Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հովսեփյան — ԵԴ/0900/01/18
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հովսեփյան — ԵԴ/0900/01/18

Վճռաբեկ դատարանԵԴ/0900/01/1820 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2018 թվականի փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Ա.Ոսկանյանի կողմից, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 13168518 քրեական գործը: Նույն օրը Արման Մայիսի Մկրտումյանը ճանաչվել է տուժող: 2018 թվականի հունիսի 26-ին Հրայր Յուրիկի Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հուլիսի 3-ի որոշմա

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0900/01/18

240 պ իննը, չ

// ՄԽ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Դ.Շարությունյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Մելքոնյան

դատավորներ՝ Ա.Բեկթաշյան

Ա.Մաթնոսյան

20 դեկտեմբերի 2024 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 12ի որոշման դեմ ամբաստանյալ Հրայր Յուրիկի Հովսեփյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Ա.Ոսկանյանի կողմից, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 13168518 քրեական գործը:

Նույն օրը Արման Մայիսի Մկրտումյանը ճանաչվել է տուժող:

2018 թվականի հունիսի 26-ին Հրայր Յուրիկի Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ Հ.Հովսեփյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հուլիսի 4ի որոշմամբ Բարսեղ Գերասիմի Բեգլարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով:

208 թվականի դեկտեմբեի 3ին քրեական գործ, մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

Դատաքննության ընթացքում ամբաստանյալներ Բարսեղ Բեգլարյանը ն Հրայր Շովսեփյանը առարկել են ոչ արդարացնող՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու դեմ:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռով ամբաստանյալներ Հ.Շովսեփյանը ն Բ.Բեգլարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել են անպարտ ն արդարացվել՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

3. Տուժող Ա.Մկրտումյանի ն ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա.Առաքելյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀՇ

Յ

վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մարտի 12ի որոշմամբ բողոքները բավարարել է մասնակիորեն՝ Շ.Շովսեփյանին արդարացնելու մասով բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճիռը, ն այդ մասով կայացրել է նոր դատական ակտ՝ ամբաստանյալ Հ.Շովսեփյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ, ն նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ քրեական

պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, իսկ դատավճիռը մնացած մասով թողել է անփոփոխ:

4. 'Վերաքննի Օ։6դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Հ.Շովսեփյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 1Լի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարում է արդարադատության բուն էությանը:

Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը տվյալ իրավիճակում իրավասու չէր կայացնել նոր դատական ակտ, այլ պարտավոր էր դատական ակտի բեկանման դեպքում վարույթը փոխանցել առաջին ատյանի դատարան` նոր քննության:

5.. Բողոքաբերը փաստարկել է, որ գործում առկա չէ թույլատրելի, հավաստի ն վերաբերելի փոխկապակցված ապացույցների համակցություն, որը բավարար է հաղթահարելու ամբաստանյալ Հ.Հովսեփյանի անմեղության կանխավարկածը ն բացառելու վերջինիս կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը չկատարելու ողջամիտ հավանականությունը:

Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը մի դեպքում՝ ամբաստանյալ Բարսեղ Բեգլարյանի մասով, իրավացիորեն հանգել է ՀՀ քրեական

4

օրենսգրքի 322րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին հետնության, սակայն նույնաբովանդակ արարքով, նույն ապացույցների համակցության ստուգման ն վերլուծության արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված նույնաբովանդակ մեղադրանքում մյուս ամբաստանյալ Հրայր Հովսեփյանի մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել է ն կայացրել նոր դատական ակտ:

