ՎԴ/7524/05/22
Ամփոփում
քննելով «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.02.2025 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ), երրորդ անձ՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ՝ Գրասենյակին Ընկերության կողմից հայտարարված թիվ 20211720 համարով «օ- Խաքոոհռ «ՇտողտովՎ»» համակցված ապրանքային նշանը Ընկերության անվամբ գրանցելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու ն Գրասենյակի 11.11.2021 թվականի «Ապրանքային նշանի գրան
Ամբողջ Տեքստ
Հն 2275
(25 Ա Ն,
Աե 6
Պ (կ Վ 7 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/7524/05/22
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/7524/05/22
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան
Դատավորներ՝ Կ. Գնորգյան
Գ. Սոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի սեպտեմբերի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.02.2025 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ), երրորդ անձ՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ՝ Գրասենյակին Ընկերության կողմից հայտարարված թիվ 20211720 համարով «օ- Խաքոոհռ «ՇտողտովՎ»» համակցված ապրանքային նշանը Ընկերության անվամբ գրանցելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու ն Գրասենյակի 11.11.2021 թվականի «Ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին» 14.03.2022 թվականի կրկնակի փորձաքննության ն Գրասենյակի բողոքարկման խորհրդի նախագահի 14.10.2022 թվականի թիվ 2022-9-2-Ա որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պլաարտավորեցնել Գրասենյակին ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ Ընկերության կողմից հայտարկված թիվ 20211720 համարով «օ- Խճքոհն «Շճատտո«»» համակցված ապրանքային նշանը Ընկերության անվամբ գրանցելու վերաբերյալ` վերացնելով Գրասենյակի 11.11.2021 թվականի
2
«Ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին» 14.03.2022 թվականի կրկնակի փորձաքննության ն Գրասենյակի բողոքարկման խորհրդի նախագահի 14.10.2022 թվականի թիվ 2022-9-2-Ա որոշումները:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Դիլբարյան) (այսուհետ` Դատարան) 22.05.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.02.2025 թվականի որոշմամբ երրորդ անձ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի ն Գրասենյակի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 22.05.2023 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Երեմիա Ասատրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել երրորդ անձ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Արմեն Բաբայան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախպել է: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածները, «Ապրանքային եշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 12-րդ ն 30-րդ հոդվածները, չի կիրառել նույն օրենքի 13-րդ հոդվածի Էին ն 2-րդ մասերը, ՀՀ կառավարության 18.11.2010 թվականի թիվ 1538-Ն որոշմամբ հասրատված «Ապրանքային եշանների հայտերը լրացնելու ներկայացնելու ն քննարկելու» կարգի 120-128-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի համեմատել քննարկվող ապրանքային նշաններն իրենց ամբողջության մեջ, չի համեմատել դրանք այն տեսքով, որով գրանցվել են (երրորդ անձի ապրանքային նշանի դեպքում) կամ հայտարկվել/ներկայացվել են գրանցման (հայցվոր ընկերության ապրանքային նշանի դեպքում), չի բացահայտել կամ գնահատել համեմատվող նշանների նմանությունները (եթե այդպիսիք կան) ու տարբերությունները: Միաժամանակ, հաշվի առնելով, որ համեմատվող երկու նշաններն էլ համակցված ապրանքային նշաններ են, ուստի Վերաքննիչ դատարանը վերջիններս չի համեմատել նան այն նշանների հետ (բառային, պատկերային Ան այլն), որոնք որպես տարրեր ներառված են համապատասխան համակցված ապրանքային նշանի մեջ Ի հակառակ վերոգրյալի՝ Վերաքննիչ դատարանն առանձին վերցրած դիտարկել է համեմատվող երկու համակցված ապրանքային նշաններում առկա մեկ բառային տարրը, այն է' ռուսերենով գրված «ՇՏաոտով» բառը, ե համեմատվող ապրանքային նշանների շփոթության աստիճան նմանությունը բխեցրել է ընդամենը նշված բառի առկայությունից: Ավելին, Վերաքննիչ դատարանի կողմից չի քննարկվել ն գնահատման չի արժանացել այն հանգամանքը, որ Ընկերության ապրանքային նշանը պարունակում է հանրորեն ճանաչված բառեր, օրինակ՝ «ՕԼ ԽՃՔ1ՈՒԹ» ((ՕՏ ՄԱՐՏԻՆԱ), որը սպառողներին լայն հայտնի ապրանքային նշան է տարբեր ապրանքատեսակների համար, իսկ հայտարկված ապրանքային նշանում՝ հիմնական ընկալման բառային տարրն է, ինչը վկայում է այն մասին, որ քննարկվող երկու ապրանքային նշաններում «Շ6ԵղտոՎ» բառի առկայությունը սպառողի համար շփոթության վտանգ չի ստեղծում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2025 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 22.05.2023 թվականի վճռին:
3
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանը ճիշտ է մեկնաբանել ն կիրառել վերաբերելի իրավական նորմերը, ինչպես նան ճիշտ է գնահատել նշանների ընդհանուր համեմատության սկզբունքը, քանի որ հայցվորի պահանջը բավարարելու դեպքում կստեղծվի հնարավորություն գրանցելու այնպիսի ապրանքային նշան, որը բացի «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի հանրահայտ նշանի հետ շփոթություն առաջացնելուց, կվնասի նան «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի օրինական շահերը` վերջինիս հանրահայտ «Շտողտով» ապրանքային նշանի տարբերակիչ հատկության Ա բարի համբավի շնորհիվ անհիմն առավելություն ստանալու ն «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի շահերին վնաս հասցնելու միջոցով: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը ճիշտ ն հիմնավոր վերլուծություն է անցկացրել, Ա ըստ այդմ՝ հիմնավորել նշանների զուգորդումը, մասնավորապես` օբյեկտիվ իմաստով «Շ6ԽղՑՈՎ» ապրանքային նշանի օգտագործումը երրորդ անձանց կողմից պաղպաղակի համար ցանկացած ձնով կարող է դիտվել իմիտացիա, քանի որ համեմատվող նշաններում երկուսն էլ հիմնական ընկալման տարրը են ն հանդիսանում են «պաղպաղակ» արտադրանքն անհատականացնող տարրեր: Բացի այդ, Ընկերության հայտարկվող ապրանքային նշանում «ՇիղտովՎ» բառն օգտագործվում է որպես ։ամպրանքի անհատականացման միջոց:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3 «Ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին» 11.11.2021 թվականի որոշման համաձայն՝ հիմք ընդունելով «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը՝ Գրասենյակը որոշել է մերժել հայտարկված ապրանքային նշանի գրանցումը, քանի որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ն 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ գրանցման ենթակա չէ այն նիշը, որը նուլնական կամ նման է ավելի վաղ ապրանքային նշանին, ն դրանով մակնշվող ապրանքների ն (կամ) ծառայությունների նույնական կամ նույնատիպ լինելը հանրության մոտ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ ավելի վաղ ապրանքային նշանին զուգորդվելը: Տվյալ դեպքում հայտարկված նիշը ենթակա չէ գրանցման որպես ապրանքային նշան, քանի որ այն շփոթելու աստիճան նման է Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցման հիման վրա պահպանվող ն հանրահայտ ճանաչված «Շ6ԻլՑ/ Կ» («Գրանդ Քենդի» ՍՊԸ, Երնան, Մասիսի 31, Ս 28607, 12.03.2019) համակցված ապրանքային նշանի նկատմամբ: «Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու ն քննարկելու» կարգի 115-րդ կետի, 130-րդ 2-րդ կետի համաձայն՝ ապրանքային նշանը համարվում է այլ նշանին շփոթելու աստիճանի նման, եթե այն ընդհանուր առմամբ զուգորդվում է դրա հետ (այսինքն՝ մարդու (միջին սպառողի) մոտ առաջացնում է նույն պատկերի, բառի, գույների, դրանց համակցության, իմաստի ընկալման զգացողություն), չնայած առանձին տարբերությունների առկայությանը: Ընդ որում, նշանները համարվում են ընդհանուր առմամբ զուգորդվող, եթե տվյալ նշանների հիմնական տարրերը կամ մասը համընկնում կամ կատարված են այնպես, որ տեսնելով դրանցից մեկը, միջին սպառողի մոտ առաջանում է պատկերացում մտապատկերված մեկ այլ նշանի մասին, որին ինքն արդեն առնչվել է (ճանաչում է, իրեն հայտնի է): Տվյալ դեպքում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի «Շօեղտտ«» բառային տարրն ամբողջությամբ ներառված է հայտարկված համակցված ապրանքային նշանի մեջ: Միաժամանակ, նշվել է, որ Գրասենյակի կողմից մերժման հիմք է հանդիսացել օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված
4
«ՇՏաղտոՎ» ապրանքային նշանը, այլ ոչ թե համակցված ապրանքային նշանը, որտեղ «ՇՏաղտո«» տարրին ինքուրույն պահպանություն տրամադրված չէ (հատոր 2-րդ, գ.թ. 37-39),
2) ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 28.12.2021 թվականի «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 15.10.2021 թվականի թիվ 292-Ա որոշմամբ հարուցված վարույթը կարճելու մասին» թիվ 390-Ա որոշման համաձայն՝ ապրանքի արտաքին տեսքը, գունային համակցություն, կամ այլ ոչ ֆունկցիոնալ բնութագրերը չեն կրկնօրինակում կամ նմանակում «Գրանդ Քենդի» ՍՊԸ անվամբ թիվ 28607 գրանցման համարով գրանցված ն հանրահայտ ճանաչված «Շ6ԵոՑՈԿ ՇՐճոմ Շճոժ)» համակցված ապրանքային նշանով իրացվող ապրանքի արտաքին տեսքը, ն Ընկերության գործողություններում շփոթության առաջացմամբ անբարեխիղճ մրցակցություն առկա չէ: Վերոգրյալի հիման վրա որոշվել է կարճել ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 15.10.2021 թվականի թիվ 292-Ա որոշմամբ հարուցված վարույթը (հատոր 2-րդ, գ.թ. 26-36),
3) 14.03.2022 թվականի կրկնական փորձաքննության որոշման համաձայն՝ հիմք ընդունելով «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասը՝ Գրասենյակը որոշել է ուժի մեջ թողնել ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշումը, քանի որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ն 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ գրանցման ենթակա չէ այն նիշը, որը նույնական կամ նման է ավելի վաղ ապրանքային նշանին, ն դրանով մակնշվող ապրանքների ն(կամ) ծառայությունների նույնական կամ նույնատիպ լինելը հանրության մոտ շփոթություն -առաջացնելու վտանգ Է պարունակում, ներառյալ` ավելի վաղ ապրանքային նշանին զուգորդվելը: Տվյալ դեպքում հայտարկված նիշը ենթակա չէ գրանցման որպես ապրանքային