ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 383 — Վճռաբեկ բողոքով նախնական վարույթը 1.
Ամփոփում
Հոդված 383. Վճռաբեկ բողոքով նախնական վարույթը 1. Վճռաբեկ բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և տասն օրից մեկ ամիս ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 382-րդ հոդվածով սահմանված պահանջներին: 2. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ 1) բողոքը Վճռաբեկ դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մ
Ամբողջ Տեքստ
Հոդված 383. Վճռաբեկ բողոքով նախնական վարույթը 1. Վճռաբեկ բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և տասն օրից մեկ ամիս ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 382-րդ հոդվածով սահմանված պահանջներին:
2. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ 1) բողոքը Վճռաբեկ դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 382-րդ հոդվածով սահմանված պահանջներին. 2) բողոքը բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը. 3) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը. 4) բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վճռաբեկ բողոքարկման. 5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:
3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե Վճռաբեկ դատարանը գալիս է հետևության, որ վարույթ ընդունելու պայմանների հիմնավորումները բավարար չեն: Եթե վճռաբեկ բողոքում վկայակոչված է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված որևէ պայման, ապա վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ Վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վկայակոչված պայմանի բացակայությունը։
4. Վճռաբեկ բողոքը ընդունվում է վարույթ, եթե այն համապատասխանում է սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 382-րդ հոդվածով սահմանված պահանջներին, և միաժամանակ Վճռաբեկ դատարանը չի գալիս հետևության, որ վարույթ ընդունելու պայմանների հիմնավորումները բավարար չեն: Բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ նշվում է այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին:
5. Սույն հոդվածի 1-2-րդ մասերով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանը համապատասխան որոշումը կայացնում է քրեական գործն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում։ Սույն հոդվածի 3-4-րդ մասերով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանը համապատասխան որոշումը կայացնում է քրեական գործն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում: Վճռաբեկ բողոքը վերադարձված լինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետների հաշվարկը սկսվում է վճռաբեկ բողոքը վերստին ներկայացնելու, իսկ այն վերստին չներկայացնելու դեպքում` Վճռաբեկ դատարանի սահմանած ժամկետը լրանալու օրվանից։
6. Բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճենը յոթնօրյա ժամկետում ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, իսկ բողոքն առանց քննության թողնելու, բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճենը նույն ժամկետում՝ դատական վարույթի բոլոր մասնակիցներին: (383-րդ հոդվածը լրաց.
16.01.24 ՀՕ-32-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
