ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 87-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը (այսուհետ` անուն), իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը.»: Հոդված 2. Օրենսգրքի 132-րդ հոդվածում` ա) առաջին մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Վճռի ներածական մասում պետք է նշվի նաև կողմերի` քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը: Պատասխանողի վերաբերյալ նշված տեղեկությունները կարող են չնշվել, եթե գործի քննության ընթացքում դատարանը չի կարողացել ստանալ այդ տվյալները:». բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 2 1 -րդ մաս. «2 1 . Գործարքն անվավեր ճանաչելիս դատարանը պարտավոր է վճռի եզրափակիչ մասում նշել գործարքի անվավերության հետևանքները:»: Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մասով. «4. Եթե հարկադիր կատարողի տուգանք նշանակելու որոշումը սահմանված կարգով չի բողոքարկվել, ապա դատարանը տուգանքը բռնագանձելու վերաբերյալ գործերով իրավունք չունի քննարկման առարկա դարձնելու տուգանք նշանակելու մասին որոշումը, այլ պետք է վճիռ կայացնի տուգանքի բռնագանձման վերաբերյալ:»: Հոդված 4. Օրենսգրքի 163-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով. «3) նշում` անվավերության հետևանքների մասին` ակտն ամբողջովին կամ մասամբ անվավեր ճանաչելու դեպքում:»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. հունվարի 10 Երևան ՀՕ-16-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-16-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (19.01.2006-09.04.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.01.18/3(458) Հոդ.74 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.12.2005 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 10.01.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 19.01.2006 Ուժը կորցրել է 09.04.2018 Հիմնական ակտ 16.12.2005, ՀՕ-16-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 17.06.1998, ՀՕ-247 17.06.1998, ՀՕ-247 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 դեկտեմբերի, 2005 թ.
- Գործի #:
- ՀՕ-16-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