նշան, քանի որ այն շփոթելու աստիճան նման է Հայաստանի Հանրապետության տարածքում հանրահայտ ճանաչված «Շ6Եղտո«» («Գրանդ Քենդի» ՍՊԸ, Կ 64, 01.08.2020թ.) համակցված ապրանքային նշանին: Տվյալ դեպքում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի «Շ6ԵղտոՎ» բառային տարրն ամբողջությամբ ներառված է հայտարկված համակցված ապրանքային նշանի մեջ, որն էլ սպառողին մոլորության մեջ կարող է գցել ե պատճառ դառնալ խնդրարկված ապրանքների ն Հայաստանի «Հանրապետությունում հանրահայտ համարվող ապրանքային նշանի իրավատիրոջ՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ միջն կապ ենթադրելու, հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել վերջինիս շահերին կամ անհիմն առավելությունների կհանգեցնի հանրահայտ ապրանքային նշանի համբավի շնորհիվ (հատոր 2-րդ, գ.թ. 11),
4) Գրասենյակի բողոքարկման խորհրդի նախագահի 14.10.2022 թվականի թիվ 2022-9-2-Ա որոշմամբ` Ընկերության կողմից կրկնական փորձաքննության որոշման դեմ ներկայացված բողոքը մերժվել է, ն կրկնակի փորձաքննության որոշումը թողնվել է ուժի մեջ (հատոր 2-րդ, գ.թ. 9):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ն նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ կառավարության 18.11.2010 թվականի թիվ 1538-Ն որոշմամբ հաստատված «Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու ն քննարկելու» կարգի 120-128-րդ կետերի
5
խախտման հետնանքով թուլ է տրվելիրլ դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ապրանքային եշանի" ավելի վաղ գրանցված ն հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի նկատմամբ շփոթություն առաջացնելու հավանականությունը որոշելու կանոններին վերահաստատելով նան նախկինում արտահայտած դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք: Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1100-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մտավոր սեփականության օբյեկտներ են մտավոր գործունեության արդյունքները Ա քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ մտավոր սեփականության օբյեկտների շարքին են դասվում, ի թիվս այլնի, ապրանքային նշանները (սպասարկման նշանները):
Ապրանքային նշանների՝ որպես մտավոր սեփականության օբյեկտների վերաբերյալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է դիրքորոշում, համաձայն որի՝ «ապրանքային նշանը գրանցելու արդյունքում դիմողի կողմից ձեռք բերված ֆինանսական իրավունքների ն շահերի համալիրը (ինչպիսիք են վաճառքի կամ լիցենզիա տրամադրելու իրավունքը) պարունակում է .. կամ կարող է պարունակել էական ֆինանսական արժեք»: Այդ իսկ պատճառով ապրանքային նշանի գրանցում հայցելը վերաբերելի է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի գործողության ոլորտին, քանի որ հիմք է հանդիսանում գույքային բնույթի շահերի ծագման համար (տե'ս, ՃոհօսՏօր- Ցսջոհ |ոՇ չ. Քօուսջը, թիվ 73049/01 գանգատով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատի 11012007 թվականի վճիռը, կետ 76, 78):
ՀՀ իրավական համակարգում ապրանքային ն սպասարկման նշանների գրանցման, իրավական պահպանության ն օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 2-րդ հոդվածում բացահայտված են Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները: Ըստ այդմ՝ ապրանքային նշանը բնորոշվում է որպես նիշ, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները ն (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից ն (կամ) ծառայություններից տարբերելու համար: Միաժամանակ, հանրահայտ ապրանքային նշանը բնութագրվում է իբրն ապրանքային նշան, որը հանրահայտ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու կամ դրա մեջ նշված ավելի վաղ թվականի դրությամբ լայն ճանաչում է ստացել Հայաստանի Հանրապետության տարածքում հանրության համապատասխան շրջանակներում այն ապրանքների ն (կամ) ծառայությունների համար, որոնց նկատմամբ օգտագործվել է ապրանքային նշանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ` ապրանքային նշանը որոշակի պայմանանշան է, որն օգտագործվում է ապրանք արտադրողների ապրանքները կամ ծառայություններ մատուցողների ծառայություններն այլ ապրանք արտադրողների կամ
6
ծառայություններ մատուցողների ապրանքներից կամ ծառայություններից տարբերակելու համար: Ապրանքային նշանները, ըստ էության, ապահովում են սպառողների վերաբերմունքը դրանցով մակնշված ապրանքների նկատմամբ ն պայմանավորում վերջիններիս վարքագիծը շուկայում: Ապրանքային նշանները նան որակի ն գործարար համբավի խորհրդանիշներ են, որոնց արժեքը օգտագործելուն, գովազդելուն ն ապրանքաշրջանառության ծավալները մեծանալուն զուգընթաց ավելանում է:
Օգտագործվող նշանն ապրանքային նշան համարելու ն դրան իրավական պահպանություն տրամադրելու համար անհրաժեշտ է, որ այն բավարարի որոշակի պահանջների: Այդ պահանջներից մեկն էլ զանազանելիությունն է: Զանազանելիությունը նշանակում է, որ ապրանքային նշանը պետք է օժտված լինի այնպիսի հատկանիշներով, որ առաջին հայացքից տարբերվի այլ անձանց կողմից նույնատիպ ապրանքի համար օգտագործվող այլ նշաններից (րե՛'ս «Գոլդն Գրեյպ ԱրմԱս» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի թիվ ՎԴ/3128/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.112024 թվականի որոշումը):
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ ապրանքային նշանը ծառայում է որպես մի տնտեսվարողի ապրանքները կամ ծառայությունները մյուսի ապրանքներից կամ ծառայություններից տարբերելու «միջոց» Ընդ որում Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանին տրվում է իրավական պահպանություն, եթե վերջինս ենթարկվել է պետական գրանցման կամ Ճանաչվել է «Հայաստանի Հանրապետությունում որպես հանրահայտ ապրանքային նշան կամ Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն՝ ստացել է միջազգային գրանցում (Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մաս):
ՀՀ Սահմանադրական դատարանը 23.04.2019 թվականի թիվ ՍԴՈ-1455 որոշմամբ գտել է, որ. «(.) ապրանքային նշանի եկատմամբ իրավունքի ամրագրման ն դրա պաշտպանության իմաստը կայանում է նրանում, որ սպառողներին հնարավորություն է տրվում տարբերակել շուկայում առկա ապրանքները՝ թույլ չտալով երրորդ անձանց ապօրինի օգտագործել գրանցված ապրանքային նշանը, ինչի արդյունքում պաշտպանվում են ապրանքային եշանի իրավատիրոջ իրավունքներն ու շահերը: Այդ պատճառով օրենսդիրն արգելում է ոչ միայն արդեն իսկ գրանցված ապրանքային նշանի ապօրինի օգտագործման հնարավորությունը, այլ լեան այեպիսի ապրանքային եշանների օգտագործումը, որոնք նմանության պատճառով կարող են շփոթության մեջ գցել սպառողեերին: (..)»:
Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրն ամրագրել է գրանցված ապրանքային նշանի սեփականատիրոջ բացառիկ իրավունքը՝ արգելելու երրորդ անձանց ոչ միայն օգտագործել գրանցված ապրանքային նշանը, այլն կատարելու նիշի օգտագործմանն ուղղված մի խումբ գործողություններ (Օրենքի 12-րդ հոդված): Մասնավորապես, գրանցված ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու երրորդ անձանց առանց իր թույլտվության առնտրային գործունեության ընթացքում օգտագործել ցանկացած նիշ, որը՝
1) նույնական է գրանցված ապրանքային նշանին ն օգտագործվում է այն ապրանքների ն (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը,
2) նույնական կամ նման է գրանցված ապրանքային նշանին ն օգտագործվում է այնպիսի ապրանքների ն (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին ն (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նիշի օգտագործումը հանրության մեջ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ գրանցված ապրանքային նշանին զուգորդումը,
7
3) նույնական կամ նման է ապրանքային նշանին, որը գրանցված է այլ ապրանքների ն (կամ) ծառայությունների համար, եթե վերջինս Հայաստանի Հանրապետությունում ունի բարի համբավ, ն այդ նիշի օգտագործումն անհիմն առավելությունների կհանգեցնի կամ վնաս կհասցնի ապրանքային նշանի տարբերակիչ բնույթին կամ բարի համբավին (Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մաս):
Միաժամանակ ապրանքային նշանի իրավատիրոջ բացառիկ իրավունքին համահունչ՝ Օրենքով ամրագրված են հայտարկվող ապրանքային նշանի գրանցումը մերժելու երկու խումբ հիմքեր. ապրանքային նշանի գրանցումը մերժելու բացարձակ հիմքեր (Օրենքի 9-րդ հոդված) Ա ապրանքային նշանի գրանցումը մերժելու հարաբերական հիմքեր (Օրենքի 10-րդ հոդված): Ըստ այդմ, որպես ապրանքային նշան՝ գրանցման ենթակա չէ այն նիշը, որը
" նույնական է ավելի վաղ ապրանքային նշանին, որը գրանցված է նույն ապրանքների ն (կամ) ծառայությունների համար
»" նույնական կամ նման է ավելի վաղ ապրանքային նշանին, ն դրանով մակնշվող ապրանքների ն (կամ) ծառայությունների նույնական կամ նույնատիպ լինելը հանրության մեջ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ ավելի վաղ ապրանքային նշանին զուգորդվելը (շփոթելու աստիճան նմանությունը)
»" նույնական կամ նման է ավելի վաղ ապրանքային նշանին ն գրանցման է ներկայացված ապրանքների ն (կամ) ծառայությունների համար, որոնք նույնատիպ չեն այն ապրանքներին ն (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ավելի վաղ ապրանքային նշանը, եթե ավեի վաղ ապրանքային նշանը 6Հայաստանի Հանրապետությունում ունի բարի համբավ, Ա եթե հայտարկված ապրանքային նշանի օգտագործումն անհիմն առավելությունների կհանգեցնի՝ ավելի վաղ ապրանքային նշանի տարբերակիչ հատկության կամ բարի համբավի շնորհիվ կամ վնաս կհասցնի ավելի վաղ ապրանքային նշանի տարբերակիչ հատկությանը կամ բարի համբավին (Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետեր):
Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավելի վաղ ապրանքային նշաններն իրենցից ներկայացնում են՝
1) ապրանքային նշաններ, որոնց հայտի ներկայացման թվականը, կամ եթե նույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն խնդրարկվել է առաջնություն՝ այդ առաջնության թվականը նախորդում է քննարկվող հայտի ներկայացման թվականին, կամ եթե նույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն խնդրարկվել է առաջնություն այդ առաջնության թվականին, ն հանդիսանում են՝
ա. Հայաստանի Հանրապետությունում գրանցման հիման վրա պահպանվող ապրանքային նշաններ,
բ. միջազգային գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող ապրանքային նշաններ.
2) սույն մասի 1-ին կետում նշված ապրանքային նշանների հայտեր, այդ ապրանքային նշանների հետագա գրանցման (իրավական պահպանություն տրամադրելու) պայմանով.
3) ապրանքային նշաններ, որոնք նույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ են ճանաչված հայտարկված ապրանքային նշանի հայտի ներկայացման կամ նույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն խնդրարկված առաջնության թվականի դրությամբ:
Ապրանքային նշանների նմանությունը, ըստ այդմ նան՝ շփոթություն առաջացնելու հավանականությունը գնահատելու համար ապրանքային նշանների համեմատության կողմնորոշիչ մեթոդաբանություն է մշակված 18.11.2010 թվականի «Ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման ն քաղվածքների տրամադրման, կոլեկտիվ նշանը
8
կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի Ա հակառակը փոխակերպելու, ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու նե քննարկելու, ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները ն չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու ն քննարկելու, ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձնակերպման ն քննարկման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1538-Ն որոշմամբ (այսուհետ՝ «ՀՀ կառավարության թիվ 1538-Ն Որոշում») հաստատված «Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու ն քննարկելու կարգ»-ով (այսուհետ նան՝ «Կարգ»): Կարգը, ի թիվս այլնի, սահմանում է այն հատկանիշներն ու չափանիշները, որոնց միջոցով գնահատվում է համեմատվող ապրանքային նշանների նմանությունը:
Կարգի 115-րդ կետում սահմանված է «Շփոթելու աստիճանի նման» հասկացության բովանդակությունը: Ըստ այդ դրույթի ապրանքային նշանը համարվում է այլ նշանին շփոթելու աստիճանի նման, եթե այն ընդհանուր առմամբ զուգորդվում է դրա հետ (այսինքն՝ մարդու (միջին սպառողի) մոտ առաջացնում է նույն պատկերի, բառի, գույների, դրանց համակցության, իմաստի ընկալման զգացողություն)՝ չնայած առանձին տարբերությունների առկայությանը: Ընդ որում, նշանները համարվում են ընդհանուր առմամբ զուգորդվող, եթե տվյալ նշանների հիմնական տարրերը կամ մասը համընկնում կամ կատարված են այնպես, որ, տեսնելով դրանցից մեկը, միջին սպառողի (այսուհետ` սպառող) մոտ առաջանում է պատկերացում մտապատկերված մեկ այլ նշանի մասին, որին ինքն արդեն առնչվել է (ճանաչում է, իրեն հայտնի է): Պետք է հաշվի առնել, որ ապրանքային նշանների առանձին տարբերությունների առկայությունը, որոնք էական դեր չեն կատարում նշանի ընկալման համար, սովորաբար որոշվում է դրանց անմիջական համեմատության արդյունքում ն միջին սպառողի համար, որպես կանոն, ընկալելի չեն ապրանքի ընտրության ժամանակ:
Կարգի 116-րդ կետի համաձայն՝ ապրանքային նշանների որակումը որպես շփոթելու աստիճանի նման, իրականացվում է միջին սպառողի վրա նրանց թողած տպավորության գնահատմամբ՝ հաշվի առնելով նույն կարգի 118-րդ կետի պահանջները:
Կարգը սահմանում է նան «միջին սպառող» հասկացությունը: Կարգի 117-րդ կետի համաձայն` նույն Կարգի իմաստով միջին սպառողն այն սպառողն է, ում հիշողությունը, ունակություններն ու մասնագիտական պատրաստվածությունը, ընդհանուր վերաբերմունքը գրաֆիկական պատկերների մշակման, համեմատության ն գնահատման հարցում խիստ ուղղորդված ն արտահայտված չեն:
Կարգի 118-րդ կետի համաձայն` ապրանքային նշանների՝ շփոթելու աստիճանի նմանությունը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել լ նան այն ամպրանքների առանձնահատկությունը, որոնց համար գրանցման է ներկայացված նշանը (..):
Կարգն առանձնացնում է ապրանքային նշանի նմանության երեք հիմնական դրսնորում՝ ձայնային (հնչյունային), գրաֆիկական (տեսողական) ն իմաստային (արտահայտած մտքի) (Կարգի 121-րդ կետ): Իսկ Կարգի 122-124-րդ կետերը համապատասխանաբար ամրագրում են ձայնային, գրաֆիկական ն իմաստային նմանությունը որոշող հիմնական հատկանիշները:
Ըստ Կարգի 122-րդ կետի՝ ձայնային նմանությունը հիմնականում որոշվում է հետնյալ հատկանիշներով՝'
1) համեմատվող նշաններում մոտ ն համընկնող հնչյունների առկայությամբ.
2) նշանը կազմող մոտ ն համընկնող հնչյունների մոտիկությամբ.
Յ) մոտ հնչյունների ն հնչյունային կապակցությունների՝ միմյանց նկատմամբ դասավորվածությամբ.
4) համընկնող վանկերի առկայությամբ ն դրանց դասավորվածությամբ.
9
5) նշանի մեջ պարունակվող վանկերի ընդհանուր քանակով.
6) նշաններում համընկնող հնչյունային կապակցությունների տեղով.
7) ձայնավորների կազմի մոտիկությամբ.
8) բաղաձայնների կազմի մոտիկությամբ.
9) նշանների համընկնող մասերի բնույթով.
10)նշաններից մեկը մյուսի մեջ մտնելով, հատկապես բառային արտահայտությունների, այդ թվում՝ ֆիրմային անվանումների մեջ: Այս դեպքում համընկնող վանկերի առկայության կամ մի նշանը մեկ այլ նշանի մեջ մտնելու դեպքում նմանության ծագման հարցում որոշիչ գործոն է համարվում համընկնող մասերի սկզբնական դիրքը: Որոշ դեպքերում նշանների նման ճանաչման հիմք կարող է հանդիսանալ ինչպես սկզբնամասերի, այնպես էլ վերջնամասերի համըեկնումը՝ տարբեր միջնամասերի դեպքում.
11) շեշտադրությամբ:
Ըստ Կարգի 123-րդ կետի՝ գրաֆիկական նմանությունը որոշվում է հետնյալ չափանիշներով՝
1) ընդհանուր տեսողական տպավորությամբ.
2) օգտագործված տառատեսակով.
3) տառերի բնույթով պայմանավորված գրաֆիկական գրելաձնով (օրինակ՝ տպագիր կամ ձեռագիր, մեծատառ կամ փոքրատառ, ոճավորումը Ա այլն).
4) միմյանց նկատմամբ տառերի դասավորվածությամբ.
5) այբուբենով, որի տառերով գրված է բառը.
6) գույնով կամ գունային համակցությամբ:
Ըստ Կարգի 124-րդ կետի՝ իմաստային նմանությունը որոշվում է հետնյալ հատկանիշների հիման վրա՝
1) նշանների մեջ դրված նման հասկացության, գաղափարի, այդ թվում` տարբեր լեզուներով նշանների համընկնող իմաստի.
2) նշանների տարրերից որնէ համընկնող տարրի, որն առանձին իմաստ ունի Ա որի վրա ընկնում է տրամաբանական շեշտադրումը.
3) նշանների մեջ դրված հասկացությունների, գաղափարների հակադրության: Հաջորդիվ՝ Կարգի 125-րդ կետի համաձայն՝ նուն Կարգի 122-124-րդ կետերում թվարկված հատկանիշները հաշվի են առնվում ինչպես առանձին, այնպես էլ տարբեր համակցություններում:
Կարգի 126-րդ կետի համաձայն՝ պատկերային ն ծավալային ապրանքային նշաններին նման կարող են լինել՝
1) պատկերային ապրանքային նշանները.
2) ծավալայինների ապրանքային նշանները.
3) համակցված ապրանքային նշանները, որոնց կազմության մեջ մտնում են պատկերային կամ ծավալային տարրեր:
Կարգի 127-րդ կետի համաձայն՝ պատկերային ն ծավալային նշանների նմանությունը որոշվում է հետնյալ հատկանիշներով՝
1) արտաքին տեսքով.
2) սիմետրիայի առկայությամբ կամ բացակայությամբ.
3) իմաստային նշանակությամբ.
4) պատկերի տեսքով ն բնույթով (նատուրալիստական, ոճավորված, ծաղրանկարային ն այլն).
5) գույների ն երանգների զուգադրմամբ.
6) համեմատվող նշաններում մոտ նե համընկնող պատկերների (տարրերի) առկայությամբ ն միմյանց նկատմամբ դասավորվածությամբ.
10
7) նշանների համընկնող մասերի բնույթով.
8) նշաններից մեկը մյուսի մեջ մտնելով.
9) նշանների տարրերից (պատկերներից) որնէ համընկնող տարրով (պատկերով), որն առանձին իմաստ ունի, ն որի վրա ընկնում է տրամաբանական շեշտը:
Կարգի 128-րդ կետի համաձայն՝ թվարկված հատկանիշները հաշվի են առնվում ինչպես առանձին, այնպես էլ տարբեր զուգակցություններով: Նշանների նմանությունը նմանակելու երնույթ է, որն առաջանում է նշանների տարրերի միատեսակ ընկալման արդյունքում: Նշանների նմանությունը որոշվում է դրանց տարրերի ընդհանրությամբ: Նմանության աստիճանի վրա ազդեցություն է թողնում համընկնող ն չհամընկնող տարրերի հարաբերակցությունը, ինչպես նան դրանց նշանակությունը նշանի ընդհանուր հորինվածքում:
Ըստ Կարգի 129-րդ կետի՝ ապրանքային նշանների նմանության առավել ընդհանուր չափանիշը տնտեսական շրջանառության ընթացքում սպառողի կողմից դրանք շփոթելու հնարավորությունն է: Նշանի նմանությունը որոշելիս հաշվի է առնվում, որ սպառողը, որպես կանոն, հնարավորություն չունի համեմատելու երկու նշանները, այլ առաջնորդվում է նախկինում տեսած նշանի մասին ունեցած ընդհանուր տպավորությամբ:
Կարգը սահմանում է նան համակցված ապրանքային նշանների նմանությունը որոշելու կաննոները: Այսպես.
