ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 111 — Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը 1.
Ամփոփում
Հոդված 111. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը 1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով` 1) նա չունի ընտրվելու իրավունք. 2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են: Թեկնածուի գրանցումը ճանաչվում է անվավեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձ
Ամբողջ Տեքստ
Հոդված 111. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը 1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով` 1) նա չունի ընտրվելու իրավունք. 2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են: Թեկնածուի գրանցումը ճանաչվում է անվավեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: (111-րդ հոդվածը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) Հոդված 11 2 . Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը 1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան:
2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատական ակտով թեկնածուն համարվում է գրանցված կամ վերագրանցված: (112-րդ հոդվածը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
