ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 419 — Իշխանությունը յուրացնելը 1.
Ամփոփում
Հոդված 419. Իշխանությունը յուրացնելը 1. Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: 2. Իշխանությունը պահելը` Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի կամ նախարարի լիազորությու
Ամբողջ Տեքստ
Հոդված 419. Իշխանությունը յուրացնելը 1. Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
2. Իշխանությունը պահելը` Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի կամ նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
