Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 483 — Անցումային դրույթներ 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 483AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 483 — Անցումային դրույթներ 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 483. Անցումային դրույթներ 1. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը հետաքննության մարմնի կողմից ստացված հանցագործության մասին հաղորդումները, որոնցով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում չի կայացվել, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, հսկող դատախազի միջոցով ուղարկվում են քննիչին՝ պահպանելով սույն օրենսգրքով սահմանված քննչական

Ամբողջ Տեքստ

Հոդված 483. Անցումային դրույթներ 1. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը հետաքննության մարմնի կողմից ստացված հանցագործության մասին հաղորդումները, որոնցով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում չի կայացվել, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, հսկող դատախազի միջոցով ուղարկվում են քննիչին՝ պահպանելով սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոնները:

2. 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հետաքննության մարմնի վարույթում գտնվող քրեական գործերը սույն օրենսգրքով սահմանված կարգով նախաքննություն կատարելու համար սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, հսկող դատախազի միջոցով ուղարկվում են քննիչին՝ պահպանելով սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոնները:

3. Սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման ժամկետները գործում են 2023 թվականի հունվարի 1-ից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած անձանց համար: Մինչ այդ մեղադրյալի կարգավիճակ ստացած անձանց նկատմամբ սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման ժամկետներն սկսում են հաշվարկվել 2023 թվականի հունվարի 1-ից։

4. Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը կասեցված քրեական գործերով վարույթները մեկ տարվա ընթացքում քննիչի կամ դատարանի որոշմամբ վերսկսվում են և քննվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

5. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և բողոքների քննությունն իրականացվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։

6. Այն քրեական գործերը, որոնցով սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ կամ եզրափակիչ ակտով, դատարան են ուղարկվում և քննվում սույն օրենսգրքով սահմանված կարգով:

7. Այն քրեական գործերը, որոնցով մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում և լուծվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

8. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

9. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների, ինչպես նաև հիմնարար խախտման հիմքով բերված բողոքները սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

10. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ 2022 թվականի հուլիսի 1-ից սկսած բացառիկ վերանայման բողոքները բերվում և քննվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

11. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ստացված ապացույցների թույլատրելիությունը որոշվում է դրանց ձեռքբերման ժամանակ գործող օրենսդրությանը համապատասխան:

12. Սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված մինչդատական վարույթում վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից: 12.1. Սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված դատական վարույթում վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

13. Սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը՝ հակակոռուպցիոն պալատին վերաբերող կարգավորումների մասով, 260-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 4-րդ մասի վերաբերյալ բացառության մասով, և 4-րդ մասն ուժի մեջ են մտնում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի գործելու պահից: Սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի ուժի մեջ մտնելով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանում բողոքների վերաբաշխումն իրականացվում է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով և դեպքերում:

14. Սույն օրենսգրքի 123-րդ և 124-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

15. Սույն օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ գործում են սույն հոդվածի 16-րդ և 17-րդ մասերով սահմանված քննչական ենթակայության կանոնները: Սույն օրենսգրքով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների ենթակայությանը վերապահված, սակայն մինչև 2024 թվականի հունվարի 1-ը հարուցված (նախաձեռնված), ինչպես նաև քննվող քրեական գործերով (քրեական վարույթներով) նախաքննությունն իրականացնում են այն մարմինները, որոնք մինչև 2024 թվականի հունվարի 1-ը նշված գործերով (վարույթներով) իրականացրել են նախաքննություն, բացառությամբ այն գործերի, որոնք «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը (սույն մասում այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից Օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնվել են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը նշված գործերը (վարույթները) կարող է այդ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնել հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին: Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո նախաքննություն իրականացրած մարմնի գործունեությունը դադարեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը վերը նշված գործերով (վարույթներով) վարույթը շարունակելը հանձնարարում է քննչական կոմիտեին:

16. Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը գործում են քննչական ենթակայության հետևյալ կանոնները. 1) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, եթե հանցանքները կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի «ա» ենթակետով սահմանված հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, պետական, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմնի, պետության կամ համայնքի կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպության կամ հիմնարկի անունից հանդես գալու լիազորություն ունեցող կամ դրանց անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող, ինչպես նաև «բ-զ» ենթակետերում նշված պաշտոնատար անձանց կողմից՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 272-277-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնցով նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները. 2) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, բացառությամբ երբ արարքը կատարվել է ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով.

3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 218-221-րդ, 231-րդ, 232-րդ, 435-439-րդ, 442-445-րդ, 480-482-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում են բացառապես հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները. 4) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 133-րդ, 134-րդ, 136-138-րդ, 142-146-րդ, 149-154-րդ, 308-314-րդ, 316-րդ, 317-րդ, 331-333-րդ, 349-րդ, 350-րդ, 418-429-րդ, 451-րդ, 469-471-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները. 5) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 267-269-րդ, 271-րդ, 281-րդ, 282-րդ, 284-290-րդ, 294-րդ, 409-րդ, 410-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի կամ պետական եկամուտների կոմիտեի քննիչները. 6) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-293-րդ, 340-րդ, 399-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության կամ պետական եկամուտների կոմիտեի քննիչները. 7) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 135-րդ, 139-141-րդ, 147-րդ, 148-րդ, 329-րդ, 330-րդ, 430-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի կամ ազգային անվտանգության ծառայության քննիչները. 8) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները. 9) նախաքննությունը հակակոռուպցիոն կոմիտեում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները. 10) նախաքննությունը քննչական կոմիտեում, պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն մասի 1-ին կետով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները. 11) նախաքննությունն ազգային անվտանգության ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն մասի 1-ին կետով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները. 12) սույն մասի 5-7-րդ կետերով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում է այն մարմինը, որը նախաձեռնել է տվյալ քրեական վարույթը, բացառությամբ այն դեպքի, երբ վերադաս դատախազը տվյալ վարույթը շարունակելը հանձնարարում է նախաքննության մյուս մարմնին՝ համակողմանի և անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով. 13) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 182-րդ, 238-րդ, 295-րդ, 446-րդ, 473-476-րդ, 483-րդ, 485-րդ, 495-րդ, 503-րդ, 504-րդ, 509-511-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում է նախաքննության այն մարմինը, որի կողմից իրականացվող վարույթի ընթացքում բացահայտվել է տվյալ հանցանքը, բացառությամբ սույն մասի 9-11-րդ կետերով նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների. 14) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում է նախաքննության այն մարմինը, որի կողմից իրականացվող վարույթի ընթացքում բացահայտվել է տվյալ հանցանքը, բացառությամբ սույն մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի. 15) նախաքննության տարբեր մարմինների քննիչներին ենթակա հանցանքների վերաբերյալ վարույթները մեկ վարույթում միացնելու կամ վարույթի ընթացքում այլ քննիչին ենթակա և սույն մասի 13-րդ կետով չնախատեսված հանցանքի բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է վերադաս դատախազը՝ համակողմանի և անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով, բացառությամբ սույն մասի 1-ին կետով նախատեսված հանցանքների, ինչպես նաև սույն մասի 9-11-րդ կետերում նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների. 16) բացառիկ դեպքերում գլխավոր դատախազն իրավասու է իր որոշմամբ նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարելու նախաքննության մեկ այլ մարմնի, եթե դա որպես վերջին միջոց անհրաժեշտ է պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար.

17) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենքին համապատասխան ձևակերպված` քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն մասով սահմանված քննչական ենթակայությանը համապատասխան:

17. 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը գործում են քննչական ենթակայության հետևյալ կանոնները. 1) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, եթե հանցանքները կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի «ա» ենթակետով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, պետական, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմնի, պետության կամ համայնքի կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպության կամ հիմնարկի անունից հանդես գալու լիազորություն ունեցող կամ դրանց անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող, ինչպես նաև «բ-զ» ենթակետերում նշված պաշտոնատար անձանց կողմից՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 272-277-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնցով նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները. 2) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, բացառությամբ երբ արարքը կատարվել է բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով.