5.2. Բողոքաբերը փաստարկել է, որ «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությանը պատճառված վնասի վերականգնման իրավունքը չի վերագրել որնէ այլ անձի, այդ թվում որնէ ամբաստանյալի, այ իր այդ իրավունքը ընկերությունը հետնողականորեն իրականացրել է իր ակտիվ գործողություններով` անձամբ, սահմանված կարգով իրավապահ մարմիններին դիմելու ն քրեադատավարական ու քաղաքացիական դատավարական կարգով ենթադրաբար հափշտակությամբ պատճառված վնասի փոխհատուցումը ստանալու եղանակով, ինչով հերքվում է ամբաստանյալների՝ «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ին պատճառված վնասի վերականգնման իրավունքն իրենց վերագրելու ն սահմանված կարգի խախտմամբ ինքնուրույն իրականացնելու հանգամանքը, որն էլ հանգեցնում է ամբաստանյալներին մեղսագրվող արարքում հանցակազմի բացակայության:

Բողոքաբերը նան նշել է, որ տուժող, համապատասխան գործարքները կատարել է բացառապես իր կամքով ն ցանկությամբ, ընդ որում քրեական պատասխանատվության ենթարկվելու այ ոչ թե մտացածին բռնության սպառնալիքի ազդեցության ներքո, ինչն իր հերթին հանգեցնում է ամբաստանյալներին մեղսագրվող արարքում հանցակազմի բացակայության:

53. Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը ամբաստանյալին մեղսագրվող փաստական հանգամանքներին տվել է տարբերվող իրավական գնահատական` առանց այդ հարցը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կողմերի համար քննարկման առարկա դարձնելու, որով խախտվել են կողմերի հավասարության ն մրցակցության, պատշաճ ապացուցման վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 22-րդ հոդվածները:

5

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 12-ի որոշումը՝ Հրայր Յուրիկի Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 322րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու ն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով նրան քրեական պատասխանատվությունից ազատելու մասով, ն այդ մասով օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռին:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Հրայր Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ. «(...) ՐՆ/ա 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մայիսի Մկրտումյանի նկատմամը բոնություն գործադրելով, ինչպես նան կյանքի ն առողջության համար վտանգավոր ըոռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել Լ ինքնիրավչություն՝ վերջինիս օրինական շահերին պազտճառելով էական վնաս:

Այսպես.

2015 թվականի ընթացքում Նարեկ Բեգլարյաւնին պատկանող «Ֆլեշ Մովտրս» ՍՊ ընկերության աշխավաւկիցների կողմից իրականացվել Լ շուլջ 120.000.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են նան կոմերցիոն տնօրեն Արման Մայիսի Մնրտումյանին: Բարսել Գերասիմի Բեգլարյանը որդուն՝ Նարեկ Բեգլարյանին պատկանող նշված րնկերության պատճառված վնասի

վերականգնման իրավունքը վերագրելով իրեն, իրավապահ մարմիններին դիմելուն քրեադատավարական ու քաղաքացիական դատավարության 6 կարգով

ենթադրարար հափշտակությամը պատճառված նյութական վնասի

փոխհատուցումը ստանալու փոխարեն, որոշել է այն իրականացնել ինքնակամ՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ: Այդ նպատակով 2016 թվաւկանի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երնան քաղաքի Ռուբինյանց 3Լ հասցեում գործող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերենս սրահում Հրայր Հովսեփյանն

6

ընկերության սեփականատիրոջ նե հարազատների հետ միասին, Արման Մկրվումյանին մեղադրելով յուրացումներ կատարելու մեջ, ենթադրյալ իրավունքը իրականացնելու նպատակով րոնության գործադրմամբ, որը դրսնորվել է բռունցքներով Արման Մկրտումյաւնի ուսերին երկու անգամ հարվածելով, ինչպես նան կյանքի ն առողջության համար վտանգավոր րոնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է որպես վնասի փոխհատուցում անվանաւփոխել Երնաւն քաղաքի Ազատության պողովտայի 3/1շենքի 23 բնակարանը իր անվամի կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար:

Ինչպես նշված, այնպես էլ հաջորդող օրերին հնչեցված բռնություն գործադրելու սպառնալիքներն իրականացնելու վտանգն ընդունելով իրական, Արման Մկրվումյանը, 2016 թվականի ապրիլի 25-ին Բարսեղ Բեգլարյանի ուղղորդմամը «Արարատբանկ» ԲԲ ընկերության «Բաղրամյան» մասնաճյուղում կնքել է իր բնակարանի անշարժ գույքի գրավադրման հիփոթեքի պայմանագիր, որի դիմաց ատացված 9.700.000 ՀՀ դրամ գումարը մուտքագրվել է «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության դրամարկղ, ինչի արդյունքում վերջինիս օրինական շահերին պատճառվել է էական վնաս»:

8. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռով արձանագրել է. «(.) Վերոհիշյալ փաստերի հիման վրա Դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պափշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազորված ապացույցների հիման վրա, հատկապես՝ դրանց վերաբերյալ վերլուծությամը, գնահատականներով, աւմրասվաւեյալների մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրանց օգտին մեկնաբանելով ու անդրադառնալով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության հարցին, գալիս է այն եզրահանգման ն արձանագրում է, որ ապացուցված չէ Հրայր Հովսեփյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ ւՏե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 137-138:

7

մասով ն Բարսեղ Բեգլարյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը:

Ը)

Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով ամբաստանյալ Հրայր Յուրիկի Հովսեփյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ինդունված ՀՀ քրեական օրենսգրքի 322րդ հոդվածի 2րդ մաստով ն Բարսեղ Գերասիմի Բեգլարյանին 2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հողվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում անհրաժեշտ Էէ արդարացնել արարքներում հանցակազմի րացակայության հիմքով նախատեսված 1998 թվականի հուլիսի Լին րնդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետով (.)»-:

9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի մարտի 12-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «/...) Վերոգրյալը նկատի ունենալով Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետնության, որ տվյալ դեպքում բողոքի քննության ընթացակարգի առումով կիրառելի է 01072022 թվականից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված վերանայման վարույթի կարգը, սաւկայն վերը նշված իրավակարգավորումների կիրաոռմամի, ինչպես նան նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանը որպես կիրառելի իրավունք իրավաչավտրեն հիմք է ընդունել մինչն 01Լ072022 թվականը գործող իխիրավակարգավորումները, հետնարար վիճարկվող դատական ակտի իրավաչափությունը արուգելիս բովանդակային առումով կիրառելի է մինչն 0107.2022 թվականը գործող ՀՀ քրեական դափավարության օրենսգիրքը:

(-)

Այսպիսով, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, գործով առկա է

թույլատրելի, հավաարի ն քրեական գործին վերաբերող վտխկապակցված ապացույցների այնպիսի համակցություն, որը բավարար է հաղթահարելու ամբաստանյալ Հրայր Հովսեփյանի անմեղության կանխավարկածը ն բացառելու 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 1-70:

8

վերջինիս կողմից ՀՀ Քրեական օրենսգիքի /18.04.2003թվականի/ 322-րդ հոդվածի 2- րդ մասռվ նախատեսված հանցանքը չկատարելու ողջամիտ հավանականությունը:

Ելնելով վերոգրյալից, Վերաքննիչ դատարանը վերլուծելով ն գնահատելով նախաքննությամի ձեռք բերված ն Առաջին ափտյաւնի դատարանի դատաքննությաւմի հետազոտված ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբոլջ ապացույցներն իրենց համակցությամԻ գործի լուծման համար բավարարության փեսանկյունից, ներքին համոզմամը ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Հրայր Հովսեփյանը կավարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի /18.04.2003թվականի/ 522րդ հոդվածի 2րդ մասի հատկանիշներին, հետնաբար, գ հանցակազմի րացակայության հիմքով ամբաստանյալ Հրայր Հովսեփյանին արդարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարունի հետնությունն անհիմն է, չի բխում գործի նյութերի ն դատարանում: հետազոտված ապացույցների պավշաւճ վերլուծությունից:

