Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-178 հունիսի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 հունիսի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 17 | ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

8 հունիսի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Հ. Նազարյանի

Ուսումնասիրելով Գոհար Ավետիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներին համապատասխան Գոհար Ավետիսյանը 2018 թվականի մայիսի 25-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի, բ) ենթակետի մեկնաբանությունը ձևավորված իրավակիրառ պրակտիկայում, այնքանով որքանով իրավանորմի շարադրանքը զուրկ է իրավական որոշակիությունիցե։

Միաժամանակ, դիմողը նշում է, որ իր համար բացասական իրավական հետևանքներ է առաջացրել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից իր նկատմամբ կիրառված վիճարկվող դրույթի առնչությամբ ձևավորված իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, որը հանգեցրել է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներում ամրագրված իրավունքների խախտմանը։

Ըստ դիմողի վճռաբեկ բողոքի իր պահանջը եղել է ոչ գույքային, հետևաբար, վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարման չափի հարցում ինքն առաջնորդվել է «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բե ենթակետով վճարելով սահմանված բազային տուրքի քսանապատիկի չափով նախատեսված պետական տուրք։

Դիմողը նշում է, որ վերաքննիչ բողոքի համար որպես պետական տուրքի գումար է վճարել 10.000 ՀՀ դրամ, սակայն վճարված պետական տուրքի գումարի սակավ լինելու հանգամանքը վերաքննիչ բողոքը վերադարձնելու պատճառ չի հանդիսացել վերաքննիչ դատարանի համար։

Դիմողը գտնում է, « ... որ վիճարկվող իրավանորմը, որով սահմանվում է վճռաբեկ բողոքի համար նախատեսվող պետական տուրքի վճարման չափը, բավարար որոշակի չէ, որպեսզի այդ վճարման պարտականությունը կրող անձինք ի վիճակի լինեն հստակ պատկերացնել վճարման ենթակա գումարի չափի վերաբերյալ պահանջըե։

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69- րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ դիմողի ներկայացրած առաջին վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 2017 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «…բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում ներառել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, որը, սակայն, որևէ կերպ չի հիմնավորել չներկայացնելով գույքային կամ ֆինանսական դրության վերաբերյալ ապացույցներ։ ... չի ներկայացրել բողոքի պատճենը գործին մասնակցող անձ Ալինա Կոլյանին ուղարկելու մասին ապացույցըե, և բողոքի օրինակները գործին մասնակցող անձանց անհատապես չի ուղարկել։ Դիմողի երկրորդ վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ թողնվել է առանց քննության։ Նշյալ որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Գոհար Ավետիսյանի ներկայացուցիչը, 01.12.2017 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքին կցելով վճռաբեկ բողոքի օրինակն Ալինա Կոլյանին և գործին մասնակցող անձանց անհատապես ուղարկելու մասին ապացույցները և 20 000 ՀՀ դրամի (դատական ակտը բողոքարկվել է ամբողջ ծավալով, թեԲ հայցի, թեԲ հակընդդեմ հայցերի մասով) չափով պետական տուրքի վճարված լինելը հավաստող փաստաթուղթը, ըստ էության, ամբողջությամբ չի շտկել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.11.2017 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասինե որոշմամբ արձանագրված ձևական սխալները վճռաբեկ բողոքին չի կցել միջնորդություն պետական տուրքի չվճարված մասի վերաբերյալ վճարումը հետաձգելու կամ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասինե։ ՀՀ վճռաբեկ դատարանի 2017 թվականի նոյեմբերի 15-ի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասինե, ինչպես նաև 2017 թվականի դեկտեմբերի 6-ի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասինե որոշումների ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նշյալ որոշումներում թեև չի վկայակոչել 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-282-Ն խմբագրությամբ «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «բե ենթակետը, սակայն գնահատելով դիմողի ներկայացրած 20 000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարված լինելը հավաստող փաստաթուղթը, եկել է այն եզրահանգման, որ դիմողն ամբողջությամբ չի շտկել ՀՀ վճռաբեկ դատարանի 2017 թվականի նոյեմբերի 15-ի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասինե որոշման մեջ արձանագրված ձևական սխալները, մասնավորապես, վճռաբեկ բողոքին չի կցել միջնորդություն պետական տուրքի չվճարված մասի վերաբերյալ վճարումը հետաձգելու կամ պետական տուրքի մասով արտոնություն սահմանելու վերաբերյալ։ Վերոգրյալի համատեքստում, չնայած դատական ակտերում 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-282-Ն խմբագրությամբ

«Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի

9-րդ կետի «բե ենթակետն ուղղակիորեն չի վկայակոչվել, սակայն դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրա- ռումը։

«Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդվածն ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-111-Ն ՀՀ օրենքի 3- րդ հոդվածի փոփոխության արդյունքում։ Նշյալ օրենքով շարադրված խմբագրությամբ «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «բե ենթակետը վերաշարադրվել է որպես նույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բե ենթակետ։ Ընդ որում, դիմողը խնդրո առարկա գործի շրջանակներում վիճարկել է 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-111-Ն ՀՀ օրենքի

խմբագրությամբ շարադրված 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բե ենթակետը, որը սակայն չի կիրառվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից։ Դիմողի նկատմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որոշումներ կայացնելու ժամանակ գործել է «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-282-Ն խմբագրությամբ 9-րդ հոդվածի 9-րդ կետի «բե ենթակետը, որն էլ, դատական ակտերում վկայակոչված չլինելով հանդերձ, իրավական հետևանքներ է առաջացրել դիմողի համար։

Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը։

2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դա- տական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատ- մամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի

սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրա- վունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ «Սահմանա- դրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1- ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 69-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Գոհար Ավետիսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Դատավորներ

8 հունիսի 2018 թվականի

ՍԴԴԿՈ/2-17

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հունիսի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-17
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել