ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 483 — Քրեական վարույթի տվյալներ հրապարակելը 1.
Ամփոփում
Հոդված 483. Քրեական վարույթի տվյալներ հրապարակելը 1. Առանց իրավասու մարմնի կամ անձի թույլտվության՝ հրապարակման ոչ ենթակա՝ մինչդատական կամ դատական վարույթի տվյալ հրապարակելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առ
Ամբողջ Տեքստ
Հոդված 483. Քրեական վարույթի տվյալներ հրապարակելը 1. Առանց իրավասու մարմնի կամ անձի թույլտվության՝ հրապարակման ոչ ենթակա՝ մինչդատական կամ դատական վարույթի տվյալ հրապարակելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) շահադիտական դրդումներով, 3) այն անձի կողմից, որին այդ տվյալը հայտնի է դարձել իր ծառայողական լիազորությունների իրականացման առնչությամբ կամ 4) հանգեցրել է հանցագործության համար մեղադրվող անձի փախուստին, քրեական պատասխանատվությունից անհիմն ազատելուն, ապացույցի ոչնչացմանը կամ ապացույց ձեռք բերելու անհնարինությանը կամ գործի քննությունն այլ կերպ խոչընդոտելուն` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
