ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 953 — Չեկը չվճարելու հետևանքները 1.
Ամփոփում
Հոդված 953. Չեկը չվճարելու հետևանքները 1. Վճարողի կողմից չեկը վճարելուց հրաժարվելու դեպքում չեկի տերն իրավունք ունի իր ընտրությամբ հայց հարուցել ընդդեմ չեկով պարտավոր մեկ, մի քանի կամ բոլոր անձանց (չեկ տվողի, ավալիստի, փոխանցագրողների), որոնք նրա հանդեպ կրում են համապարտ պատասխանատվություն: 2. Չեկի տերն իրավունք ունի նշված անձանցից պահանջել վճարելու չեկի գումարը, վճար ստանալու իր ծախսերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետին համապատա
Ամբողջ Տեքստ
Հոդված 953. Չեկը չվճարելու հետևանքները 1. Վճարողի կողմից չեկը վճարելուց հրաժարվելու դեպքում չեկի տերն իրավունք ունի իր ընտրությամբ հայց հարուցել ընդդեմ չեկով պարտավոր մեկ, մի քանի կամ բոլոր անձանց (չեկ տվողի, ավալիստի, փոխանցագրողների), որոնք նրա հանդեպ կրում են համապարտ պատասխանատվություն:
2. Չեկի տերն իրավունք ունի նշված անձանցից պահանջել վճարելու չեկի գումարը, վճար ստանալու իր ծախսերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետին համապատասխան տոկոսներ: Նույնպիսի իրավունք պատկանում է չեկով պարտավոր անձին այն բանից հետո, երբ նա վճարել է չեկը:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց դեմ չեկի տիրոջ հայցը կարող է ներկայացվել չեկը վճարման ներկայացնելու ժամկետի ավարտից վեց ամսվա ընթացքում: Պարտավոր անձանց միջև միմյանց հանդեպ հայցերով հետադարձ պահանջները մարվում են վեց ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ համապատասխան պարտավոր անձը բավարարել է պահանջը կամ նրա դեմ հայց հարուցելու օրվանից: Գ Լ ՈՒ Խ 52 ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
