Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 84.1 — Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը` կախված քրեական վարույթից 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 84.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 84.1 — Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը` կախված քրեական վարույթից 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 84.1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը` կախված քրեական վարույթից 1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կասեցվում է, եթե նույն փաստերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և վերսկսվում է քրեական վարույթի ավարտից հետո։ 2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Սահմանադրական դատարանը կարճում է, ե

Ամբողջ Տեքստ

Հոդված 84.1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը` կախված քրեական վարույթից 1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կասեցվում է, եթե նույն փաստերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և վերսկսվում է քրեական վարույթի ավարտից հետո։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Սահմանադրական դատարանը կարճում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը վերսկսելուց հետո առկա են սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման հիմքեր։ Քրեական վարույթով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս պարտադիր է Սահմանադրական դատարանի համար միայն այն փաստերով, որոնցով հաստատված են որոշակի գործողությունների կատարումը և դրանք կատարած անձինք։ (84.1-ին հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-198-Ն, փոփ.

09.06.22 ՀՕ-226-Ն ) (25.03.20 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել