զեկուցել վաշտում տեղի ունեցած բոլոր պատահարների, վաշտի զինվորների և սերժանտների միջև փոխհարաբերությունների` կանոնադրություններով սահմանված կանոնների խախտումների, նկատված անսարքությունների և հրդեհային անվտանգության պահանջների խախտումների մասին, միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար. - ընդհանուր վերկացի ժամանակ, ինչպես նաև գիշերը տագնապի կամ հրդեհի դեպքում արթնացնել անձնակազմին. - շինություններում հետևել մաքրությանն ու կարգուկանոնին, զինծառայողներից պահանջել դրանց պահպանումը. - զինծառայողներին թույլ չտալ ցուրտ եղանակներին, հատկապես գիշերը, չհագնված դուրս գալ շինություններից. - հետևել, որ զինծառայողները ծխեն, կոշիկներն ու հագուստը մաքրեն դրա համար հատկացված շինություններում կամ տեղերում. - ուղղակի պետերի` սկսած վաշտի հրամանատարներից և ավելի բարձր, և գնդի հերթապահի` վաշտ ժամանելու դեպքում տալ « Զգա´ստ » հրամանը. - վաշտի մյուս սպաների, ինչպես նաև վաշտի սերժանտի և ուրիշ վաշտերի զինծառայողների` վաշտ ժամանելու դեպքում կանչել հերթապահին: Օրինակ` « Վաշտի հերթապահ, մուտքի մոտ »: Հերթական օրապահին արգելվում է նստել, հանել հանդերձանքը և արձակել հագուստի կոճակները: Ազատ հերթափոխի օրապահը պարտավոր է մաքրություն և կարգ պահպանել վաշտի շինություններում ու ոչ մի տեղ չգնալ առանց վաշտի հերթապահի թույլտվության, օգնել նրան կարգուկանոն հաստատելու զինվորների և սերժանտների միջև փոխհարաբերությունների` զինվորական կանոնադրություններով սահմանված կանոնների խախտման դեպքում, վաշտի հերթապահին փոխարինելիս կատարել նրա պարտականությունները: (311-րդ հոդվածը փոփ., խմբ. 01.06.06 ՀՕ-127-Ն, փոփ.

14.04.11 ՀՕ-124-Ն, 1 1.06.15 ՀՕ-71-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել