ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 12 — Հանրաքվեի նշանակումը և անցկացումը, հանրաքվեի դրվող հարցի հրապարակումը 1.
Ամփոփում
Հոդված 12. Հանրաքվեի նշանակումը և անցկացումը, հանրաքվեի դրվող հարցի հրապարակումը 1. Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշում ընդունվելուց կամ Սահմանադրական դատարանի կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե: 2. Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն՝ հան
Ամբողջ Տեքստ
Հոդված 12. Հանրաքվեի նշանակումը և անցկացումը, հանրաքվեի դրվող հարցի հրապարակումը 1. Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշում ընդունվելուց կամ Սահմանադրական դատարանի կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:
2. Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեն անցկացվում է հանրաքվե նշանակելուց ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո:
3. Հանրապետության նախագահի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն նշանակված է համարվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:
4. Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակվելուց հետո այլ հանրաքվե նշանակելու անհրաժեշտության դեպքում Հանրապետության նախագահն այլ հանրաքվեն նշանակում է արդեն նշանակված հանրաքվեի հետ նույն օրը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նշանակված հանրաքվեի օրվանից առնվազն 15 օր հետո:
5. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն, եթե մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ուժը կորցրած չի ճանաչվել, ապա անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագիր, որով նշանակվում է չանցկացված հանրաքվեն` քվեարկության օրը պետք է լինի կիրակի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է պատճառաբանված որոշմամբ փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը` պայմանավորված վերսկսված հանրաքվեի պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, և սահմանելու վերսկսված հանրաքվեի գործընթացի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների նոր ժամանակացույց:
6. Հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակվում է Ազգային ժողովի, Կառավարության, Հանրապետության նախագահի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքերում, http://www.azdarar.am կայքում, «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»՝ հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ: (12-րդ հոդվածը խմբ. 03.06.20 ՀՕ-303-Ն) (03.06.20 ՀՕ-303-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 3 ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՆԱԼԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