Վերոշարադրյալի համատեքատում Վերաքննիչ դատարանն իր

անհամաձայնություն է հայտնում Առաջին ավյանի դատարանի նշված հարաբերությունները քաղաքացիաիրավական բնույթի լինելու կամ անհարակ ձնակերպված մեղադրանքի վերաբերյալ հետնությունների մասով:

Քննարկելով ամբաստանյալ Հրայր Հովսեփյանին քրեական

պատասխանատվության ենթարկելու հարցր Վերաքննիչ դատարանն

արձանագրում է, որ լրացել է ՀՀ քրեական օրենսգրքի /18.04.2003թվականի/ 322-րդ հոդվածի 2-րդ մաաւվ քրեական պատասխանամվության ենթարկելու վաղեմության ժամկեվ (..)»:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճռի մասնակի բեկանման դեպքում Վերաքննիչ դատարանն իրավասու էր արդյո՛ք բեկանված մասով կայացնել մեղադրական դատական ակտ:

3Տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, թերթեր 135-205:

9

11. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրք) անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչն սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:

12. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած Առաջին ատյանի դատարանը Հրայր Հովսեփյանի ն Բարսեղ Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) իրավակարգավորումների շրջանակներում, սակայն Վերաքննի, դատարանը վերաքննության կարգով բերված բողոքը քննելիս ղեկավավել է ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի

իրավակարգավորումներով:

13. ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Պարզելով, որ մեղադրյալի արդարացմեւն կամ նրա նկապտմեւմը քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ իրավական գնահապտաւկանը ճիշտ չէ այն պատճառով, որ այդ արարքը որնէ հանցակազմ է պարունակում, կամ առկա չէ այդ արարքի հանցավորությունը, բացառող որեէ հանգամանք (դատապարտվելու փոխարեն մեղադրյալն արդարացվել է, կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել Լէ), վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտի վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան` նոր քննությանն: (...)»:

Նույն օրենսգրքի 23-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Լ Ոչ ոք չի կարող զրկվել իր գործն այն դատարանում ն այն դատավորի կողմից քննվելու իրավունքից, որոնց ընդդատությանը կամ իրավասությանն այն վերապահված է օրենքով»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ այն դատարանը, որը որոշումը կայացրել է օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանն անցնելով՝ գանգատարկվող վարույթի

10

կապակցությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իմաստով, չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան':

Վերոշարադրյալից բխում է, որ Վերաքննիչ դատարանը, հանգելով այն համոզման, որ Հրայր Հովսեփյանի մասով Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռն իրավաչափ չէ, պետք է ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` այդ մասով բեկաներ դատական ակտը ն վարույթը փոխանցեր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Հետնաբար, Վերաքննիչ դատարանը գործը լուծելիս չի պահպանել քննարկվող իրավահարաբերությունների նկատմամբ կիրառման ենթակա քրեադատավարական օրենքի պահանջը:

14. Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճռի մասնակի բեկանման դեպքում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր բեկանված մասով կայացնել մեղադրական դատական ակտ:

15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, ինչը համաձայն նույն օրենսգրքի 387-րդ հոդվածի, ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է:

16. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5.Է5.3-րդ կետերում նշված փաստարկներին, ապա հիշյալ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ արձանագրված դատավարական իրավունքի խախտումը վերացնելուց հետո:

17. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է Հրայր Հովսեփյանի մասով Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանել ն այդ մասով վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163»րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական «Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Տռքաոշուց ռոմ Տեյջսո . Սեոուո գործով 2006 թվականի հուլիսի 20-ի վճիոր, գանգատներ թիվ 29458/04 ն 29465/04։

1

դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36-րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Ամբաստանյալ Հրայր Յուրիկի Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու ն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով նրան քրեական պատասխանատվությունից ազատելու մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 12-ի որոշումը բեկանել ն այդ մասով վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏՕ) Ը :.ՃԸԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/0900/01/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել