ՎԱԼԵՐԻ ԵՆՈՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 ապրիլի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 11 | ՎԱԼԵՐԻ ԵՆՈՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 4 ապրիլի 2018թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ՝ Ա. Խաչատրյանի Անդամակցությամբ՝ Ֆ. Թոխյանի Հ. Նազարյանի Ուսումնասիրելով Վալերի Ենոքյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Վալերի Ենոքյանը 2018 թվականի մարտի 20-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. ,ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226 հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ /2-3 մասեր/, 28-րդ, 29-րդ, 60-րդ /1-4 մասեր/, 61-րդ /1-ին մաս/, 78-81-րդ հոդվածներին, 79-րդ հոդվածին հակասող և անվավերե:2 2. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթով օրենսդիրը սահմանել է ժառան-գության ընդունման եղանակները, սակայն նշյալ դրույթի մի մասով սահմանել է ժառան-գության բացման վայրի նոտարին ժառանգի դիմումը հանձնելու միջոցով ժառանգության ընդունման հստակ ընթացակարգ, սակայն փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունման դեպքում օրենսդիրը չի սահմանել ժառանգության ընդունման հստակ եղանակներ և ընթացակարգ, ինչն էլ, ըստ դիմողի, հանգեցրել է դատարանների կողմից նշյալ դրույթի լայն և տարաբնույթ մեկնաբանությունների: Ըստ դիմողի՝ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում չի բացահայտում փաստացի տիրապետման և կիրառման փաստով ժառանգության ընդունման հստակ և սպառիչ եղանակները, ինչի արդյունքում խախտվում են ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջները: Դիմողի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի սխալ մեկնաբանությունը նշյալ իրավանորմի անորոշության արդյունք է, որը Սահմա-նադրության պահանջներին հակասող մեկնաբանությամբ կիրառման արդյունքում հանգեցրել է վիճարկվող դրույթի կամայական կիրառությանը:
3. Ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը Սահմա-նադրական դատարանի կողմից ենթակա է մերժման, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենս-գրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ առկա է 2016 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1321 որոշումը: ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ ՍԴՈ-1321 որոշմամբ արձանագրել է, որ կտակված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումը պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձի կողմից ինքնին բավարար հիմք է տվյալ անձի կողմից ժառանգության ընդունման փաստը դատական կարգով հաստատելու համար, և այդ փաստի հաստատման համար անհրաժեշտ չեն ժառանգությունն ընդունելուն միտված այլ ակտիվ գործողությունների կատարման և, մասնավորապես, նոտարին դիմում տալու վերաբերյալ ապացույցներ:3 Հետևաբար, վիճարկվող դրույթի մասով դիմումի քննության ընդունումը ենթակա է մերժման՝ ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. Վալերի Ենոքյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող` Անդամներ` 4 ապրիլի 2018 թվականի ՍԴԴԿՈ/2-11
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 ապրիլի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-11
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