Կարգի 131-րդ կետի համաձայն՝ համակցված նշանների նմանությունը որոշելիս օգտագործվում են նույն Կարգի 120-128-րդ կետերում թվարկված հատկանիշները, ինչպես նան ուսումնասիրվում է հայտարկված ապրանքային նշանի մեջ նույնական կամ նման տարրի զբաղեցրած տեղի (դիրքի) նշանակությունը:
Կարգի 132-րդ կետի համաձայն` համակցված ապրանքային նշանների նմանությունը որոշելիս հաշվի է առնվում դրանց մեջ առկա բառային տարրերի նմանության հարցն առանձին վերցված, եթե դրանց մեջ տվյալ տարրերը հանդիսանում են հիմնական ընկալման տարրեր կամ տվյալ նշանների՝ այսպես կոչված «առաջնային ընկալման» տարրեր կամ «անվանումներ»:
Միաժամանակ Կարգի 133-րդ կետի համաձայն՝ համակցված ապրանքային նշանի գրանցումը ենթակա է մերժման, եթե առկա է ավելի վաղ առաջնության թվական ունեցող իրավական պահպանություն ստացած ապրանքային նշան, որի հիմնական ընկալման բառային տարրը շփոթելու աստիճանի նման է հայտարկված նշանի հիմնական ընկալման բառային տարրին, այդ թվում՝ նան այն դեպքերում, երբ այդ բառային տարրերը գրված են տարբեր լեզուներով: Այս դեպքում հայտարկված ապրանքային նշանը կարող է գրանցվել միայն ավելի վաղ առաջնության թվական ունեցող իրավական պահպանություն ստացած ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնությամբ (ներկայացվում է փաստաթղթի բնօրինակը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապրանքային նշանների շփոթելու աստիճանի նմանությունը որոշելու կանոններին, արձանագրել է. «(..) շփոթելու աստիճան նման ապրանքային եշանի կիրառումը մեկ այլ ապրանքային նշանի տարրերի եմանակումե է, որը թեն չի կարող գնահատվել որպես եույնական նշանի կիրառում, սակայն բավարար է սպառողի մոտ շփոթություն առաջացնելու համար: Շփոթությունը, մասնավորապես, կարող է արտահայտվել սպառողի մուր' պտապավորություն ստեղծելով որ երկու տարբեր ապրանքնե կամ ծառայություններ համապատասխանաբար արտադրվում կամ մատուցվում են միննույն անձի կողմից այն դեպքում, երբ իրականում այդպես չէ: Ըեդ որում, սպառողը, ակնկալելով կոնեկրեր անձի արտադրանքի որոշակի որակ, որին ենախապես ծանոթ է եղել, կարող է միայե հիասթափություն ապրել մեկ ուրիշի արտադրանքում դրա բացակայության պաղճառով:
11
ՀՀ վճռաբեկ դատարանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշանի կիրառման փաստե արձանագրելու համար կարնորել է հետնյալ երեք տարրերի միաժամանակյա առկայությունը: Դրանք եե'
1. համապատասխան ապրանքների նույնական կամ նույնատիպ լինելը.
2. նշանների եմանություեը.
3. սպառողի մուր շփոթություն առաջանալու վրաեգը:
Նմանակման վերոնշյալ առաջին երկու տարրերը' ապրանքների եույն կամ եույլնատիպ լինելը, ինչպես նան նշանների նմանությունը, օբյեկտիվ տարրեր են, իսկ սպառողի մոտ շփոթություն առաջանալու վտրանգը' սուբյեկտիվ տարր: (..)
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ շփոթելու աստիճան եմանության փաստն արձանագրելու համար բավականին մեծ կարնորություն է տրվում մի այնպիսի հանգամանքի առկայությանը, ինչպիսին է ապրանքների նույն կամ նույնատիպ լինելը: Մասնավորապես, վերջինիս մանրակրկիտ ն պատշաճ գնահատման դեպքում կարելի է եզրահանգումներ անել այն մասին, թե որքանով ապրանքների նույն կամ նույնատիպ լինելը կարող է ազդեցություն ունենալ սպառողեերի գիտակցության վրա' այս կամ այե ապրանքային եշանով անհատականացված ապրանքի ընտրության հարցում, ն որն է ապրանքի նույն կամ նույնատիպ լինելու ազդեցությունը ն դրա չափաբաժիեը' սպառողեերի շրջանում համապատասխան ապրանքն արտադրողի հարցում շփոթության առաջացման համար:
Անդրադառնալով բառային ապրանքային եշանների եմանությունը որոշելու հարցին' ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բառային ապրանքային նշանները, որպես կանոն, դասվում են այն ապրանքային նշանների շարքին, որոնք ընկալվում են միաժամանակ տեսողական, իմաստային ն ձայեային եղանակով: Այսիեքե' բառային ապրանքային եշանն առկա է ն իրականացեում է իր առջն դրված գործառույթեերը' անկախ դրա հավելումներից, հետնաբար երկու եշանները պետք է գեահատվեն իեքեուրույնաբար' առանց հաշվի առնելու դրանց ներկայացման եղանակը, իսկ համեմատության առարկա պետք է դառեա միայն համապատասխան եշանը' առաեց հաշվի առնելու այդ եշանի գեղագրությունը: Այսինքե ապրանքային եշանեերում պաշտպանության օբյեկտ է հանդիսանում միայն հիմեական տարբերակիչ տարրը, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան եշանին կատարված հավելումներն այնքանով են փոխում այդ նշանը, որ հիմնական տարրը կորցնում է իր անհատականությունը ն տարբերակիչ նշանակությունը:
Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի" երկու ապրանքային նշանների համեմատության ընթացքում դատարանը պետք է հաշվի առնի ապրանքային նշանների թե' նմանությունները, թե' տարբերությունեերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սպառողի մոտ շփոթություն առաջանալու վտանգին, արձանագրել է, որ ապրանքային եշանի նմանակման փաստն արձանագրելու համար պարտադիր է նեան սուբյեկտիվ տարրի առկայությունը, այն է' սպառողի մուր շփոթություն առաջանալու վտաեգի առկայությունը:
Շփոթության վտանգն առկա է այն դեպքում, երբ նմանակումը սպառողին մղում է այն մտքին, որ այդ նշանով անհատականացված ապրանքն իրեն նախկինում հայտեի արտադրողի ապրանքն է, ինչը նրան ստիպում է կամ կարող է ստիպել ըետրելու ոչ այն ապրանքը, որը նա փետրում է: Ըեդ որում, իրավախախտման փաստն արձանագրելու համար բավարար է «շփոթության իրական հավանականությունը», այլ ոչ «իաստացի շփոթությունը»:
ՀՀ վճռաբեկ դատարաեը նշել է, որ, որպես կանոե, շփոթության առաջացման վտանգն ուղղակիորեն կապված է ապրանքային եշանների եմանության հետ, ն այն վերջինիս
12
տրամաբանական հետնանքե է: Այսինքե' ոչ եման ապրանքային եշանեերի դեպքում շփոթության առաջացման վտանգը բացառվում է:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նան, որ շփոթության առաջացման վտանգը գնահատելիս պետք է հաշվի առեվի նան ապրանքային եշանի հանրահայտ լինելու հանգամանքը, քանի որ հանրահայր ապրանքային եշանեերի եմանակման դեպքում սպառողի սխալվելու հավանականությունն ավելի է մեծանում: Այս պարագայում սպառողը, նմանակված ապրանքային եշանը եմանեցնելով հանրահայտ ապրանքային նշանին, այլես կարող է ուշադրություն չդարձնել այն չեչին տարբերություններին, որոնք առկա են այդ ապրանքային նշանների միջն: Բացի այդ, նման դեպքերում էական չէ նան հանրահայտ ապրանքային նշանով անհատականացված ապրանքի նույն կամ նույնատիպ լինելու հանգամանքը, քանի որ հանրահայտ ապրանքային նեշանեերին իրավական պահպանություն է տրվում նան դրանք միանգամայն տարբեր ապրանքների անհատականացման համար օգտագործելու դեպքերում:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միայն վերը թվարկված երեք տարրերի մանրակրկիտ գեահատման արդյունքում դատարանները կարող են հետնություն անել ապրանքային նշանների շփոթելու աստիճան եմանության փաստի վերաբերյալ (տե'ս, «Երնանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության ՎԴ/4241705/1 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է. «Շփոթություն առաջացնելու հավանականության գնահատումը բարդ ապացուցողական գործընթաց է, որի շրջանակներում անհրաժեշտ է պարզել
Լ համապատասխան ապրանքների նույնականությունը կամ եույնատիպությունը,
2. գրանցված ապրանքային եշանի ն հայցվորի կողմից օգտագործվող ապրանքային նշանի նմանությունը,
3. սպառողի մոտ շփոթություն առաջանալու վտաեգը:
(-)
Միաժամանակ, սպառողի մոտ շփոթություն առաջանալու վտանգը գնահատելու համափեքսփտում հարկ է, ի թիվս այլնի, ղեկավարվել հետնյալ կանոններով
- համեմատվող ապրանքային եշաններով անհատականացվող ապրանքների նույնական կամ նույնատիպ լինելը գործոն է, որը կարող է եպաստել շփոթություն առաջանալու հավանականությանը,
- համեմատվող ապրանքային եշանեերի տարբերությունների առկայությունն իեքնին չի բացառում շփոթություն առաջանալու վտփաեգը,
- շփոթություն առաջանալու վփտաեգը պետք է դիտարկել միջին սպառողի ընկալման տեսանկյունից,
- պետք է եկատի ունենալ, որ միջին սպառողն ապրանքի ընեփրություն կատարելիս հեարավորություն չունի համեմատել ապրանքային նշանները ն վեր հանել դրանց տարբերությունները. միջին սպառողն ընտրություն կատարելիս առաջնորդվում է իրեն հայտնի ապրանքային եշանի մտրապատկերով» (տե'ս «Գոլդեն Գրեյպ ԱրմԱս» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի թիվ ՎԴ/3128/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13112024 թվականի որոշումը):
Վերահաստատելով մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ զանազանելիությունն ապրանքային նշանի հիմնական որակն է: Այն ենթադրում է, որ նշանը բավարար չափով յուրահատուկ է դրանով անհատականացված ապրանքը կամ ծառայությունը նույնից կամ նույնատիպից տարբերելու համար: Ավելին,
13
ապրանքային նշանի զանազանելիության աստիճանն ազդում է դրա իրավական պահպանության ուժգնության վրա: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը նշում է, որ հայտարկվող ապրանքային նշանի գրանցման հարցը քննարկելիս առանցքային նշանակություն ունի ապրանքային նշանի զանազանելիության գնահատումը հենց միջին սպառողի կողմից շփոթելու հավանականության համատեքստում: Այլ կերպ ասած՝ իրավասու մարմնի խնդիրն է պարզել, թե որոնք են համեմատվող ապրանքային նշանների հիմնական համընկնող տարրերը (բառեր, հնչյուններ, գույներ, ոճավորում), ն ինչ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/7524/05/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
