Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ, ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԴՈԼՖ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ, ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԴՈԼՖ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-1416 հոկտեմբերի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 հոկտեմբերի 2014թ. ՍԴԴԿՈ/2 - 14 | ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ, ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԴՈԼՖ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

16 հոկտեմբերի 2014 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը`

Նախագահությամբ` Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ` Կ. Բալայանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով քաղաքացիներ Մագդա Եղիազարյանի, Արամ Սարգսյանի և Ռուդոլֆ Հովակիմյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացիներ Մագդա Եղիազարյանը, Արամ Սարգսյանը և Ռուդոլֆ Հովակիմյանը 2014թ. սեպտեմբերի 26-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 5, 6 և 91, 18-րդ հոդվածներին, 101-րդ հոդվածի 7-րդ ենթակետին հակասող և անվավեր,

և/ կամ

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը, այնքանով, որքանով չի նախատեսում սահմանադրական դատարան դիմելու մասին դատավարության կողմի միջնորդությունը մերժելու որոշումը պատճառաբանելու դրույթ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3 և 83.5, 5, 6 և 91, 18-րդ հոդվածներին և 101-րդ հոդվածի 7-րդ ենթակետին հակասող և անվավեր»: Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.

1. Դիմողները գտնում են, որ վիճարկվող դրույթը չի համապատասխանում օրենքի որակի չափանիշներին և իր մեջ պարունակելով օրենսդրական բաց` անհաղթահարելի իրավական և բացասական հետևանքներ են ստեղծել իրենց նկատմամբ:

2. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ վերոնշյալ դրույթը դիմողների նկատմամբ չի կիրառվել:

Այսպես, դիմումին կից ներկայացված (էլեկտրոնային) փաստաթղթերի, մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների ուսումնասիրությունը վկայում է, որ դատարանը, դիմողների կողմից ներկայացրած բողոքները թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ «… վճռաբեկ բողոքը չի բերվել փաստաբանի միջոցով, ինչպես նաև վճռաբեկ բողոքին կից չի ներկայացրել իր ներկայացուցչի` սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը …», առանց որևէ անդրադարձ կատարելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած դիրքորոշման, ըստ որի` Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված` ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին որպես պարտադիր պայման համարվող պահանջներն ինքնանպատակ չեն: Դրանք կոչված են ապահովելու սահմանադրական արդարադատություն իրականացնելու սահմանադրական դատարանի պատշաճ և արդյունավետ գործառույթի իրականացումը` դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի` որպես սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտ կարող է համարվել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ով դատարաններում հանդիսացել է դատավարության մասնակից /կողմ/, առկա է դատարան/ներ/ի կողմից իր նկատմամբ կիրառված դատական ակտ և վերջինիս կողմից սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները:

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը: Այդ հոդվածի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: Դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,

որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,

որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Ուստի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով տվյալ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով և 69-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացիներ Մագդա Եղիազարյանի, Արամ Սարգսյանի և Ռուդոլֆ Հովակիմյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող`

Անդամներ`

16 հոկտեմբերի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/2-14

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հոկտեմբերի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-14
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել