ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ — Հոդված 16 — Ելակետային տվյալների բացակայությամբ կամ ճշգրտմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկը և տրամադրումը 1.
Ամփոփում
Հոդված 16. Ելակետային տվյալների բացակայությամբ կամ ճշգրտմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկը և տրամադրումը 1. Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից փոխհատուցման ժամանակահատվածի տվյալ տարվա ելակետային տվյալները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, լիազոր մարմնի սահմանած ցանկով, ձևով և սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով չտրամադրելու դեպքում այդ տարվա համայնքի բյուջեի կրած կորուստները չեն փոխհատուցվում: 2. Ստուգու
Ամբողջ Տեքստ
Հոդված 16. Ելակետային տվյալների բացակայությամբ կամ ճշգրտմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկը և տրամադրումը 1. Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից փոխհատուցման ժամանակահատվածի տվյալ տարվա ելակետային տվյալները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, լիազոր մարմնի սահմանած ցանկով, ձևով և սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով չտրամադրելու դեպքում այդ տարվա համայնքի բյուջեի կրած կորուստները չեն փոխհատուցվում:
2. Ստուգումներով կամ ինքնուրույն հայտնաբերած սխալ ելակետային տվյալների կամ սխալ կատարված հաշվարկների ճշգրտման արդյունքում Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի համաձայն` համայնքի բյուջեին փոխհատուցման ենթակա գումարի դիմաց` ա) ավելի վճարված գումարները ենթակա են համայնքի բյուջեից վերադարձման պետական բյուջե` այդ մասին լիազոր մարմնի կողմից համայնքի ղեկավարին տեղեկացնելուց հետո` 18 ամսվա ընթացքում. բ) պակաս վճարված կամ չվճարված գումարները ենթակա են հատկացման համայնքի բյուջեին, եթե փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկը կատարվել է պետական կառավարման մարմնի տրամադրած ելակետային տվյալների կամ լիազոր մարմնի կատարած հաշվարկների ճշգրտման հետևանքով: Նշված գումարները պետական բյուջեից համայնքին հատկացվում են ոչ ուշ, քան վերահաշվարկ կատարելու համար հիմք հանդիսացող փաստը հայտնաբերելու տարվան հաջորդող բյուջետային տարվա ընթացքում: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտավորությունները չեն կարող առաջանալ, եթե ստուգումներով կամ ինքնուրույն հայտնաբերած սխալ ելակետային տվյալների ճշգրտումները սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնում ստացվել են, կամ կատարված հաշվարկների սխալ լինելու վերաբերյալ լիազոր մարմինը տեղեկացվել է համապատասխանաբար սխալ ելակետային տվյալներ տրամադրելու կամ սխալ հաշվարկներ կատարելու տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 1-ից հետո: (16-րդ հոդվածը խմբ.
27.11.08 ՀՕ-214-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