3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 218-221-րդ, 231-րդ, 232-րդ, 435-439-րդ, 442-445-րդ, 480-482-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում են բացառապես հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները. 4) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 133-րդ, 134-րդ, 136-138-րդ, 142-146-րդ, 149-154-րդ, 308-314-րդ, 316-րդ, 317-րդ, 331-333-րդ, 349-րդ, 350-րդ, 418-429-րդ, 451-րդ, 469-471-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները. 5) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 135-րդ, 139-141-րդ, 147-րդ, 148-րդ, 291-293-րդ, 329-րդ, 330-րդ, 340-րդ, 399-րդ, 430-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի կամ ազգային անվտանգության ծառայության քննիչները. 6) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները. 7) նախաքննությունը հակակոռուպցիոն կոմիտեում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները. 8) նախաքննությունը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն մասի 1-ին կետով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները. 9) նախաքննությունն ազգային անվտանգության ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն մասի 1-ին կետով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները. 10) սույն մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում է այն մարմինը, որը նախաձեռնել է տվյալ քրեական վարույթը, բացառությամբ այն դեպքի, երբ վերադաս դատախազը տվյալ վարույթը շարունակելը հանձնարարում է նախաքննության մյուս մարմնին՝ համակողմանի և անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով. 11) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 182-րդ, 238-րդ, 295-րդ, 446-րդ, 473-476-րդ, 483-րդ, 485-րդ, 495-րդ, 503-րդ, 504-րդ, 509-511-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում է նախաքննության այն մարմինը, որի կողմից իրականացվող վարույթի ընթացքում բացահայտվել է տվյալ հանցանքը, բացառությամբ սույն մասի 7-9-րդ կետերում նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների. 12) նախաքննության տարբեր մարմինների քննիչներին ենթակա հանցանքների վերաբերյալ վարույթները մեկ վարույթում միացնելու կամ վարույթի ընթացքում այլ քննիչի ենթակա և սույն մասի 11-րդ կետով չնախատեսված հանցանքի բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է վերադաս դատախազը՝ համակողմանի և անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով, բացառությամբ սույն մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցանքների, ինչպես նաև սույն մասի 7-9-րդ կետերում նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների. 13) բացառիկ դեպքերում գլխավոր դատախազն իրավասու է իր որոշմամբ նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարելու նախաքննության մեկ այլ մարմնի, եթե դա, որպես վերջին միջոց, անհրաժեշտ է պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար.

14) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենքին համապատասխան ձևակերպված` քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով սահմանված քննչական ենթակայությանը համապատասխան:

18. Սույն օրենսգրքի 192-195-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

19. Սույն օրենսգրքի 212-րդ, 329-րդ և 415-րդ հոդվածներով սահմանված՝ հոգեբանի մասնակցության փոխարեն մինչև 2023 թվականի հունվարի 1-ը իրավաչափ համարել մանկավարժի կամ սոցիալական աշխատողի մասնակցությունը:

20. Սույն օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից։ Մինչ այդ սույն օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված քննչական գործողությունները կատարվում են ընթերակաների պարտադիր մասնակցությամբ՝ սույն օրենսգրքի 210-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված բացառության հաշվառմամբ:

21. Սույն օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների բացառության մասով, 261-րդ հոդվածի 7-րդ մասը և 262-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ են մտնում հակակոռուպցիոն դատարանի գործելու պահից:

22. Սույն օրենսգրքի 263-րդ հոդվածի՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների միջև տարածքային ընդդատության մասին վեճերին վերաբերող կարգավորումները կիրառվում են սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվանից, առաջին ատյանի ընդհանուր իրավասության և հակակոռուպցիոն դատարանների միջև ընդդատության մասին վեճերին վերաբերող կարգավորումները՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի նշանակման պահից: Մինչև սույն հոդվածի համապատասխան կարգավորումը կիրառվելը Վճռաբեկ դատարանում ստացված ընդդատության մասին համապատասխան վեճը ենթակա է լուծման Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի կողմից՝ համապատասխան որոշումը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում:

23. Սույն օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների բացառության մասով, 261-րդ հոդվածի 7-րդ մասի և 262-րդ հոդվածի 2-րդ մասի ուժի մեջ մտնելով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ գործերի (վարույթների) վերաբաշխումն իրականացվում է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով և դեպքերում:

24. Սույն օրենսգրքի 53-րդ գլուխն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

25. Սույն օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվում է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսված քրեական վարույթներով: Մինչ այդ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով: 26. (մասն ուժը կորցրել է 15.11.24 ՀՕ-465-Ն) (483-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-241-Ն, լրաց.

07.07.22 ՀՕ-281-Ն, փոփ., խմբ.

16.12.22 ՀՕ-566-Ն, խմբ., լրաց.

26.06.23 ՀՕ-199-Ն, փոփ.

15.11.24 ՀՕ-465-Ն ) Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. հուլիսի 27 Երևան ՀՕ-306-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Համար ՀՕ-306-Ն Տիպ Օրենսգիրք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (01.05.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 28.07.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 30.06.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 27.07.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2022 Հիմնական ակտ 30.06.2021, ՀՕ-306-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 16.04.2026, ՀՕ-174-Ն --------- 04.03.2026, ՀՕ-87-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 25.03.2026, ՀՕ-131-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 20.01.2026, ՀՕ-5-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 11.02.2026, ՀՕ-36-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 04.12.2025, ՀՕ-418-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 11.04.2024, ՀՕ-190-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 04.12.2025, ՀՕ-452-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 03.07.2025, ՀՕ-219-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 29.05.2025, ՀՕ-158-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 29.05.2025, ՀՕ-182-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 05.03.2025, ՀՕ-56-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 15.11.2024, ՀՕ-465-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 24.10.2024, ՀՕ-393-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 11.07.2024, ՀՕ-308-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 12.06.2024, ՀՕ-260-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 16.01.2024, ՀՕ-32-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 11.12.2023, ՀՕ-401-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 26.06.2023, ՀՕ-236-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 26.06.2023, ՀՕ-199-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 01.03.2023, ՀՕ-73-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 01.03.2023, ՀՕ-103-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 23.12.2022, ՀՕ-577-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 16.12.2022, ՀՕ-566-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 07.12.2022, ՀՕ-497-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 16.11.2022, ՀՕ-439-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 07.07.2022, ՀՕ-280-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 07.07.2022, ՀՕ-294-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 07.07.2022, ՀՕ-281-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 09.06.2022, ՀՕ-241-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 25.05.2022, ՀՕ-132-Ն 30.06.2021, ՀՕ-306-Ն 22.10.2025, ՀՕ-353-Ն --------- Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 17.01.2018, ՀՕ-42-Ն ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ 22.10.2007, ՀՕ-223-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 23.12.2022, ՀՕ-577-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 15.11.2024, ՀՕ-464-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 11.04.2024, ՀՕ-190-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 11.04.2024, ՀՕ-179-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ 09.04.2007, ՀՕ-172-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ 27.11.2006, ՀՕ-185-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 04.03.2026, ՀՕ-86-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ 05.05.2021, ՀՕ-199-Ն ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 07.02.2018, ՀՕ-95-Ն ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ 01.07.1998, ՀՕ-248 ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 04.10.2016, ՀՕ-165-Ն ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 28.09.2005, թիվ 150-Ն ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 26.07.2024, N 237-Ն ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՎԱՐՈՒՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 07.04.2022, N 466-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱՂՏՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 21.10.2021, N 1190-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 07.04.2022, N 457-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 401-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 19.12.2023, ՍԴՈ-1707 ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 398-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ 09.06.2022, N 847-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿԻ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 05.12.2024, N 1922-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐՄԱՆ, ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԴՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 17.01.2025, ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/1047/01/22 ՄԱՍԻՆ 30.07.2025, ՍԴՈ-1792 ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ 30.09.2025, ՍԴՈ-1798 ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 123-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ 06.12.2015, ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 05.08.2025, ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ1/0288/13/23 ՄԱՍԻՆ 02.08.2002, N 35/02 ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ, ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ, ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ, ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ, ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ, ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 04.06.2024, ՍԴՈ-1736 ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 401-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ 05.02.2025, ՍԴՈ-1767 ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2021 Թ. ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍ­ԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ՝ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել