ՀԱՅԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 30 սեպտեմբերի 2008թ. ՍԴԴԿՈ - | ՀԱՅԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
30 սեպտեմբերի 2008թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը Նախագահությամբ՝ Վ.Հովհաննիսյանի
Անդամակցությամբ՝ Զ. Ղուկասյանի և Կ.Բալայանի
Քննության առնելով Հայկ Միքաելյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղաքացի Հայկ Միքայելյանը և Սամվել Միքայելյանը դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգ 231-րդ և 233-րդ (1-ին մասի 3-6 կետերը, 2 մասը, 4-րդ մասը) հոդվածների սահմանադրականությունը։ Դիմումում բարձրացված հարցը, բացառությամբ 231-րդ հոդվածի 2-րդ մասի, 233-րդ հոդվածի 1-ին մասի 3-5 կետերի և 2-րդ մասի, քննության է առնվել ՀՀ սահմանադրական դատարանում եւ ստացել իր լուծումը համապատասխանաբար՝ ՍԴՈ-690 և ՍԴՈ-754 որոշումներով։ Նկատի ունենալով այդ հանգամանքը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետի պահանջը, Սահմանադարական դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
1.Քաղաքացիներ Հայկ Միքայելյանի և Սամվել Միքայելյանի դիմումը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդված 1-ին մասի, 3-րդ մասի, 233-րդ հոդվածի 1-ին մասի 6 կետի և 4-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին, մերժել,
2. Քաղաքացիներ Հայկ Միքայելյանի և Սամվել Միքայելյանի դիմումը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի, 233-րդ հոդվածի 1-ին մասի 3-5 կետերի և 2-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային ժողովին:
ՔԱՐՏՈՒՂԸ՝
ՐՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
22
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 սեպտեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
