ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 83 — Լուծարային հաշվեկշռի հաստատումը: Լուծարային հանձնաժողովի գործունեության դադարումը 1.
Ամփոփում
Հոդված 83. Լուծարային հաշվեկշռի հաստատումը: Լուծարային հանձնաժողովի գործունեության դադարումը 1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարային հանձնաժողովը կազմում է լուծարային հաշվեկշիռը և լուծարվող կառավարչի մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից այն հաստատվելու պահից եռօրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական բանկ: 2. Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում կայացնում է լուծարային հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում`
Ամբողջ Տեքստ
Հոդված 83. Լուծարային հաշվեկշռի հաստատումը: Լուծարային հանձնաժողովի գործունեության դադարումը 1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարային հանձնաժողովը կազմում է լուծարային հաշվեկշիռը և լուծարվող կառավարչի մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից այն հաստատվելու պահից եռօրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական բանկ:
2. Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում կայացնում է լուծարային հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում` նշելով մերժման հիմքերը: Կենտրոնական բանկը մերժում է լուծարային հաշվեկշռի հաստատումը, եթե լուծարային հանձնաժողովը խախտել է սույն օրենքի պահանջները:
3. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը չհաստատվելու դեպքում լուծարային հանձնաժողովը 10-օրյա ժամկետում վերացնում է Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշռի հաստատումը մերժելու հիմքերը և լուծարային հաշվեկշիռը լուծարվող կառավարչի մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից հաստատվելուց հետո այն հաստատելու մասին նոր միջնորդագիր է ներկայացնում Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն այդ միջնորդագիրը քննում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
4. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատվելու մասին որոշումը կայացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը լուծարվող կառավարչին գրանցումից հանելու մասին գրառում է կատարում կառավարիչների գրանցումների մատյանում, որից հետո կառավարիչը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած: Կենտրոնական բանկն այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
5. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը կառավարչի լուծարման վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով հրապարակում է տեղեկատվություն, որից հետո լուծարային հանձնաժողովն ազատվում է կառավարչի լուծարման հետ կապված պարտավորություններից:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
