Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 64 — Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունները քվեարկությունից առաջ 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 64AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 64 — Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունները քվեարկությունից առաջ 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 64. Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունները քվեարկությունից առաջ 1. Քվեարկության օրը` ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը տեղամասային կենտրոնում կայացած նիստում վիճակահանությամբ որոշում է՝ 1) ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամներին՝ մինչև 1100 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամի. 2) քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող հանձնաժողովի անդամներին՝ մինչև 1100 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամի․ 3) ինքնաս

Ամբողջ Տեքստ

Հոդված 64. Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունները քվեարկությունից առաջ 1. Քվեարկության օրը` ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը տեղամասային կենտրոնում կայացած նիստում վիճակահանությամբ որոշում է՝ 1) ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամներին՝ մինչև 1100 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամի. 2) քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող հանձնաժողովի անդամներին՝ մինչև 1100 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամի․ 3) ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու առնվազն մեկ անդամի. 4) շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող առնվազն մեկ անդամի, եթե տվյալ տեղամասային ընտրական հանձնաժողովը պետք է կազմակերպի շրջիկ արկղով քվեարկություն. 5) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ մասնագետը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ստուգում է տեխնիկական սարքավորումների աշխատանքը, մուտքագրում է ընտրական տեղամասի նույնականացման տվյալները և տպում է տվյալ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանք: Տեղեկանքը սոսնձվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է չհրկիզվող պահարանը, հանում է հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, ըստ անցկացված վիճակահանության՝ տրամադրում նրանց, հանում է կնիքը և գրանցամատյանում կնիք դնելով՝ հայտարարում է կնիքի համարը, ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը: Քվեաթերթիկները և քվեարկության ծրարները հարյուրական փաթեթով հատկացնում է քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը չհրկիզվող պահարանից հանում է հարյուր ինքնասոսնձվող դրոշմանիշ և հատկացնում է ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին: Եթե միաժամանակ անցկացվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի քվեարկություններ, ապա յուրաքանչյուր ընտրության համար հատկացվում է հարյուրական ինքնասոսնձվող դրոշմանիշ: Կատարված գործողությունների մասին համապատասխան գրառումներ են կատարվում տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: (64-րդ հոդվածը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն , 05.12.24 ՀՕ-505-Ն) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել