Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 413 — Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 413AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 413 — Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 413. Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը 1. Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը Օրենսգրքի 400-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ենթակա է բռնագրավման՝ 1) Օրենսգրքի 389-րդ և 390-րդ հոդվածներով սահմանված՝ դրոշմապիտակներով կամ դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա՝ չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմապիտակներով կամ դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացման դեպքում. 2) Օրենսգրքի 424-րդ հոդվածով սահմանվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 413. Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը 1. Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը Օրենսգրքի 400-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ենթակա է բռնագրավման՝ 1) Օրենսգրքի 389-րդ և 390-րդ հոդվածներով սահմանված՝ դրոշմապիտակներով կամ դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա՝ չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմապիտակներով կամ դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացման դեպքում.

2) Օրենսգրքի 424-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնի խախտման այն դեպքում, երբ օտարվող ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում` Օրենսգրքով սահմանված կարգով որոշված) գներով գերազանցում է 50 հազար դրամը.

3) Օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված՝ ապօրինի գործունեության ընթացքում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների իրացման դեպքում: (413-րդ հոդվածը փոփ.

23.03.18 ՀՕ-261-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել